«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ովքե՞ր են ասպետները՝ սպիտակ ձիով փրկիչնե՞ր, թե՞ մարդասպաններ

Մենք գիտենք, որ...

Ասպետների բնորոշ գծերն էին պատիվն ու ազնվականությունը, անգամ նրանց անունից բառ է առաջացել՝ ասպետականություն:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Ավելին, նունիսկ կարելի է ասել, որ ասպետների ամենաբնորոշ գծերը եղել են դաժանությունը և անհետևողականությունը:

Ընդունված է համարել, որ ասպետները ճնշվածների քաջ պաշտպաններն էին և իրենց խոսքին հավատարիմ մարտիկներ , որոնց համար պատիվը ավելին արժե, քան կյանքը, նրանք նաև գեղեցիկ կանանց էլեգանտ երկրպագուներն էին: Ահա հենց այսպես են մարդիկ ներկայումս պատկերացնում միջնադարյան ասպետներին, իրենց բնավորության հիմնական գծերով՝ պատիվ, ազնվություն, քաջություն և հավատարմություն: Սա, իհարկե, շատ ոգեշնչող է ու ռոմանտիկ, բայց այդ ամենը լուրջ սխալմունք է, քանի որ իրականում այդպիսի ազնիվ ասպետներ չկային, կամ գուցե մասնակի բացառություններ լինեին. նրանք գոյություն ունեն միայն ասպետական վեպերի էջերում: Իսկ իրականում ովքե՞ր էին ասպետական դասին պատկանողները և ի՞նչ հատկություններ ունեին նրանք:

Նախ՝ ասենք, որ ասպետները երբեք չեն պաշտպանել որևէ մեկին, բացի իրենցից: Մեծամասամբ նրանք սովորական բանդիտներ էին և դարերի ընթացքում ահաբեկում էին մարդկանց, թալանում առևտրականներին ու ուխտավորներին, չէին ենթարկվում որևէ իշխանության, և առանց խղճի խայթի սպանում էին նրանց, ովքեր համարձակվում էին դիմադրություն ցույց տալ իրենց:

Երկրորդ՝ նրանց վարքը շատ քիչ ընդհանրություններ ունի ասպետական գրքերում նկարագրված իրականության ու տեսարանների հետ, որտեղ հրաշալի տիկինները, արցունքն աչքերին, օգնություն են խնդրում ասպետից, որը և անմիջապես ստանում են: Սա սխալ պատկերացում է: Իրականում ասպետ տեսնելիս բոլոր շարժվելու ընդունակ մարդիկ, ներառյալ նաև չքնաղ տիկինները, խուճապահար փախուստի էին դիմում և փորձում թաքնվել որևէ տեղ: Օրինակները բազմաթիվ են:

1208 թվականին Սիմոնա դե Մոնֆորայի ասպետները գրավել են Լանգեդոկում գտնվող Բեզյե քաղաքը՝ հերետիկ ուսմունքների կենտրոններից մեկը:

Մի ասպետի հարցին, թե ինչպես կարելի է տարբերակել հերետիկոսին ճշմարիտ քրիստոնյայից, պապական լեգատ Առնոլդ Ամորը պատասխանել է, թե՝ սպանեք բոլորին, իսկ Աստված ինքը կճանաչի իր հոտին: «Ազնվածին» ասպետները տասնհինգ հազար մարդու սրի քաշեցին, ընդ որում՝ հիմնականում կանանց և երեխաների:

Ասպետ Ռիչարդ Առյուծասիրտը ուներ ասպետական բոլոր հատկանիշները, նա ամբողջությամբ ասպետականության մարմնավորում էր: Խաչակրաց արշավանքի ժամանակ սարացիների մի ամրոց գրավելուց հետո նա հրամայեց բացել, ըստ մի աղբյուրի տվյալների՝ 100, իսկ այլ աղբյուրի համաձայն՝ հազարավոր մարդկանց որովայնները՝ ստուգելու համար, թե արդյո՞ք նրանք կուլ չեն տվել թանկարժեք զարդեր: 

Ասպետ Էդվարդը՝ Սև Արքայազնը, որին միջնադարյան հեղինակները կոչել են «ամենաազնիվ և ամենաարդար ասպետ», 1369 թվականին գրավել է ֆրանսիական Լիմոժ քաղաքը: Նա ազատություն է տվել իր գերված ընկեր ասպետներին և հրամայել է սպանել քաղաքի մյուս բնակիչներին:

Այստեղ ևս կանանց և երեխաներին չեն խնայել։

Խաչակրաց արշավանքների մեկնող ասպետները իրենց ճանապարհին թալանում և սպանում էին տեղի բնակիչներին:

Շատ ասպետներ մասնակցում էին այդ արշավանքներին հենց կողոպուտի համար: Իսկ եվրոպական թագավորները ողջունում էին այդ արշավանքները, քանի որ դրա շնորհիվ երկրները ժամանակավորապես մաքրվում էին անկառավարելի և ռազմատենչ ասպետներից: Իսկ գուցե ասպետները մաքրության, գեղեցկության մեծ գնահատողներ էին և ունեին նուրբ վարվելաձև: 

Պարզվում է, որ նման բան ևս չի եղել:

Պատմաբանները պնդում են, որ նրանց դղյակներում միշտ էլ աներևակայելի աղտոտություն է տիրել, բակի աղբի ու աղտոտության մեջ շրջում էին հավերն ու խոզերը, սենյակները ջեռուցվում էին ածուխով , լուսավորություն ապահովվում էր ջահերով: Ասպետներն ուտում էին ձեռքերով, իսկ մազերն ու մորուքը օգտագործում որպես անձեռոցիկ, քնում էին առանց շորերը հանելու: Այն փաստը, որ քրիստոնեական Կոստանդնուպոլիսը գրավելով՝ ասպետները ոչնչացրին մարմարից, փայտից և ոսկրից ստեղծված արվեստի հին գլուխգործոցները, խոսում է այն մասին, որ նրանք գեղեցկությունը գնահատելու ունակություն ևս չունեին: Ասպետները միայն ոսկին են ընկալել որպես արժեքավոր բան:

Նշենք նաև, որ արևմտյան այդ բարբարոսները, որոնց, չգիտես ինչու, ազնիվ ասպետներ են կոչել, 1204 թվականին մոխրի են վերածել Կոնստանդնուպոլիսի ամենահարուստ գրադարանը՝ հնագույն գրողների և փիլիսոփաների թանկարժեք գործերով:

Այնուամենայնիվ, նշենք, որ չնայած նրան, որ ասպետները հիմնականում բանդիտներ էին, կային նաև իսկական ասպետներ, չնայած, իհարկե, շատ քիչ քանակով: Բանն այն է, որ գրել-կարդալ իմացող ասպետները (այդպիսիք հատուկենտ էին) փորձում էին նմանվել գրքերում նկարագրված հանրահայտ ասպետներին ՝ Արթուրին, Լանսելոտին, Տրիստանին և այլն: Այն հին ժամանակներում մարդիկ գրքում գրվածը հալած յուղի տեղ էին ընդունում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը