Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան

Բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Past.am

«Դալան» ցուցասրահում  բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

 

Նկարչի չորրորդ անհատական ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել, ընդգրկվել են նաև 2019թ. ստեղծված բազմաթիվ գործեր՝ «Թովչանք», «Վազք», «Լույս և հավատ» և այլն:

Ցուցահանդեսը բացվել է նկարչի մասին պատմող ֆիլմով:

Նկարչի ստեղծագործելու շունչը և խորհրդավոր աուրան դիտողին փոխանցելու  համար արվեստանոցից ցուցասրահ է տեղափոխվել  նրա անբաժան ձայնարկիչն ու օպերային արվեստի լավագույն նմուշները՝ ձայնապնակներով:  Ցուցահանդեսի ընթացքում հնչում է այն երաժշտությունը, ինչը մշտապես թևածում է նրա արվեստանոցում:

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

 

Ցուցահանդեսը դիտել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը,  ՀՀ մշակույթի նախկին նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, նկարիչներ, արվեստասերներ:

Ներկաները նշել են, որ տպավորված են նկարչի վառ ներկապնակից ու ստեղծագործության խորհրդավոր գրավչությամբ: «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն անկեղծացել է, որ տպավորված է հատկապես Վ. Աբրահամյանի, «Կոմիտասյան դրամա», «Ճակատագիր», «Երաժշտութուն»  կտավներից:

Վլադիմիր Աբրահամյանը նշել է. «Ես երբեք չեմ կարող ասել վերջ, որովհետև դեռ շատ «ասելիք»  ունեմ ու բազմաթիվ նոր մտահղացումներ, էսքիզներ, որոնք պետք է ավարտին հասցնեմ»:

 

Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական  Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան): Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։

78 ամյա նկարիչը շարունակում է ստեղծագործել ու դասավանդել: Կերպարվեստի սիրահարներն այսօր ճանաչում ու գնահատում են Վլադիմիր Աբրահամյանի շնորհաշատ բազմաթիվ աշակերտների: