Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան

Գյումրիում քույրը հայտնաբերել է ինքնասպանություն գործած եղբոր դին

Ապրիլի 2-ին ժամը 11:30-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել քաղաքացուց, որ իր եղբայրը կախվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը՝ քննիչի ղեկավարությամբ, քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,- ասաց Գաբրիելյանը:

Ցայգ հեռուստաընկերությունը այս դեպքի մասին հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրիում: «Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:

Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Ի դեպ, ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր կնոջ հետ, որն այդ պահին տանը չի եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա երկտողում նշել է, որ հարազատները մեղավորներ չփնտրեն. ինքն իր կամքով է այդ քայլին դիմել»,- հաղորդում է Ցայգը: