Ի՞նչ է սեքսը․ մուլտֆիլմերը լինում են նաև ոչ մանկական Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը (ուղիղ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Հան­քա­խոր­շի փլուզ­ման հե­տև­ան­քով կեն­դա­նի թաղ­վել է 435 հան­քա­փոր 2020 թվա­կա­նին ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը կանց­նի իր կազ­մա­վոր­ման ինս­տի­տու­ցի­ո­նա­լաց­ման էտա­պին Միքայել Մինասյան. «Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն» Կիրականացվի թափուր աշխատատեղերի հաշվառում․ «Փաստ» ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարություն հաղորդում չի համարվի «Որևէ փո­փո­խու­թյուն ակն­կա­լել դժվար է». ման­կա­պա­տա­նե­կան պար­բե­րա­կան­նե­րը զրկվել են պե­տու­թյան աջակ­ցու­թյու­նից․ «Փաստ» Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թվի ավե­լա­ցում.ի՞նչ են վկա­յում վեր­ջին տա­րի­նե­րի ցու­ցա­նիշ­նե­րը․ «Փաստ» Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր մեքենաների համար. Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է Բա­լա­յին հա­մա­կար­գը ոչ հա­վա­սար պայ­ման­ներ է ստեղ­ծում և լրամ­շակ­ման կա­րիք ունի․ «Փաստ» «Ցիվիլ ձեւին համաձայն չենք. սպանդանոց չպետք է լինի, վերջ». Արարատի մարզում մայրուղին ժամանակավորապես բացվեց Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանավորների կյանքում․ «Փաստ» Անասնաբուծությամբ զբաղվողները ճանապարհներ են փակել Արմավիրում եւ Արարատում (ուղիղ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

«Պուտինը միշտ իմ նկատմամբ որոշակի համակրանք է տածել». Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ռուս-վրացական հարաբերությունների սրման պատճառների և 2008թ.-ի օգոստոսին «Ռուսաստանի կողմից Վրաստան ռազմական ներխուժման» մասին, ասել է, որ Վրաստանը «չափազանց հաջողակ երկիր էր» ռուսների համար, գրում է apsny.ge-ն:

Նախկին նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չի կարողացել համակերպվել հարևան պետության հաջողություններին, ինչն էլ հենց պատերազմի պատճառ է դարձել:

«Նրանց ետնաբակում հանկարծ այնպիսի մի երկիր ձևավորվեց, որտեղ չկար կոռուպցիա, որտեղ առանց նավթի ու գազի որևէ պաշարների մենք քաղաքներ կառուցեցինք, որին ուղղված էր ամբողջ աշխարհի ուշադրությունը, որտեղ ժամանեց ԱՄՆ նախագահն ու պարեց, որտեղ գեղեցիկ պատկերներ կային և այլն: Ռուսաստանում մեզ չներեցին մեր հաջողությունը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահի զրուցակցի այն հարցին, թե արդյոք անձնական գործոնը պատերազմի պատճառների շարքում որևէ դեր է խաղացել, Սաակաշվիլին պատասխանել է. «Ես նախագահ Պուտինի հետ իրավահավասար, սակայն շատ քաղաքավարի հարաբերություններ եմ ունեցել: Նա միշտ իմ նկատմամբ որոշակի համակրանք է տածել»: