«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ո՞րն էր ավելի նախընտրելի՝ ինկվիզիցիո՞ն, թե՞ աշխարհիկ դատարանը

Մենք գիտենք, որ...

Միջնադարյան Եվրոպայում անհնար էր թաքնվել ինկվիզիցիայից, նրա զոհ կարող էր դառնալ յուրաքանչյուր անձ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Միջնադարում միջին վիճակագրական եվրոպացու համար ինկվիզիցիայի զոհ դառնալու հավանականությունը մոտենում էր զրոյի: Անգամ ինկվիզիցիայի ամենաակտիվ գործունեության վայրում՝ Իսպանիայում, սովորաբար ինկվիզիցիայի զոհ դառնում էին բռնի կերպով քրիստոնյա դարձած հրեաները և արաբները, որոնց կասկածում էին նոր հավատից շեղվելու մեջ:

Անմիջականորեն այդ երկրում ապրող հրեաները և մուսուլմանները ոչ մի անգամ ինկվիզիցիայի կողմից չեն դատապարտվել, քանի որ ինկվիզիցիայի իրավազորությունը նրանց վրա չէր տարածվում: Բացի այդ, ինկվիզիցիայի զոհ դառնում էին հայտնի և ազդեցիկ իսպանական արիստոկրատների ընտանիքները, որոնք այս կամ այն պատճառով թշնամիներ ունեին կամ էլ ընդդիմադիր էին թագավորին: Իհարկե, ինկվիզիցիայի ճիրաններում կարող էին հայտնվել նաև հասարակ մարդիկ, որոնք անզգուշորեն վկաների ներկայությամբ շաղակրատել են այն մասին, ինչը ասել չի կարելի:

Այս դեպքում կարող էին գտնվել մարդիկ, որոնք կհայտնեին ինկվիզիցիային հնարավոր հերետիկոսի մասին:

Ինկվիզիտորների հրահանգներում գրված էր, որ չպետք է ձերբակալել այն մեղադրյալներին, որոնք կատարել են համեմատական աննշան հանցագործություն (օրինակ՝ կատաղության պահին Աստծուն հայհոյելը և նման բաներ): 

Պարզ է, որ ինկվիզիցիայի ձեռքն ընկնելու հիմնական թեկնածուները եկեղեցու ուղուց շեղումներ քարոզողներն ու ուսուցանողներն էին (այսօրվա մտածելակերպով նրանց կարելի է ասել աղանդավորներ):

Ի դեպ, սրանց դեմ պայքարի համար էլ հենց ստեղծվել էր ինկվիզիցիան: 16-րդ դարի կեսերին ինկվիզիցիայի ձեռքն էին ընկնում նաև բողոքականները, քանի որ բողոքական եկեղեցին չէր ընդունվում կաթոլիկ Իսպանիայում:

Ինկվիզիցիան ուներ նաև հատուկ պրակտիկա՝ կամավոր ապաշխարում: Հայտարարվում էր որոշակի ժամկետ, որի ընթացքում բոլոր ցանկացողները կամավոր կերպով կարող էին ներկայանալ ինկվիզիցիայի տրիբունալ և ապաշխարել կատարած արարքների և ասված խոսքերի համար:

Այդ ժամանակ ապաշխարողներին կա՛մ աննշան տուգանք էին նշանակում, կա՛մ էլ ուղղակի ներում էին և ազատ արձակում:

Նշված ժամկետում չներկայացած հերետիկոսներին արդեն պատժում էին օրենքի ամբողջ խստությամբ:

Ընդհանրապես, ինկվիզիցիան իրավունք չուներ մահվան դատավճիռ արձակելու, դրա իրավունքը ուներ միայն աշխարհիկ իշխանությունը, որն էլ հենց կարող էր ինկվիզիցիայի դատարանի որոշման հիմա վրա դատավճիռ արձակել:

Եթե հերետիկոսը ընկնում էր ինկվիզիցիայի ձեռքը, ապա ավելի մեծ հնարավորություն ուներ կենդանի մնալու, քանի որ աշխարհիկ իշխանությունը սովորաբար հետաքննություն չէր անցկացնում, չէր ընդունում մեղադրյալի ապաշխարությունը և անմիջապես մահվան էր դատապարտում (ինկվիզիցիայի դեպքում ապաշխարելն արդեն իսկ նշանակում էր, որ մահվան դատավճիռ չի լինելու, և նշանակվում էր այլ պատիժ (տուգանք, ունեցվածքի բռնագանձում, կալանավորում որոշակի ժամանակով՝ անգամ տնային կալանքի ձևով և այլն), կամ բաց էին թողնում առանց պատժի: Եթե չէր հաջողվում հերետիկոսին բռնել, միևնույն է, դատավարությունը կայանում էր ու դատավճիռ էր կայացվում հեռակա կարգով:

 Այս դեպքում վառում էին նրա նկարը: Մահը ևս չէր արդարացնում հերետիկոսին, որոշ դեպքերում մահից հետո վառում էին հանգուցյալից մնացածը, օրինակ՝ գերեզմանից արտաշիրիմած ոսկորները:

Պարզվում է՝ ինկվիզիցիան ժամանակին հաջողությամբ պայքարել է աղանդավորական շարժումների դեմ: Ընդ որում, պայքարել է բավականին քաղաքակիրթ մեթոդներով և շատ արդյունավետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը