«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Իսկ դուք գիտե՞ք՝ ով է եղել Գիքորի իսկական նախատիպը

Մենք գիտենք, որ...

Թումանյանի հանրահայտ պատմվածքի Գիքորը խեղճ լոռեցի երեխա էր, որը զոհ գնաց մեծ քաղաքի բարքերին: Այդպիսին էր նաև Գիքորի նախատիպ հանդիսացած անձը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ Գիքորն իսկապես նախատիպ է ունեցել: Բայց այդ նախատիպի կերպարը լրիվ հակառակն է եղել: Իրականում Գիքորը, նույն ինքը` հետագայում հայտնի քրեական հեղինակություն Գրիգոր Մելիքյանը («Գոքոր», «Шипач» «Гога шрам», «Принц» եւ այլն), շատ ավելի հետաքրքիր եւ դրամատիկ ճակատագիր է ունեցել եւ վախճանվել է 1958թ.-ին Երևանում: Նրա հայրը սնանկացած ազնվական էր և եկել ու հանգրվանել էր իր նախնիների օրրանում` Լոռվա Դսեղում: Իսկապես նա իր որդուն` Գրիգորին տարել է Թիֆլիս` մարդամեջ մտնելու և որևէ գործի տեր դառնալու համար: Եվ հենց իր համագյուղացու հետ կապված այս դեպքն էլ Թումանյանը որպես ելակետային հիմք է ունեցել` հետագայում կերտելու իր անմահ «Գիքորը» պատմվածքը՝ մի քիչ փոխելով անունը:

չ փոխելով անունը: Թիֆլիսում Գոքորն իսկապես աշխատանքի է անցնում կտորեղենի խանութների ցանցի տեր Արտեմ Թումբարյանի տանը, բայց որպես գիշերային պահակ, այլ ոչ թե տանն ամեն տեսակ ծառայություններ մատուցող պատանյակ (ի տարբերություն գրական Գիքորի, նա արդեն չափահաս երիտասարդ էր` 21 տարեկան): Լինելով բնականից օժտված և աչքաբաց երիտասարդ, նա շատ շուտ ինտեգրվում է Թիֆլիսի հանցագործ աշխարհին: Գիշերային պահակի կարգավիճակը բավականին հարմար քողարկում էր իր համար, քանզի ցերեկները նա զբաղված էր մոլախաղերով և գրպանահատությամբ:

Առավոտից մի երկու պտույտ գործելով Հավլաբարի, Էլիայի եւ Օրթաճալայի շուկաներում՝ նա կեսօրին արդեն մի ողջ կարողության տեր էր լինում: Հետո նրա խումբը մինչև ուշ երեկո հանգստանում էր Թիֆլիսի պանդոկներում: Շուտով նա ընդհարվում է Արտեմի հետ` վերջինիս աղջկան գայթակղելու համար եւ հեռանում նրա տնից: Արտեմը հայտնաբերում է նաև, որ դատարկ է իր գանձատուփը:

Նույնիսկ խոշոր գումարի կաշառքով Գոքորի ընկերներին չի հաջողվում համոզել Արտեմի կնոջը` Նատոյին (Նաթելա Հարությունյան)՝ հետ վերցնել հայցադիմումը:

Հայտարարվում է համառուսաստանյան հետախուզում: Գոքորը պլաստիկ վիրահատության է ենթարկվում Ռոստովում, անճանաչելի է դառնում անգամ իր շատ ընկերների համար և շարունակում է ապրել Թիֆլիսում` կեղծ անձնագրով` Լևան Բուխարաշվիլի անվան տակ: Իսկ 1903-ին խոշոր կաշառքի և լայն կապերի շնորհիվ Գոքորին հաջողվում է իր վրայից հանել հետախուզումն ու կարճել քրեական գործը: Արդեն 1905 թվականին, երբ լրացել էր Գոքորի 28-ամյակը, նրան ամսավճար էր մուծում Թիֆլիսի առևտրականության մեծ մասը: Ի դեպ, «Գիքորը» պատմվածքում Թումանյանը հիշատակում է Գիքորի երկու համագյուղացիներին, ովքեր բերում են նրան Ծաղիկ կովի սատկելու լուրը: 

Իրականում իսկապես այդ երկուսը եկել են Գոքորի մոտ, սակայն միանգամայն այլ նպատակով` հետ բերելու շուկայում պանրի վաճառքից գոյացած և կինտոների կողմից խլված գումարը: Բնականաբար, դրամը հետ է վերադարձվում, ինչին թշվառ ռամիկների համբավավոր համագյուղացին ավելացնում է դրա եռապատիկը: Մի անգամ՝ 1917թ.-ին, Գոքորը հանդիպում է Թումանյանին և կատակով ասում է, որ գրական Գիքորն իր սիրելի կերպարն է, և ինքը շատ կուզենար նմանվել նրան:

Հետագայում Գոքորը բնակվել է այլ երկրներում, անգամ աքսորված է եղել Սիբիր, նա ԽՍՀՄ-ի առաջին թագադրված օրենքով գողերից մեկն է եղել:

… Միայն շատ քչերը գիտեին Երևանում, թե ով էր այն ծերունին, ով մշտապես ընկերակցելով Ավետիք Իսահակյանին՝ զբոսնում էր Աբովյան փողոցում: Իսկ գիշերները նա պահակում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Երբեմն լինում էր Կոմայգում և հայրական աչքով ու գորովանքով հետևում գողական շարժման վերածննդին ու վերելքին:

Իր գործունեությունը նա սկսել էր որպես գիշերային պահակ, ու կյանքի վերջում էլ, լինելով թատրոնի պահակը, նա հաճախ էր կուլիսների հետևից չիբուխը ձեռքին ունկնդրում Թումանյանի «Գիքորի» բեմադրությունը` դեմքին թեթևակիորեն խաղացնելով քամահրական ու ներողամիտ ժպիտը: Ասում են, որ մահանալուց առաջ նա անդադար գոռում էր

– Ապի՜, նանի՜, Գալո՜, Միկի՜չ, Զանի՜, ե՛ս ձեր...

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը