«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ի՞նչ կապ ունի հանրահայտ Զինգերը կարի մեքենայի հետ

Մենք գիտենք, որ...

Կարի մեքենան հայտնագործել է Իսահակ Զինգերը:

Իրականում այդպես չէ:

Իհարկե, Զինգերի կարի մեքենան գովազդելու կարիք չկա: Այդ մասին լավ գիտեն հատկապես մեր մայրերը և տատիկները: Սակայն իրականում կարի մեքենան Զինգերի հայտնագործությունը չէ:

Այն հայտնագործվել է տարբեր ժամանակաշրջաններում ապրած մի շարք գյուտարարների ջանքերի շնորհիվ: Զինգերն ուղղակի վերցրել է այդ ամենը և, կատարելագործելով մեխանիզմները, ստացել այդքան հանրահայտ Զինգերի կարի մեքենան: Սկսենք նրանից, որ առաջին կարի մեքենայն ստեղծվել է 18-րդ դարի երկրորդ կեսին: Առաջին կարի մեքենաներն առանձնանում էին նրանով, որ նրանք ամբողջությամբ պատճենահանում էին ձեռքով կար անելու մեթոդը:

Սակայն 1814 թվականին ավստրիացի դերձակ Յոզեֆ Մադերսպերգերը ստեղծեց ասեղ, որի թելելու անցքը գտնվում էր ասեղի սկզբնամասում: Մի քանի տարի անց Ֆիշերը, Գիբբսը, Ուոլտեր Հանտը, Էլիաս Հոուն և այլ գյուտարարներ սկսեցին աշխատել թելելու անցքը ասեղի սկզբնամասում գտնվող ասեղով մաքոքային առանցքի ստեղծման ուղղությամբ: 

1830 թվականին Բարտելեմի Տիմոնյեն ստացավ կարի մեքենայի առաջին արտոնագիրը և բացեց աշխարհի առաջին մեխանիզացված կարի արտադրամասը:

1845 թվականին ԱՄՆ-ում Էլիաս Հոուն մշակեց մաքոքային առանցքը և ստացավ այդ մեխանիզմով աշխատող կարի մեքենայի արտոնագիր, որն աշխատում էր րոպեում 300 կար արագությամբ: 

Այս մեքենայի մեխանիզմի առանձնահատկությունն այն էր, որ ասեղը հորիզոնական էր տեղաշարժվում, իսկ կարվող գործվածքները շարժվում էին ուղղահայաց հարթությունում, ինչի արդյունքում որոշ անհարմարություններ էին առաջանում:

1850 թվականին Վիլսոնի, իսկ ավելի ուշ՝ 1851 թվականին, Զինգերի և Գիբբսի կարի մեքենաներում արդեն ասեղը ուղղահայաց էր շարժվում և հարմարեցված էր հատուկ սարք՝ ոտքով հյուսվածքը հորիզոնական հարթությունում տեղաշարժելու համար: 

Հետագայում յուրաքանչյուր կարի մեքենայի նոր մոդելի ստեղծմամբ բարելավվել է դիզայնը, իսկ մեքենան դարձել է ավելի բարդ ու կատարելագործված, առավել արագ և ավելի մասնագիտացված կար անող: Մոլորություն է նաև այն, որ Իսահակ Զինգերն ազգությամբ գերմանացի է:

Իրականում նա ծնվել է 1811 թվականին Նյու Յորքում՝ հրեա ջրաղացպան Ադամ Ռայզինգերի ընտանիքում: Իհարկե, 1853 թվականին իր տված հարցազրույցներից մեկում նա խոսել է իր հոր «գերմանական արմատների» մասին:

Վերջինս հիմք է տալիս ենթադրել, որ նրա հայրը 1803 թվականին Գերմանիայից գաղթել է ԱՄՆ: Մինչև 1850 թվականը Զինգերը հասցրել էր աշխատել դերասան և փայտա-քարամշակման գործիքների նախագծող: Ընդ որում, ո՛չ բեմում և ո՛չ էլ նախագծային կազմակերպությունում Զինգերը տաղանդով չի փայլել: 

1850 թվականին Զինգերը հայտնվում է Թեյլորի կարի մեքենաների վերանորոգման արհեստանոցում: Հենց այստեղ է բացահայտվում Զինգերի գյուտարարական տաղանդը: Նա նորարարություններ էր կատարում ՝ կատարելագործելով կարի մեքենան: Սակայն Թեյլորի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունը ոչնչացնում է նրա կարի մեքենայի նախատիպը: Այնուամենայնիվ, 1851 թվականին հայտնվում է I.M. Singer & Co ընկերության առաջին կարի մեքենան, շնորհիվ տաղանդավոր գյուտարար Զինգերի և նյույորքցի տաղանդավոր իրավաբան Կլարկի համագործակցության:

Ամերիկյան Զինգեր կորպորացիան ներկայումս զբաղվում է տիեզերական և ռազմական տեխնիկայի արտադրությամբ: Իհարկե, այն արտադրում է նաև կարի մեքենաներ, էլեկտրասարքեր, շարժիչներ և անգամ կահույք և այլ արտադրանք: Ի սկզբանե միայն Նյու Յորքում գործարան ունեցող այս ընկերությունը ներկայումս մասնաճյուղեր ունի բազմաթիվ այլ երկրներում:

Զինգերի կարի մեքենաները հանրահայտ են եղել Ռուսական Կայսրությունում այն պատճառով, որ ժամանակին դրանք հավաքվում էին Պոդոլսկում գտնվող Զինգեր կորպորացիայի մասնաճյուղում, կային մասնաճյուղեր նաև Թբիլիսիում և Բաքվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը