«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Եղանակային անոմալիաներ և աղետներ. աննախադե՞պ են արդյոք

Մենք գիտենք, որ...

Վերջին ժամանակներում աշխարհում եղանակը «խելքը թռցրել է»՝ անընդհատ աննախադեպ անոմալիաներ են ու անկանխատեսելի եղանակային աղետներ: Ընդ որում, ներկայումս եղանակի փոփոխության ժողովրդական նախանշանները ևս չեն գործում:

Իրականում այդպես չէ:

Սկսենք նրանից, որ եղանակի փոփոխության ժողովրդական նախանշանները չեն էլ կարող կանխատեսել եղանակը, քանի որ այդ նշանները սովորաբար օգտագործվում են ոչ այնտեղ, որտեղ առաջացել են: Իհարկե, հնարավոր է, որ որևէ տարածքում, օրինակ՝ որևէ բույսի վաղ ծաղկելը նշան է, որ գարնանը ցրտահարություն է լինելու կամ ամռանը՝ երաշտ, բայց դա նույն նշանը չէ այլ տարածքում, ուր եղանակի կանխատեսման այդ ժողովրդական նախանշանը չի գործում: Բանն այն է, որ մարդիկ դարձել են մոբիլ և շատ են տեղաշարժվում, փոխում բնակության վայրերը՝ իրենց հետ տանելով նաև ժողովրդական նախանշանները: Ինչ վերաբերում է եղանակային անոմալիաներին , ապա պետք է նշել, որ նման բան չկա:

Բանն այն է, որ եղանակային փոփոխություններին պետք է նայել լայն ժամանակահատվածի կտրվածքով: Օրինակ, եթե մի ձմեռ խիստ սառնաշունչ է լինում, դա չի նշանակում, որ դա անոմալիա է, քանի որ ուսումնասիրելով այդ տարածքի եղանակային փոփոխությունների պատմությունը՝ կարելի է հանդիպել բազմաթիվ նման խստաշունչ ձմեռների:

Ուղղակի մարդկային կյանքը այնքան կարճ է, որ մեկ սերունդը չի կարող արձանագրել եղանակային մեկ ցիկլի փոփոխություն: Ինչպես ցիկլիկ են սառցային դարաշրջանները, այնպես էլ ցիկլիկ են եղանակային փոփոխությունները՝ իհարկե, առավել քիչ ժամանակահատված ընդգրկելով: Մարդը սովոր է վստահել միայն իր սեփական փորձին: 

Պատկերացրեք սովորական մարդու, որի կյանքի ամբողջ ժամանակահատվածում եղել է իր բնակության տարածքի եղանակի տաք ցիկլ, և հանկարծ դա փոփոխվում է: Պարզ է, որ դա այդ մարդու համար «անոմալիա» է:

Ի դեպ, եղանակի անհատական զգացողության մասին պետք է ասել, որ դա մեծամասամբ սխալ է լինում: Օրինակ՝ մարդուն կարող է թվալ, որ, ասենք՝ անցած տարին ցուրտ է եղել, բայց դա այդպես եղած չլինի, քանի որ ընդամենը այդ տարին անձրևային է եղել (խոնավության առկայությամբ ցուրտը առավել է զգացվում), կամ էլ ուղղակի նա այդ տարի շատ է հիվանդացել վիրուսային հիվանդություններով: 

Այն, որ մարդիկ համոզված են, թե ներկայումս աշխարհում անասելի աճել են եղանակային անոմալիաները և աղետները, մեկ այլ պատճառ ևս ունի: Անընդհատ կարելի է լսել, որ, ասենք, Սահարայում ձյուն է տեղացել, իսկ Ալ յասկայում շոգ է, ջրհեղեղներ են հորդառատ անձրևների պատճառով և այլն: 

Իհարկե, այս ամենը լինում է, բայց բանն այն է, որ նման բաներ եղել են միշտ: Ուղղակի հիմա տեղեկատվության դար է, և այդ տեղեկատվությունը տարածվում է վայրկենական: Իսկ ինչպե՞ս պետք է 18-րդ դարի Փարիզի բնակիչը իմանար, որ Սահարայում ձյուն է տեղացել: Իհարկե, ոչ մի կերպ: Այս ամենին գումարենք նաև այն, որ բացի նրանից, որ տեղեկատվությունը շատ արագ է տարածվում, միևնույն ժամանակ ներկայումս այդ տեղեկատվությունը անգամ ուռճացվում է: Չէ՞ որ դիտումներ բոլորին են պետք, իսկ դրանց համար պետք են սենսացիաներ, անոմալիաներ և աղետներ: Միևնույն ժամանակ այս ամենը գրագետ է նաև կոմերցիոն տեսակետից:

Փաստացի սա նաև որոշ կազմակերպությունների օգուտներ է բերում. օրինակ՝ ապահովագրական կազմակերպություններին, կամ էլ որոշակի տեսակի ապրանքներ արտադրողներին և այլն: Ինչ վերաբերում է եղանակի տեսությանը, ապա պետք է նշել, որ սա ևս կոմերցիա է, ընդ որում՝ բավականին հաջողված: Ըստ կլիմայագետների, անգամ մեկ օրվա եղանակի կանխատեսման ճշտության հավանականությունը 96 տոկոս է:

Այսինքն, կարելի է հավատալ եղանակի մեկօրյա կանխատեսմանը: 1-3 օրերի եղանակի կանխատեսման ճշգրտության հավանականությունը արդեն 90 տոկոս է, և սա նույնպես տանելի է, իսկ ավելի երկարատև եղանակային կանխատեսումները կարելի է կարդալ որպես հեքիաթ՝ ժամանակ անցկացնելու համար, քանի որ, օրի նակ՝ շա բաթ վա կան խ ա տես մ ա ն ճշգրտության հավանականությունը 60 տոկոս է, որը նշանակում է, օրինակ՝ 60 տոկոս հավանականությամբ անձրև կգա, 40 տոկոս հավանականությամբ ՝ չի գա:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը