«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ամենաշատ հարձակումները՝ խոտակեր կենդանու կողմից

Մենք գիտենք, որ...

Աֆրիկայում (և ընդհանրապես աշխարհում) կենդանիների հարձակման առումով մարդիկ ամենաշատը զոհվում են, օրինակ՝ առյուծի, կոկորդիլոսի և այլ գիշատիչ կենդանիների հարձակումների արդյունքում:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ մարդկիկ ամենաշատը հարձակման են ենթարկվում խոտակեր գետաձիերի կողմից: Հաշվարկված է, որ ամբողջ աշխարհում տարեկան միջին հաշվով 22 մահ է արձանագրվում առյուծների հարձակումներից, մինչև 10 մահ՝ շնաձկների հարձակումներից , մինչև 100 մահ՝ կոկորդիլոսների հարձակումներից և մինչև 500 մահ՝ գետաձիերի հարձակումներից: Գետաձին կամ հիպոպոտամը կաթնասունների դասի խոշոր խոտակեր կենդանի է։

Հին հռոմեացիները, Աֆրիկայում տեսնելով ծանրամարմին և դանդաղաշարժ ինչ-որ կենդանու, նրան անվանեցին «հիպոպոտամ», որը նշանակում է «գետի ձի»: Բայց գետաձին միայն փռնգացնում է ձիու նման, իսկ ընդհանուր առմամբ ոչ մի նմանություն չունի ձիու հետ: Նրա մարմնի երկարությունը հասնում է 3-5,5 մետրի, բարձրությունը՝ մոտ 1,5 մետրի, կենդանին կշռում է 1,3-1,5 տոննա։

Այս խոշոր կաթնասունի բնորոշ առանձնահատկություններից մեկը այն է, որ նա վարում է հիմնականում ջրային կենսակերպ՝ օրվա մեծ մասն անցկացնելով ջրում։

Գետաձիերը ցամաքում լինում են շատ ավելի քիչ՝ երեկոյան մի քանի ժամ։ Ցավոք, գետաձիերի սիրած վայրերն են քաղցրահամ ավազանների՝ բուսականությամբ հարուստ ափամերձ տեղերը, այսինքն՝ այն վայրերը, ուր սիրում է լինել նաև մարդը: 

Դժբախտ պատահարների մեծ մասը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ջրի տակ գտնվող գետաձիուն պատահաբար կպչում է նավակի թին, և կենդանին որոշում է վրեժ լուծել նավակը շրջելով, կամ այն ժամանակ, երբ մարդիկ որոշում են զբոսնել ջրամբարի շուրջ լուսնի լույսի տակ, կամ էլ ճիշտ այն ժամանակ, երբ գետաձին ափ է դուրս գալիս խոտ արածելու համար:

Բացի այդ, զուգավորման շրջանում գետաձիերը հաճախակի դուրս են գալիս ափ։ Նրանք այդ տարածքում չեն հանդուրժում հարևանությամբ գտնվողներին և հարձակվում են պատահած բոլոր խոշոր կենդանիների , նաև մարդկանց վրա։

Պատահում են անգամ այնպիսի հիմարներ, որոնք իրենք են հարձակվում գետաձիու վրա:

Գետաձին շատ արագ գրգռվող կենդանի է, հատկապես, եթե տարիքով չէ: Նա առյուծի հետ հաշիվներ է մաքրում նրան ջուրը գցելով և կոխկրտելով, կոկորդիլոսին ուղղակի կծում և երկու մասի է բաժանում, իսկ շնաձկներին ափ է հանում և կոխկրտում: 

Գետաձիու կաշին այնքան հաստ է, որ կազմում է իր կշռի մեկ քառորդը, այն ունենում է մինչև 4 սանտիմետր հաստություն և անգամ անթափանց է հրազենի որոշ տեսակների համար: Իր թվացյալ ծույլ և ծանրաքարշ տեսքի համեմատ նա լավ վազում է և ունակ է հասնել ցանկացած մարդու հետևից: Նրա ժանիքները շատ սուր են, իսկ ծնոտները այնքան ուժեղ են, որ ունակ են կծել և պոկել մարդու վերջույթը: Գետաձիերի միսը դեռևս վաղ ժամանակներից ծառայում է որպես աֆրիկացիների սնունդ: Տարիներ շարունակ գիտնականները կարծում էին, որ գետաձիերի ամենամոտ ազգականները խոզերն են:

Իրոք, գետաձիերը ունեն շատ ընդհանրություններ խոզերի հետ, սակայն վերջերս պարզվել է, որ գետաձիերի էվոլուցիայի գծերը բոլորովին նման չեն խոզերին: Ներկայումս պարզվել է, որ գետաձիերի ամենամոտ ազգականները կետանմաններն են:

Ի դեպ, մենք գիտենք, որ գետաձին խոտակեր կենդանի է, բայց ըստ վերջին տվյալների, բացահայտվել է, որ նա ֆակուլտատիվ գիշատիչ է, այսինքն՝ սննդի մեջ նաև կարող է միս օգտագործել: Սա հաստատում են որոշակի փաստեր:

Օրինակ՝ աֆրիկացի տեղաբնակները պատմում են, որ բազմիցս տեսել են, թե ինչպես է գետաձին եղնիկ որսում և ուտում: Եթովպիայում հաճախ մարդիկ ահազանգել են, որ գետաձիերը պարբերաբար մտնում են կովերի հոտի մեջ և հոշոտում նրանց, միևնույն ժամանակ, տվյալներ կան, որ գետաձին անգամ սատկած գետաձիու միսն է ուտում:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը