Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան

Բուքինհեմյան պալատ. 5 կմ գորգեր, 300 ժամացույց, 30,000 այցելու

Բուքինհեմյան պալատը Լոնդոնում գտնվող՝ Մեծ Բրիտանիայի միապետների պաշտոնական նստավայրն է: Այն նաև ներկայումս համարվում է աշխարհում գործող ամենամեծ թագավորական պալատը:

Այժմ այն Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի նստավայրն է: Բուքինհեմյան պալատի պատմությունը սկսվում է 18-րդ դարից: Այն սկսել են կառուցել դեռևս 1703 թվականին՝ որպես Բուքինհեմի հերցոգի տուն, սակայն 1762 թվականին այն գնել է Գեորգ 3-րդ թագավորը, որը ցանկանում էր այն իր անձնական նստավայրը դարձնել, քանի որ ՍենթՋեյմսի պալատը չափազանց փոքր էր և չուներ բավարար ձևավորում:

Հաջորդ 75 տարիների ընթացքում ճարտարապետներ Ջոն Նեշի և Էդվարդ Բլորի նախագծերով Բուքինհեմյան պալատի կենտրոնական բակի շուրջ կառուցվել է երեք լրացուցիչ շինություն: 1837 թվականին թագուհի Վիկտորյան, գահ բարձրանալով, Բուքինհեմյան պալատը պաշտոնապես հայտարարել է Մեծ Բրիտանիայի միապետների հիմնական նստավայր:

Նրա տիրապետության տարիներին պալատի ճարտարապետության մեջ նոր հավելումներ են կատարվել՝ ևս մեկ այլ շինություն և պարահանդեսների դահլիճը, իսկ պալատի հիմնական մուտքը տեղափոխվել է դեպի Հայդ պարկի Հռետորների անկյուն:

Սրանք արքայական պալատի վերջին խոշոր ճարտարապետական փոփոխություններն են: Ներկայումս էլ պալատի կենտրոնական մուտքի մոտ առկա է Վիկտորյա թագուհուն նվիրված հուշարձան:

Բուքինհեմյան պալատի ձևավորման ոճը եղել է գեորգիևյան: Հարդարման համար օգտագործվել են վարդագույն և կապույտ լապիսներ, ինչպես նաև արհեստական մարմար: Սակայն Էդվարդ 7-րդի թագավորության ժամանակ պալատը վերանորոգվել է, և արդյունքում ձևավորման ոճը փոխվել է ֆրանսիական Belle Epoque-ի, որտեղ գերակշռում են ոսկեգույն և կրեմային երանգները, իսկ որոշ սենյակներ և սրահներ չինական ոճի ձևավորում և կահավորանք են ստացել:

Այստեղ նաև օգտագործվել է այլ թագավորական պալատների ոճերի կահույք: Բուքինհեմյան պալատը հայտնի է իր այգիներով, որոնք Լոնդոնի ամենամեծ և ամենագեղեցիկ մասնավոր այգիներն են:

Դրանց ստեղծողն է Լանսելոտ Բրաունը, սակայն հետագայում դրանք վերափոխվել են Ջոն Նեշի և Ուիլ յամ Էյլթոնի կողմից:

Մասնավորապես մեծ լճակ է փորվել, որի ստեղծումը ավարտվել է 1828 թվականին: Ժամանակակից Բուքինհեմյան պալատը զբաղեցնում է 20 հա տարածք, որից միայն 3 հա-ի վրա շինություններ կան, իսկ մնացած տարածքը այգին է:

Պալատը մինչև 600 սենյակ ունի: Ներկայումս պալատը նաև մեծ պատկերասրահ է, որտեղ ցուցադրում են Ռեմբրանտի, Ռուբենսի և այլ հայտնի նկարիչների նկարներ:

Բացի այդ, ցուցադրվում են նաև ֆրանսիական և անգլիական հնաոճ կահույք և ֆրանսիական սևրական ճենապակի: Մեծ Բրիտանիայի թագուհին պալատում տարեկան գտնվում է 10 ամիս, և միայն ամառվա վերջին և աշնան սկզբին է թողնում այն:

Թագուհու բացակայության ժամանակ պալատ կարող են այցելել զբոսաշրջիկները: Թագուհու՝ պալատից բացակայությունը շատ հեշտ է պարզել, պետք է միայն նայել պալատի վրայի դրոշակի ձողին: 

Եթե թագուհին «տանն» է, ապա պալատի վրա փողփողում է նրա դրոշը: Պալատի կառուցումը իր սեփականատերերի վրա շատ թանկ է նստել, մոտ 700 հազար ֆունտ (այն ժամանակների համար՝ մեծ գումար):

Այս գինը պայմանավորված է շինարարական աշխատանքներում օգտագործված թանկարժեք նյութերով: Միևնույն ժամանակ, այն պետք է մշտապես վերանորոգել, քանի որ նման մեծ շենքում ինչ-որ բան անընդհատ կոտրվում ու փչանում է:

Օրինակ՝ թագուհի Վիկտորյայի գահ բարձրանալուց 3 տարի անց պալատի ավելի քան 1000 պատուհանից բացվում էին միայն մի քանիսը: Փաստացի Բուքինհեմյան պալատը, կարծես թե, քաղաքի մանրակերտ է:

Կա հիվանդանոց, ոստիկանության բաժին, 2 փոստային բաժանմունք, 2 սպորտային ակումբ, բար, դիսկո ակումբ և նույնիսկ լողավազան և կինոթատրոն: Պալատի հատակը ծածկում են կարմիր գորգերը, որոնց գումարային երկարությունը 3 մղոն է (մոտ 5 կմ):

Պալատում տեղադրված է ավելի քան 300 ժամացույց, որոնց սպասարկմամբ զբաղվում է 2 ժամագործ: Ընդհանուր առմամբ, պալատում ծառայում է շուրջ 700 անձ:

Այս մարդիկ պատասխանատու են պալատի մաքրման և պահպանման համար, ինչպես նաև ունեն տարբեր արարողություններ կազմակերպելու պարտականություն, ինչպիսիք են ընդունելությունները, բանկետները, պարգևատրությունները և այլն:

Միայն ամռանը պալատը ընդունում է մոտ 30 000 այցելուի, քանի որ համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը