Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ՍԴ-ն նախկինում պետությունը զավթածների վերջին բաստիոնն է․ ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք կա Եվրո-2020․ Բելգիան շանս չտվեց ռուսներին՝ 4։1, օրվա արդյունքները Կառուցողական ընդդիմություն ենք լինելու. Գրիգորի Սահակյանն Արցախում նոր կուսակցություն է հիմնել Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին Ու՞ր ենք հասել՝ Մատենադարանի կադրային հարցերով զբաղվում է շիշ բռնող տղան. Լիա Ավետիսյան (տեսանյութ)

Ծովահենների գանձեր. որտե՞ղ փնտրել դրանք

Մենք գիտենք, որ...

Հին ժամանակներում ծովահենները սովորաբար թաքցնում էին իրենց գանձերը տարբեր անմարդաբնակ կղզիներում ու այլ վայրերում, և այդպիսի չգտնված գանձեր ներկայումս շատ կան:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Բանն այն է, որ ծովահենները փաստացի համարյա երբեք չէին թաքցնի իրենց գանձերը: Սովորաբար ծովահենների միջև վստահություն չկար, և անհնար է, որ, ասենք, մի խմբի անդամներ թաքցնեին իրենց ունեցվածքը ընդհանուր մի տեղ, ընդ որում՝ անմարդաբնակ կղզում: Ոչ մի ծովահեն ափ չէր իջնում առանց թալանածի իր բաժնի:

Իհարկե, նա կարող էր դա թաքցնել ինչ-որ տեղ, բայց հարց է ծագում, թե ինչ նպատակով. նրանք սովորաբար ժառանգներ չէին ունենում: Ծովահենները, ափ իջնելով, սովորաբար աշխատում էին ծախսել իրենց ձեռք բերածը սովորական մարդկային ուրախությունների վրա , իսկ այն ժամանակ դրանք էին ռոմը և կանայք:

Անգամ եթե կան ծովահենների գանձեր, դրանք գտնել փաստացի անհնար է, քանի որ ուղղակի անհայտ է, թե որտեղ է պետք դրանք փնտրել: Փաստացի մինչև հիմա հայտնաբերված գանձերի մեծ մասը եղել է կա՛մ ծովահենների կողմից, կա՛մ այլ պատճառներով խորտակված, կա՛մ էլ հենց ծովահենների խորտակված նավերում:

Սակայն սովորաբար նման գտածոները անվանում են «ծովահենների թաքցրած գանձեր»: Ներկայումս կան մի շարք առասպելներ ծովահենների որոշակի գանձերի մասին: 

Ծովահենային ամենահայտնի գանձերից է համարվում Օուկ կղզու «փողային թունելը»: Սա բարդ ինժեներական կառույց է, որտեղ գանձեր են փնտում արդեն 200 տարի (գանձ գտնելու փաստագրված դեպք չկա): Ընդ որում, կզին մասնավոր սեփականություն է: Այնուամենայնիվ, առասպել կա, որ այստեղ իրենց գանձերն են թաքցրել հանրահայտ ծովահեններ Սև Մորուքը, Ուիլ յամ Կիդը և այլն:

Հանրահայտ են նաև կապիտան Դյուվալայի գանձերը Պերսիի ժայռաբեկորին, Ֆրենսիս Դրեյկի արծաթը Հրեշտակի կղզում (նշենք, որ Դրեյկը թալանում էր իսպանական նավերը Անգլիայի համար և, օրինակ, 1580 թվականին նա կարտոֆիլի հետ մեկտեղ Անգլիա էր բերել 600 000 ֆունտ ստերլինգ գումարի գանձեր), Հենրի Մորգանի գանձարանը Կոկոս կղզում (բանն այն է, որ Կոկոս կղզին հանդիսանում էր ծովահենների միջանկյալ բազան՝ փայտանյութի, ջրի և ձկան պաշար հավաքելու համար և, ըստ առասպելի, նաև ծովահենների «սեյֆն» էր), Օլիվիե Լևասերրի գանձերը Սեյշել յան կղզիներում (ներկայումս հենց տեղի իշխանությունն է հայտարարում, որ կղզիներում գանձեր կան, ընդ որում՝ թողնում է, որ մարդիկ դրանք փնտրեն. արդյունքում շատերն են իրենց կարողությունը կորցրել այդ գանձերը փնտրելով), կապիտան Կիդդի գանձարանը Եղնիկի կղզում (ասենք, որ անգամ բազմաթիվ քարտեզներ կան, որոնք ցույց են տալիս գանձերի տեղը, Կիդդը և նրա մասին առասպելները հանրահայտ են դարձել Էդգար Պոյի «Ոսկե բզեզ», Իրվինգի «Սատանան և Թոմ Ուոկերը» և Ստիվենսոնի «Գանձերի կղզին» ստեղծագործությունների շնորհիվ):

Առավել շատ են հանդիպում խորտակված նավերից գանձեր գտնելու դեպքեր: 1977 թվականին Հաիթիի ափերին հայտնաբերվել է իսպանական «Նուեստրա Սենորա դե լա Կոնսեպսիոն» առագաստանավը, որը խորտակվել էր 1641 թվականին: Առագաստանավի բեռը 32 տոննա արծաթ էր՝ ներկայիս 14 միլիոն դոլար արժեքով: 1984 թվականին գտնվել է 1717 թվականին Ֆլորիդայի ափերին խորտակված ծովահենների «Ուայդա» առագաստանավը:

Այն ժամանակներում համարվում էր , որ այդ նավի ծովահենները ավելի քան 50 նավ են թալանել, որոնց բեռի գումարային արժեքը եղել է 400 միլիոն դոլարին համարժեք: Բայց արդյունքում պարզվեց, որ «Ուայդան» ունի ընդամենը 15 միլիոն դոլարին համարժեք բեռ: Չինաստանի ափերի մոտ խորտակված հոլանդական առագաստանավի գանձերի (հիմնականում ոսկու ձուլակտորներ) արժեքը կազմել է ավելի քան 100 միլիոն դոլար: 2007 թվականին Ջիբրալթարի մոտ ինչ-որ իսպանական խորտակված նավից գտնվածը, ըստ մասնագետների, 370 միլիոն եվրոյի է:

Հազվագյուտ դեպք է եղել Մոնա կղզում (Հաիթիի և Պուերտո Ռիկոյի միջև) գտնված ծովահենային գանձարանը, քանի որ այս դեպքում խոսքը իրոք ծովահեն Ուիլ յամ Ջենինգսի կողմից գանձարան ստեղծելու մասին է: Գանձը գտել են 1939 թվականին և վաճառել աճուրդով մոտավորապես մեկ միլիոն դոլարով

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը