«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ծովակալ, որ իրականում ծովային հիվանդություն ուներ

Մենք գիտենք, որ...

Հանրահայտ ադմիրալ Նելսոնը միաչքանի էր և սև ակնակապ էր կրում կորսված աչքին:

Իրականում այդպես չէ:

Նելսոնը ոչ մի աչքակապ էլ չէր կրում, չնայած նա դրանով պատկերված է տարբեր նկարներում և ներկայացված է կինոնկարներում:

Հորացիո Նելսոնը (1758- 1805) անգլիացի հայտնի ծովակալ էր, 1801 թվականից դերկոմս և փոխծովակալ է եղել։ Նա 12 տարեկանից եղել է նավատորմում: Աչքի է ընկել խիզախությամբ։ 1794 թվականին Կալվիի ճակատամարտում մասնակիորեն կորցրել է աջ աչքը, 1799 թվականին Սանտա Կրուսի ճակատամարտում՝ աջ ձեռքը։ Որպես նավախմբի հրամանատար՝ 1798 թվականին Աբուքիրի մոտ Նելսոնը ջախջախել է ֆրանսիական նավատորմը և Նապոլեոնի բանակը մեկուսացրել Եգիպտոսում: 1805 թվականին Տրաֆարգալ յան ճակատամարտում անգլիական նավատորմը Նելսոնի հրամանատարությամբ խոշոր հաղթանակ է տարել ֆրանս-իսպանական նավատորմի դեմ։

Այդ ճակատամարտում Նելսոնը մահացու վիրավորվել է։ Բազում ճակատամարտերում Նելսոնը իրեն դրսևորել է որպես տաղանդավոր ծովապետ, առաջիններից էր անգլիական նավատորմում, որ գծային տակտիկայի փոխարեն համարձակորեն կիրառել է ծովամարտ մղելու խուսավարելու տակտիկա։

Նելսոնի գործունեությունը զգալիորեն նպաստել է Մեծ Բրիտանիայի ծովային հզորության աճին և անգլիական բուրժուազիայի գաղութատիրական գերիշխանության համար պայքարին։

Նելսոնն ընդհանրապես աչքակապ չի կրել: Բանն այն է, որ նա մեկ աչքից կույր չէր: Չնայած նրա աջ աչքը վնասվել էր թնդանոթի արկի բարձրացրած ավազից և փայտի տաշեղներից, բայց, այնուամենայնիվ, արտաքինից անվնաս էր երևում և որոշ չափով անգամ տեսնում էր: Այդ աչքը այնքան քիչ էր տարբերվում անվնաս ձախ աչքից, որ ժամանակին Նելսոնին մեծ դժվարությամբ է հաջողվել հաշմանդամության թոշակ պոկել Բրիտանիայի ռազմա-ծովային ուժերից:

Այս ամենով հանդերձ, իր անվնաս ձախ աչքը Նելսոնը փորձում էր պաշտպանել արևի ճառագայթներից, որի համար էլ այդ աչքի համար հատուկ աչքադիր ուներ գլխարկի վրա կարված, որը, ի դեպ, հեռվից կարող էր նմանվել աչքակապի: Այն տարիների ոչ մի դիմանկարի վրա չեք գտնի աչքակապով Նելսոնին: 

Նելսոնին սև աչքակապով սկսել են պատկերել միայն նրա մահից հետո՝ հավանաբար այն պատճառով, որ դա ավելի գրավիչ և յուրահատուկ էր դարձնում ադմիրալին:

Հիշատակվում է նաև, որ, ինչքան էլ զարմանալի է, ծովակալն ուներ ուժեղ ծովային հիվանդություն։ Նելսոնը իրոք խարիզմատիկ, խիզախ և հանճարեղ ստրատեգ էր, բայց այս ամենի հետ միասին նա շատ դաժան էր և փառասեր: Ընդ որում, նա դաժան էր ինչպես թշնամու գերիների, այնպես էլ իր ենթակաների նկատմամբ: Անգամ Նելսոնի հուղարկավորությանը հրաժարվել էին ներկայանալ Բրիտանիայի թագավորական նավատորմի 18 ադմիրալներ, չնայած նրանց հայտնել էին Նելսոնի մահվան մասին, իսկ Բրիտանիայում մեծ սուգ էր այդ առիթով: 

Ի դեպ, ծովակալի դիակը Լոնդոն են տեղափոխել կոնյակի տակառի մեջ։ Այստեղից առաջացել է առասպել, որ ծովահենները գաղտնի խմել են այդ տակառից և այդ պատճառով էլ լավ նավագնացներ են։ Սակայն, իհարկե, դա հնարավոր չէ, քանի որ այն դին պաշտպանելու համար էր։ Ծովակալը այնքան մեծ ավանդ է ունեցել բրիտանական նավատորմի համար, որ ներկայումս անգլիական նավատորմում ընդունված չէ ծափահարել, այլ ընդունված է հարվածել սեղանին մեկ ձեռքով՝ ի հիշատակ ծովակալի (հիշենք, որ նա մեկ ձեռք ուներ)։

Այս մեծ ծովակալը անգամ իր աջ աչքի վնասվածքը երբեմն օգտագործում էր օգուտ ստանալու համար: Օրինակ՝ 1801 թվականի Կոպենհագենյան ճակատամարտի ժամանակ նա անտեսեց իր հրամանատար Պարկերի նահանջի հրամանը: Նելսոնը ավելի առաջ էր գտնվում, արդեն տեսել էր, որ դանիացիները փախուստի են դիմում, և ասաց իր կապիտանին, որ ինքը մեկ աչք ունի ու իրավունք ունի սխալվելու և նահանջի հրամանը չկատարելու: Բացի այդ, Նելսոնը երբեմն հեռադիտակը դնում էր «կույր» աչքին և ասում, որ նահանջի ոչ մի ազդանշան էլ չի երևում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը