«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ինչպե՞ս չհայտնվել շնաձկան ստամոքսում

Մենք գիտենք, որ...

Շնաձկներն արյան հոտն առնում են շատ հեռվից, և այդ իսկ պատճառով՝ արյունահոսելով ջրում գտնվելը վտանգավոր է, քանի որ այդ գիշատիչները անմիջապես կգտնեն ձեզ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Բանն այն է, որ շնաձկներն իրենց որսը միայն հոտառությամբ չեն գտնում: Իհարկե, շնաձուկը շշմեցուցիչ հոտառություն ունի: Նա ունակ է զգալ արյուն/ջուր 1/25 000 000 հարաբերությունը, որը համարժեք է 9 տոննա ջրի մեջ լուծված մեկ կաթիլ արյան կոնցենտրացիային: Ընդ որում, արյան հոտի տարածման արագությունը կապ ունի ջրի ալիքի շարժման և ուղղության հետ, այդ իսկ պատճառով շնաձուկը սովորաբար լողում է ալիքին հակառակ: Եթե ջրում գտնվելիս մարդու մոտ անգամ աննշան արյունահոսություն է լինում, ապա փախչել շնաձկից անհնար է:

Օրինակ, եթե ջրի ալիքը թույլ է, ասենք՝ 3,5 կմ/ժամ, ապա արյունահոսող մարդուց հոսքով 400 մետր ներքև գտնվող շնաձուկը կզգա արյան հոտը մոտավորապես 7 րոպեից, իսկ քանի որ նա զարգացնում է մոտավորապես 40 կմ/ժամ արագություն, նշանակում է , որ զոհի մոտ կլինի ընդամենը 60 վայրկյանից: Ջրի արագ ալիքի ժամանակ իրավիճակը էլ ավելի բարդ է, բայց...

Այս դեպքում շնաձուկն, իհարկե, ավելի շուտ կառնի արյան հոտը, բայց ուժեղ հոսանքին հակառակ լողալը նրանից որոշակիորեն ավելի շատ ժամանակ կխլի: Ջրի արագ ալիքի, օրինակ՝ 26 կմ/ժամ, դեպքում մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող շնաձուկը արյան հոտը առնելու համար կծախսի մեկ րոպե, իսկ զոհին հասնելու համար՝ երկու րոպե: Այսինքն, այս ամենը նշանակում է, որ լողորդը փախչելու համար ժամանակ չի ունենա: Այնուամենայնիվ, այնպես չէ, որ շնաձուկը զոհ է գտնում միայն հոտառությամբ: Բանն այն է, որ նա հրաշալի տեսողություն ունի: 

Այնպես որ, եթե անգամ շնաձուկը հոտառությունը կորցրած լինի, օրինակ՝ հարբուխ ունենա, միևնույն է, նա կգտնի իր զոհին տեսողությամբ: Անգամ եթե նույն շնաձուկը հարբուխի հետ էլ կարճատես լինի, միևնույն է, նորից կհասնի իր նպատակակետին հրաշալի լսողությամբ (շնաձկան լսողությունը ցածր հաճախային սպեկտրում է): Այնպես որ, ջրում պետք է ոչ միայն չարյունահոսել, այլ նաև լուռ մնալ, չաղմկել: Խոսքը, իհարկե, այն վայրերի մասին է, ուր շնաձկան վտանգ կա: 

Պետք է նշել, որ անգամ հոտառությունը, տեսողությունը և լսողությունը կորցրած շնաձուկը սոված չի մնում: Բանն այն է, որ նա ունակ է անգամ կենդանի օրգանիզմների կողմից գեներացվող թույլ էլեկտրական դաշտերը զգալ:

Շնաձկան գլխում կան ժելեանման նյութով լցված խողովակներ, որոնք կրում են 1678 թվականին դրանք առաջին անգամ նկարագրած իտալացի բժիշկ Ստեֆանո Լորենցոյի անունը և կոչվում են «Լորենցոյի ամպուլաներ»: Այն, որ դրանք օգնում են շնաձկանը թույլ էլեկտրական հոսանքներ որսալ, հայտնաբերվել է վերջերս: Այնպես որ, շնաձկից փրկվելու համար պետք է չարյունահոսել, լուռ մնալ, դառնալ անտեսանելի և այնպես անել, որ սիրտն ու ուղեղը չաշխատեն:

Այս ամենը՝ վատ լուրերից: Բայց կան նաև լավ լուրեր: Օրինակ՝ օվկիանոսում ջրի ալիքը անմիջականորեն դեպի օվկիանոս չէ, այլ շրջանաձև է, և դա դժվարություններ է հարուցում շնաձկան համար: Եթե շնաձուկը գտել է մարդուն, ապա խորհուրդ է տրվում նրան շրջել մեջքի վրա և շոյել որովայնը: Իհարկե, եթե հաջողվի... Ինչքան էլ զարմանալի է, շնաձուկը այդ դեպքում ռեֆլեկտոր վիճակի մեջ է ընկնում և անշարժ լողում ջրի մակերևույթին: Սա կոչվում է «տոնիկ անշարժություն», և այդ հնարքից օգտվում են խոյադելֆինները (косатки), որոնք շնաձկանը շրջելով մեջքի վրա և կարծես հիպնոսացնելով ՝այդպես պահում են, մինչև վերջինս շնչահեղձ լինի: Ի վերջո, պետք է նշել, որ շնաձկները համարյա երբեք առաջինը չեն հարձակվում մարդկանց վրա:

ԱՄՆ-ի օվկիանոսային ափերի նահանգներից հավաքած վիճակագրությունը ցույց է տալիս, որ 76 անգամ ավելի հավանական է դառնալ կայծակի զոհ, քան թե հայտնվել շնաձկան ստամոքսում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը