«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Կենդանասեր Հիտլերի իրական «հոբբիները»

Մենք գիտենք, որ...

Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը բուսակեր էր և աթեիստ:

Իրականում այդպես չէ:

Բանն այն է, որ Հիտլերի ոչ մի կենսագիր, նաև նրանք, որոնք անձամբ էին ծանոթ ֆյուրերին, չեն նշել նրա բուսակերության մասին, բայց շատերը նշել են նրա սերը բավարական նրբերշիկների նկատմամբ, իսկ նրա անձնական խոհարարը պատմել է, որ Հիտլերը շատ էր սիրում լցոնված որսի միս և աղավնիներ: Բուսակեր չէր նաև Հիտլերի մոտ զինակիցներից ոչ մեկը:

Մոլորությունը, որ Հիտլերը բուսակեր է, ծագում է նրանից, որ նա տառապում էր խրոնիկ մետեորիզմից, և բժիշկները նրան համառորեն խորհուրդ էին տալիս անցնել բուսակերության դիետայի (իրականում ներկայումս հայտնի է, որ բուսակերության դիետան օգտակար չէ մետեորիզմի ժամանակ): Այսպիսով, Հիտլերը, չնայած լրիվ բուսակեր չէր, բայց, այնուամենայնիվ, աշխատում էր մսային սննդամթերք քիչ օգտագործել: Մոլորության ծագման մեկ այլ պատճառ էլ այն է, որ Ադոլֆ Հիտլերը կենդանասեր էր:

Դեռևս 1927 թվականին, երբ նացիստները դեռ իշխանության գլուխ չէին, նրանք երկրի խորհրդարանում հարց էին բարձրացրել վիվիսեկցիան (կենդանիների օգտագործումը փորձերի համար) արգելելու մասին, իսկ 1933 թվականին գալով իշխանության՝ ընդունել էին այդ օրենքը:

1934 թվականին Հիտլերի մեկ այլ հրամանագրով սահմանափակվել է որսորդությունը, իսկ «Գերմանիայի կենդանիների պաշտպանության միությունը» 1933 թվականին հուշամեդալ է ստեղծել ֆյուրերի պատկերով և նրա խոսքերի գրությամբ.

«Ես կտրականապես դեմ եմ կենդանիների մորթին. Ադոլֆ Հիտլեր»: 

Հիտլերի բուսակերության օգտին է խոսում նաև այն, որ իր մասնավոր զրույցներում, հատկապես երեխաների և զինվորների հետ, նա բազմիցս նշել է հատիկավորների, թարմ մրգերի և բանջարեղենի տված օգուտների մասին:

Ընդ որում, իր խոսքերին ավելի կշիռ տալու համար նա հաճախ վառ գույներով պատմում էր նաև իր տեսածը Ուկրաինայում գտնվող հրեական մի սպանդանոցում: Այս ամենից բացի, պետք է հաշվի առնել նաև այն, որ ֆյուրերը արևել յան արվեստների և օկուլտիստական տեսությունների ֆանատ էր (հիպնոզ, շամբալա, տիբեթյան բժշկություն և այլն), իսկ այդ բոլոր ուղղություններում առկա է բուսակերությունը, քանի որ միսը «ծանր» սնունդ է հոգու համար: 

Հիտլերը նաև աթեիստ չէր: Օրինակ՝ նա 1925 թվականին գրված իր հանրահայտ «Իմ պայքարը» գրքում գրում է. «Ես համոզված եմ, որ գործում եմ որպես Բարձրյալի ներկայացուցիչ, ես կատարում եմ Տեր Աստծո գործը»:

Իսկ 1928 թվականին Գերհարդ Էնգելին Հիտլերն ասել է, որ ինքը ներկայումս էլ այնպիսի կաթոլիկ է, ինչպիսին եղել է առաջ, և այդպիսին լինելու է ապագայում: Նշենք, որ Հիտլերի կառավարման տարիներին առկա էր լայն համագործակցություն նացիստական Գերմանիայի և կաթոլիկ եկեղեցու միջև:

Ի վերջո, վերմախտի զինվորների տարբերանշանների վրա գրված էր Gott mit uns («Մեզ հետ է Աստված»), իսկ զորանոցներում պարբերաբար իրականացվում էին պատարագներ, որտեղ զինվորներին ուղղորդում էին իրականացնել «բարի գործ»՝ պատերազմել հանուն Ռեյխի:

Ուղղակի զարմանալի է, թե ինչպես կարող էր հավատացյալ, կենդանասեր, անգամ կենդանիների վրա փորձեր անելը արգելող մարդը թույլ տալ իրականացնել նույն փորձերը մարդկանց վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը