Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Խումարյանը. ինչպե՞ս է կայացել ընտրությունը

Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Խումարյանը. ինչպե՞ս է կայացել ընտրությունը Այսօր՝ 2019 թվականի ապրիլի 3-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը ամփոփեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը: Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի: Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ, ընտրեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին: Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Կորյունի Խումարյանը: Ի դեպ, դեռևս առավոտյան past.am-ը հավաստի տեղեկություններ էր ստացել, որ Խումարյանն է դառնալու հանրային ռադիոյի տնօրեն: Մեր աղբյուրը տեղեկացնում էր, որ առաջադրված 30 թեկնածուներից երկրորդ փուլ էին անցել երեքը, որոնց թվում Գարեգին Խումարյանի անունը չի եղել: Օրերս հանրային հեռուստառադիոաընկերության խորհրդի նախագահ ընտրված Արա Շիրինյանը ասել է, որ չի կողմնորոշվում, և առաջարկել է երկրորդ փուլի համար ևս երկու թեկնածու ներկայացնել: Եվ հենց այդ երկուսից մեկին՝ Խումարյանին էլ խորհուրդն ընտրել է հանրային ռադիոյի տնօրեն:

Ի դեպ, դեռ երեկ երեկոյան տեղեկություններ ունեինք, որ երկրորդ փուլ անցած Ստեփան Զաքարյանը, համոզվելով, որ իրեն չեն ընտրելու, ինքնաբացարկ է ներկայացրել:

Հավելենք, որ ընտրությունից մի քանի ժամ առաջ հայտարարություն էին տարածել ռադիոյի աշխատակիցները. «Ծանոթանալով երկրորդ փուլ անցած թեկնածուների ցանկին՝ մենք, Հանրային ռադիոյի աշխատակիցներս ակնկալում ենք, որ 3 ամիս տևած գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում այսօր կհաստատվի արժանի թեկնածու, որը երկար տարիներ եղել է ՀՌ աշխատակից և քաջատեղյակ է ռադիոյից։ Բոլոր թեկնածուների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ` հայտարարում ենք, որ աշխատակիցների կարծիքը պետք է որոշիչ դեր ունենա հանձնաժողովի որոշման կայացման հարցում։ Կոլեկտիվի դիրքորոշումը հստակ է և անզիջում: Տնօրենի ընտրությունը նախատեսվում է ապրիլի 3-ին, և ոչ ցանկալի ելքի պարագայում պատրաստ ենք կոշտ քայլերի»: Հավելենք, որ Խումարյանը քաջատեղյակ է ռադիոյից, ոլորտի փորձառուներից մեկն է, սակայն ՀՌ աշխատակից չէ: