«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Գլադիատորների մասին գիտական ու գրական սխալները

Գլադիատորները արենայում ստիպողաբար էին մենամարտում, և նրանց կյանքը շատ կարճ էր։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Հենց սկզբից նշենք, որ սա ոչ միայն մոլորություն է հասարակության շրջանում, այլ նաև մոլորություն է անգամ գիտական որոշ աշխատությունների պարագայում։ Ընդ որում, ինչքան էլ դա զարմանալի լինի, այդ մոլորությունը ոչնչի վրա հիմնված չէ։ Իրականում, իհարկե, կան ժամանակակիցների վկայություններ, որ մարտիկներին մտրակների և շիկացրած երկաթե ձողերի միջոցով ստիպում էին կռվել։ Սակայն նման միջոցներ կիրառում էին միայն հանցագործության համար գլադիատորության դատապարտված անձանց դեպքում։

Իրականում պրոֆեսիոնալ գլադիատորները կռվելու դրդման կարիք ընդհանրապես չունեին, նրանք մեծ հաճույքով մարտի էին մտում, որն, ի դեպ, նրանց մեծ գումարներ էր խոստանում՝ իհարկե, կենդանի մնալու դեպքում։

Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ պրոֆեսիոնալները բողոքում էին, որ իրենց մենամարտելու հնարավորություն քիչ են տալիս։ Այդ ամենի պատճառը այն էր, որ պրոֆեսիոնալ գլադիատորը և իր հոնորարը մեծ գումարներ էին էդիտորի(խաղերի կազմակերպիչ) համար, այդ իսկ պատճառով նրանք ավելի հաճույքով նորաթուխների էին գնում լանիստներից (մարտիկներ վաճառողներ) և նրանց ներկայացնում մարտերին։

Ի դեպ, անգամ տարբերություն կար, թե ինչ որակի գլադիատոր է եղել մահացողը։

Հանրահայտ է, որ մահացած գլադիատորին արենայից հեռացնում էին՝ կեռերը մարմնի մեջ խրելուց հետո թոկերով քարշ տալով։ Իրականում դա թույլատրվում էր անել միայն նոկսիյաների հետ (առաջին անգամ արենա դուրս եկած գլադիատոր, որը առաջին իսկ մարտում մահացել է)։ Մնացած բոլոր զոհված գլադիատորներին արենայից հեռացնում էին հատուկ պատգարակներով և հետագայում մարմինը հաձնում գլադիատորական դպրոցի իր ընկերներին, որոնք էլ պատվով թաղում էին ընկածին ։ 

Ներկայում հնէաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված են բազմաթիվ գլադիատորական դպրոցներին կից գերեզմանոցներ, որտեղ թաղված են մարտում ընկած գլադիատորներ։

Ընդ որում, տապանաքարերի տեսակները և շքեղությունը թույլ են տալիս ենթադրել, որ դրանց տերերի թաղումները եղել են, այսպես ասած, «առաջին կարգի»։

Մակագրությունները փաստում են, որ եղել են գլադիատորներ, որոնք իրենց կյանքի ընթացքում մասնակցել են հարյուրից ավելի մարտերի։ Այստեղ ռեկորդը մի գլադիատորինն է, որը մասնակցել է 158 մարտի, ընդ որում՝ եղել է միակ գլադիատորը, որը կենդանի է մնացել վերջին մարտում, բայց շուտով մահացել է ստացած վերքերից։ Հայտնի գլադիատորների կմախքների հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ մարտիկների կյանքի միջին տևողությունը եղել է 25-30 տարի։ 

Ընդ որում, կյանքի այս տևողությունը համապատասխանում է Հռոմեական Սրբազան Կայսրության շարքային քաղաքացու կյանքի միջին տևողության հետ։ Իրոք այն ժամանակ Հռոմում հատուկենտ մարդիկ էին ապրում մինչև 50 տարեկան։ Ստացվում է, որ գլադիատորները ևս կյանքի նույն տևողությունն են ունեցել, ինչ շարքային քաղաքացին։

Հետաքրքիր է, որ Հանրապետության ժամանակ և Կայսրության սկզբնական շրջանում բավականին հաճախ պահպանում էին պարտված գլադիատորի կյանքը։ Միջինը 10 պարտվածներից 8-ին տրվում էր «միսսիո», այսինքն՝ կյանք։ Սակայն սկսած մեր թվարկությունից առաջ երկրորդ դարի կեսերից՝ պարտված գլադիատորների կեսի կյանքը ավարտվում էր մահվան դատավճռով՝ ամբոխի կամ իշխանության ներկայացուցիչների որոշմամբ։

Հետագայում Դիոկլիտիանի կառավարման ժամանակ (մեր թվարկության երրորդ դարի վերջից չորրորդ դարի սկիզբ) մահվան դատավճիռ տրվում էր տասից երեք դեպքերում։

Ինչպես տեսնում ենք, գլադիատորների կյանքը այնքան էլ նման չէ Ջովանիոլիի «Սպարտակ» վեպում կամ էլ Սկոտտի «Գլադիատոր» ֆիլմում նկարագրվածին։

Ի դեպ, այդ ստեղծագործություններում անգամ բացահայտ անհամապատասխանություններ կան։ Բանն այն է, որ գլադիատորները երբեք էլ զրահներ չեն կրել, միայն հնարավոր էր, որ գլադիատորը ունենար կրծքավանդակային փոքրիկ պաշտպանիչ շերտ, իսկ արբալես և դիմախեր կոչվող գլադիատորները հագնում էին օղազրահ՝ քանի որ նրանք առանց վահանի էին։

Ի դեպ, ինչ վերաբերում է Ջովանիոլիի հանրահայտ «Սպարտակ» ստեղծագործությանը. վեպի առաջին էպիզոդներից մեկն այն է, որ ռետիարին (եռաժանիով, ցանցով և դաշույնով զինված գլադիատոր) կռիվ է տալիս Սպարտակի հետ։

Բանն այն է, որ նման սպառազինությամբ գլադիատոր Հռոմի արենաներում հայտնվել է միայն մեր թվարկության առաջին դարի սկզբին, այսինքն՝ այն ժամանակ, երբ Սպարտակի ապստամբությունը վաղուց արդեն ճնշված էր։ Սա ցույց է տալիս, որ Ջովանիոլին գլադիատորների մասին ուներ շատ մշուշոտ պատկերացումներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը