«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Այցեքարտերի պատմությունը՝ թիթեղից ու մետաքսից մինչև թուղթ

Այցեքարտերի պատմությունը սկսվել է մի քանի հազար տարի առաջ: Այցեքարտերի առաջին «նախապապերը» հայտնվել են մոտավորապես 2500 տարի առաջ: Դա հնադարում է եղել, այն ժամանակ, երբ Հին Չինաստանում Չունցյուի (մ.թ.ա. 770-476 թվականներ) և Չժանգոյի (մ.թ.ա. 475-221 թվականներ) ժամանակաշրջաններն էին, և տեղի էր ունենում մշակութային արագ աճ:

 

Այն ժամանակ էլ հենց հայտնվել են քարտեր, որոնք նման էին մեր ժամանակակից այցեքարտերին: Եթե հավատանք նկարագրություններին, ապա դրանց գրելու համար օգտագործվում էին բարակ թիթեղիկներ, որոնք փայտից էին, երբեմն՝ բամբուկից, իսկ սկսած մ.թ.ա. 3-րդ դարից՝ նաև մետաքսից, որը այն ժամանակվա ամենատարածված նյութերից մեկն էր: Այդ թիթեղիկների մեկ երեսին ուղղահայաց գրված հիերոգլիֆներ էին, իսկ մյուս երեսը դատարկ էր:

Տեքստում, որը գրվում էր թիթեղիկների վրա, նշվում էր անձի անունը, որը խնդրագիր էր ներկայացնում կամ պատրաստվում էր այցելել այն մարդուն, ում տրվում է քարտը, ընդ որում, նշված էր լինում նաև այցի նպատակը կամ կարճ ձևակերպված խնդրանքը։ Նման «այցեքարտեր» կալլիոգրաֆները (գրագիրներ) կազմում էին անհատական՝ յուրաքանչյուր դեպքի համար:

 

Բացի այդ, այցեքարտեր պատրաստողները զգալի գումարներ էին պահանջում իրենց աշխատանքի դիմաց, և հետևաբար ոչ բոլորը կարող էին այցեքարտ պատվիրել և վճարել դրա համար։ Լյուդովիկոս 14-րդի (17-րդ դարի կեսեր) թագավորության ժամանակաշրջանում առաջին անգամ Ֆրանսիայում հայտնվել են այցեքարտեր, որոնք ավելի շատ նմանություններ ունեին ժամանակակից այցեքարտերի հետ: 

Այցեքարտերի՝ էթիկետ մտնելու նորամուծության շարժիչ ուժը այն շքեղությունն էր, որը տիրում էր «արևի թագավորի» արքունիքում: Այդ ժամանակ էլ էին այցեքարտերը (carte de visite) նույն՝ հատով, եզակի ապրանքը, ինչպես դրա հին չինական հարազատներն էին: Միայն թե արդեն նրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ էր իր ձևով, քանի որ ստեղծվում էր ձեռքի աշխատանքով և նախշազարդվում նկարիչների կողմից:

 

Ժամանակի ընթացքում այցեքարտերը սկսել են փոփոխությունների ենթարկվել: Ի վերջո, եկել է այն ժամանակը, երբ դրանք ստացել են լայն տարածում: Շատ հեշտ է բացատրել, թե ինչու է առաջացել «այցեքարտային» բում։ 19-րդ դարի սկզբներին հասարակական կյանքում այցելությունները սկսում են մեծ տարածում գտնել (այցելություններ ընկերներին, հարազատներին, գործընկերներին), իսկ դարի երկրորդ կեսին դրանք դառնում են սովորական բան, իսկ այցեքարտերը արդեն իսկ դարձել էին նման հանդիպումների պարտադիր ատրիբուտը: 

Այդ ժամանակ ստորին դասի անձինք իրենց այցի մասին նախազգուշացնում էին ոչ թե անհատական այցեքարտով, այլ ընդհանուր այցաթերթիկով: 20-րդ դարի սկզբի այցեքարտերը հետաքրքիր են և յուրօրինակ: Ժամանակակից այցեքարտերից դրանք զգալիորեն տարբերվում են: Եվ դա այն պատճառով, որ այն ժամանակ այցեքարտերի հիմնական դերը արարողակարգային էր, իսկ դրանց գործարար և գործնական ֆունկցիան երկրորդ տեղում էր։

 

Հատկապես առանձնանում էին տիկնանց այցեքարտերը, որոնք զարդարվում էին փորագրություններով կամ դեկորատիվ գործվածքներով: Պատմության մեջ առաջին տպագիր այցեքարտը հայտնաբերվել է Գերմանիայում և թվագրվում է 1786 թվականով: Ներկայումս այցեքարտի դերը դրա տիրոջ մասին տեղեկություններ տրամադրելն է՝ մասնագիտություն, աշխատանքի կամ բնակության վայրեր և ամենակարևորը՝ կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամարների և էլեկտրոնային հասցեի տեսքով:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը