«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Իսկ դուք գիտե՞ք, թե քանի մոլորակ կա

Մենք գիտենք, որ...

Արեգակնային համակարգն ունի 9 մոլորակ, կամ էլ՝ 8, քանի որ 2006 թվականից Պլուտոնը չեն համարում մոլորակ:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ դժվար է ասել, թե քանի մոլորակ ունի Արեգակնային համակարգը: Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ և բաղկացած է Արեգակից և այլ երկնային մարմիններից, որոնք ձգողությամբ կապված են Արեգակի հետ: Ներկայումս համարվում է, որ Արեգակի շուրջ պտտվում է 4 երկրային խմբի և 4 գազային հսկա մոլորակ՝ իրենց 167 բնական արբանյակներով, գաճաճ մոլորակներ՝ իրենց արբանյակներով, և միլիարդավոր այլ փոքր մարմիններ։

Այս վերջին խումբը բաղկացած է աստերոիդներից, Կոյպերի գոտու մարմիններից, գիսաստղերից, աստղաքարերից և աստղային փոշուց:

Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը երկրային խմբի մոլորակներն են և հիմնականում բաղկացած են սիլիկատներից և մետաղներից: Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը գազային հսկաներն են, սրանք զանգվածեղ են, քան երկրային խմբի մոլորակները։

Յուպիտերն ու Սատուրնը գլխավորապես բաղկացած են ջրածնից և հելիումից, Ուրանն ու Նեպտունը, բացի այդ, պարունակում են նաև մեթան և շմոլ գազ։

Մարսի և Յուպիտերի միջև գտնվում է Աստերոիդների գոտին, որը կառուցվածքով համընկնում է երկրային համակարգի մոլորակների հետ, քանի որ կազմված է սիլիկատներից և մետաղներից։ Աստերոիդների գոտու խոշորագույն օբյեկտներ են համարվում գաճաճ մոլորակներ Ցերերան, Պալասը, Վեստնան և Հիգեան։ Այս գոտու աստերոիդների մեծ մասը, որոնց ընդհանուր քանակը գնահատվում է մի քանի միլիոն, զգալիորեն փոքր են և ունեն մինչև մի քանի տասնյակ մետր չափեր։

Ընդ որում, աստերոիդները այնքան նոսր են բաշխված այս շրջանում, որ մինչ այժմ այս տարածքով թռչող ոչ մի տիեզերանավ չի վնասվել նրանց հետ ընդհարման պատճառով։ Նախկինում համարվում էր, որ Աստերոիդների գոտին առաջացել է այդտեղ նախկինում եղած Ֆաետոն մոլորակի քայքայման արդյունքում: 

Ներկայումս այդ վարկածը գիտնականները հերքում են, չնայած նրան, որ այդտեղ անգամ ջուր են հայտնաբերել:

Արեգակից ամենահեռու գտնվող Նեպտունի ուղեծրից այն կողմ տեղավորված են տրանսնեպտունային մարմինները (ներկայումս հայտնաբերված է 1092 այդպիսի մարմին), որոնք բաղկացած են սառած ջրից, ամոնիակից և մեթանից։ Այս մարմիններից հինգ խոշորները, որոնք ունեն 800 կիլոմետրից ավելի տրամագիծ, համարվում են գաճաճ մոլորակներ: 

Միջազգային աստղագիտական կազմակերպության կողմից պաշտոնապես որպես գաճաճ մոլորակներ ընդունված են Ցերեսը, Պլուտոնը, Հոմեան, Մակեմակեն և Էրիսը, սակայն ենթադրվում է, որ ամենաքիչը 40 մինչ այժմ հայտնի մարմիններ ևս պատկանում են այս խմբին։

Գիտնականների գնահատականներով, կարող են հայտնաբերվել մինչև 200 գաճաճ մոլորակներ Կոյպերի գոտում և մինչև 2000-ն էլ՝ այդ գոտուց դուրս։ Ի դեպ, միայն 2006 թվականին է որոշվել, որ Պլուտոնը գաճաճ մոլորակ է: Իսկ ավելի վաղ՝ մինչև 1850-ականները, համարվում էր, որ գաճաճ մոլորակ Ցերեսը հանդիսանում է 10-րդ մոլորակը:

ՆԱՍԱ-ի գիտնականները, հիմնվելով մաթեմատիկական մոդելավորման վրա, վերջերս եզրակացության են եկել, որ մոտավորապես 4 միլիարդ տարի առաջ Մարսի և Աստերոիդների գոտու միջև եղել է էքսցենտրիկ և ոչ կայուն ուղեծրով մոլորակ: Նրանք այն կոչել են «V մոլորակ»: Ըստ նրանց, այս մոլորակի անհետանալը կապված է «վաղ ծանր ռմբակոծության» հետ («վաղ ծանր ռմբակոծությունը» տեղի է ունեցել 3,8-4,1 միլիարդ տարի առաջ, և դրա հետևանքով են առաջացել խառնարանները Լուսնի, Մերկուրիի, Վեներայի և Մարսի վրա, Երկրի վրա դրանք չկան, քանի որ այն ժամանակ երկիրը ծածկված է եղել ջրով կամ լավայով):

Ըստ գիտնականների, այդ մոլորակի կործանումը կապ չունի Աստերոիդների գոտու հետ, և այն ընդամենը ընկել է Արեգակի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը