«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Իրականում քանի՞սն էին «300 սպարտացիները»

Մենք գիտենք, որ...

Մեր թվարկությունից առաջ 480 թվականին Թերմոպոլեի ճակատամարտի ժամանակ Լեոնիդասի գլխավորությամբ 300 սպարտացիները կռվել են Քսերքսեսի 200 000-անոց պարսկական բանակի դեմ և պահպանել Թերմոպոլեի կիրճի մուտքը՝ հնարավորություն տալով հունական մյուս ուժերին նահանջել և միանալ հիմնական զորքին:

Իրականում այնքան էլ այդպես չի եղել:

Իհարկե, պետք է արժանին մատուցել սպարտացի ռազմիկներին, բայց իրականում այդտեղ նրանց հետ կողք կողքի կռվել են նաև ֆիվայական և ֆեյսպեյական աշխարհազորայինները՝ մոտավորապես 2000 ռազմիկ: Ինչպես սպարտացիները, նրանք ևս չեն հանձնվել և զոհվել են հակառակորդի՝ մի քանի տասնյակ անգամ գերազանցող ուժերի դեմ ճակատամարտ տալով: Բացի այդ, լեռան լանջի շրջանցիկ ճանապարհը փակել էին ևս 3 000 հելլեն ռազմիկներ, որոնք ևս այդ օրը հերոսաբար զոհվեցին: Հաշվարկված է, որ այդ ճակատամարտում պարսիկների ճանապարհը փակել էր մոտավորապես 5 200-7 700 հույն մարտիկներից կազմված ջոկատը և ոչ թե միայն 300 սպարտացի: Ճակատամարտի առաջին երկու օրերին հելլենները հաջողությամբ պաշտպանում էին նեղ կիրճի մուտքը (ենթադրաբար կիրճի լայնությունը մի քանի տասնյակ մետր է եղել, և դա իդեալական պաշտպանական պայմաններ է ստեղծել հույների համար):

Ամեն ինչ իրոք իդեալական կլիներ, եթե պարսիկները չիմանային լեռան լանջի շրջանցիկ ճանապարհի մասին: Այդ ճանապարհը պահող զորաբանակը ունակ չեղավ դիմակայել պարսիկների մատյան գնդի (անմահների) ճնշմանը և ջախջախվեց ճակատամարտի երրորդ օրը: Չօգնեց անգամ Լեոնիդասի՝ նրանց օգնության ուղարկված մոտավորապես 4 000 -անոց զորախումբը, որը ևս ջախջախվեց «անմահների» կողմից: 

Այդ իրավիճակում Թերմոպոլեի կիրճի մուտքը պահելը ռազմավարական տեսակետից անիմաստ դարձավ: Այստեղ կարևորն այն էր, որ կիրճի մոտ մնացած հելլենները, Լեոնիդասի գլխավորությամբ, կռվելով մահը գերադասեցին փախուստից: Մոտավոր հաշվարկներով, այդ ժամանակ տեղում մնացել էր մոտավորապես 500 զինվոր. բացի 300 սպարտացիներից՝ նաև ֆիվայական և ֆեյսպեյական աշխարհազորայիններ:

Համարվում է, որ լեռան լանջի շրջանցիկ ճանապարհի տեղը պարսիկներին ցույց է տվել հելլեն դավաճան Էֆիալտը: 

Այստեղ ճշտում է պետք. Էֆիալտին դավաճան համարելը սխալ է: Հելլենասեր պատմագիրները այս մարդուն դավաճան են դարձրել, բայց իրականում Էֆիալտը թեսալացի էր: Հարցն այն է, որ Թեսալիան Քսերքսեսին դիմադրություն ցույց չի տվել: Ավելին, այս հելլենա-պարսկական պատերազմի ժամանակ թեսալական քաղաք-պետությունները պարսիկների դաշնակիցներն էին: Ստացվում է, որ Էֆիալտը ոչ թե դավաճանել է իր ժողովրդին և երկրին, այլ կռվել է նրանց համար (Էֆիալտը ծառայում էր պարսկական բանակի «օգնական» ջոկատում):

Թերմոպոլեի ճակատամարտի մասին առաջինը գրել է հույն պատմիչ Հերոդոտոսը, ապա Դիոդոր Սիցիլիացին: Պարզել, թե իրոք ինչ քանակի զինվոր է մասնակցել այդ ճակատամարտին, ներկայումս անհնար է: Պետք է հաշվի առնել նաև այն, որ անգամ Հերոդոտոսի մոտ հիշատակվում է մի «իլոտի» անուն (իլոտները Սպարտայում միջանկյալ դիրք էին գրավում ազատ քաղաքացիների և ստրուկների միջև, նրանք հողագործներ էին): Ստացվում է, որ հելլեններից բացի, այդ ճակատամարտին կարող էին մասնակցել նաև ստրուկները և կիսաստրուկները. պարզ է, որ հելլեն պատմագիրները նրանց քանակի մասին ոչ մի խոսք չէին նշի, քանի որ ստրուկներին մարդ չեն համարել:

Ցանկացած ժողովուրդ միշտ էլ փորձում է սեփական հերոսներին առավել հերոսացնել: Այդպիսին են եղել նաև հելլենները: Ի դեպ, չմոռանանք, որ Քսերքսեսի բանակը եղել է բազմազգ, և հայերը այդ բանակում ամենավերջինները չեն եղել:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը