«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Իսկապես գոյություն ունի՞ թռչնի կաթ, թե՞ այն միայն համեղ կոնֆետ ու թխվածք է

Մենք գիտենք, որ...

Թռչնի կաթ չի կարող գոյություն ունենալ, քանի որ թռչունները կաթնասուններ չեն։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Պարզվում է, որ թռչունների որոշ տեսակներ ունենում են կաթ։ Իհարկե, այն կաթ կարելի է անվանել պայմանականորեն, քանի որ ավելի շատ նման է կաթնաշոռի, քան կաթի, և չի առաջանում կաթնագեղձերում, քանի որ թռչուններն, ըստ էության, դրանք չունեն, բայց, այնուամենայնիվ, այդ թռչնատեսակները արտադրում են դա և դրանով կերակրում իրենց ձագերին, ընդ որում՝ այդ «թռչնակաթը», ինչպես կաթնասունների կաթը, շատ սննդարար է, հեշտ յուրացվող և այդ իսկ պատճառով այն կարելի է հավասարեցնել կաթին։ Այդ թռչուններն իրենց թռչնակաթը արտադրում են կտնառքում (կերակրափողի ստորին լայնացած մասը, որում սնունդը հավաքվում է, փափկում, և կատարվում է նախնական մարսում )։

Նման «կաթնատու» թռչունները շատ չեն. դրանցից են արկտիկական պինգվինները, աղավնիները, ֆլամինգոն և այլն։ Ստացվում է, որ իրոք թռչնակաթը շատ հազվագյուտ և դժվար ձեռք բերվող սննդամթերք է։ Ձագերին նման կերպ կերակրելու հատկությունը ամենաշատը հետազոտված է աղավնիների մոտ։

Արդեն ձվադրության ժամանակ թե՛ արու և թե՛ (ավելի շատ) էգ աղավնու մոտ տեղի է ունենում կտնառքի ներքին մակերեսի աստիճանական հաստացում, որից հետո այն սկսում է լայնանալ։ Կտնառքը ունի զարգացած արյունատար անոթային համակարգ։ Արյան շրջանառության ազդեցության տակ կտնառքի պատերը սկսում են արտադրել սպիտակ, կաթնաշոռի նման նյութ։ Վերջինս խառնվում է աղավնու ստամոքսից հետ տված խիտ մասսային, և ստեղծվում է ձագերին կերակրել համար նախատեսված շաղախը՝ թռչնակաթը։ Թռչնակաթը տարբերվում է կաթից իր կազմով, այն ավելի շատ է պարունակում ճարպեր և սպիտակուցներ, բայց չի պարունակում ածխաջրեր, լակտոզա և կալցիում։ 

Ավստրալիայի պետական գիտական և գործնական հետազոտությունների միավորման աշխատակիցները պարզել են , որ թռչնակաթ արտադրող էգ թռչունների մոտ կերակրման ժամանակահատվածում լ յարդում ակտիվանում է ճարպաթթուների (տրիգլիցերիդներ) արտադրությունը, որոնք էլ հետագայում ուղղվում են կտնառք, որպես թռչնակաթ։

Դժվար է հաստատապես ասել, թե որտեղ և երբ է առաջացել «թռչնի կաթ» հասկացությունը։ Հավանաբար մարդիկ նկատել են, որ աղավնիները ձագերին կերակրում են սպիտակ զանգվածով, կամ էլ հակառակը՝ զարմացել են, որ կաթնասուններին այդքան նման թռչունները կաթ չունեն։

Այնուամենայնիվ, մի շարք ժողովուրդների հեքիաթներում կա իրավիճակ, երբ կամակոր աղջիկը, փորձելով մերժել փեսացուներին, նրանց ուղարկում է թռչնի կաթ բերելու, այսինքն՝ այնպիսի առաջադրանք է տալիս, որը ի սկզբանե անհնար է։ 

Կան նաև լեգենդներ այն մասին, որ դրախտային թռչունները իրենց ձագերին սնում են թռչնակաթով, որի հետևանքով նրանք դառնում են անխոցելի և՛ հիվանդությունների, և՛ զենքերի նկատմամբ։ Ավելի ուշ «թռչնի կաթ» արտահայտությունը այլ իմաստ է ձեռք բերել։ Օրինակ՝ որևէ մեկի հարստությունը ցույց տալու համար ասում էին, որ նրա սեղանին ամեն ինչ կար, անգամ՝ թռչնի կաթ։

Ըստ էության, «թռչնի կաթ» փոխաբերական իմաստով նշանակում է հազվագյուտ, դժվար գտնվող և թանկարժեք ապրանք։ Երևի թե այս ամենը հաշվի առնելով էլ որոշ հրուշակագործական արտադրանքներ կոչվել են այդպես։ Փաստացի, «թռչնի կաթ» (ptasie mleczko) արտահայտությունը ներկայումս ավելի շատ օգտագործում են ոչ թե թռչնաբանները՝ օրնիթոլոգները, այլ հրուշակագործները։ 1936 թվականին լեհական «E.Wedel» ֆաբրիկան արտադրել է շոկոլադե կոնֆետներ «օդային» միջուկով, որը նման էր զեֆիրի, բայց առանց ձվի էր։ Այդ կոնֆետը կոչվեց «թռչնի կաթ»։

Ստացվում է, որ հիմա արդեն ցանկացած փեսացու իր ընտրյալին կարող է թռչնի կաթ նվիրել։ Բավականին հաջողված մարկետինգային քայլ։ Նման կերպ 1978 թվականին հայտնվեց «թռչնի կաթ» թխվածքը, բայց արդեն ԽՍՀՄում՝ մոսկովյան «Պրագա» ռեստորանում։ Այս դեպքում էլ աղջիկները կարող են իրենց ընտրյալի համար «թռչնի կաթ» թխել...

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը