Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Ինչի՞ համար են դեկորատիվ ժապավենները և ժանյակները, և ի՞նչ պատմություն ունեն դրանք

Դեռևս հին ժամանակներից մարդիկ օգտագործում էին ժապավեններ, որոնք գործվածքի կտորի նեղ շերտեր էին, և դրանց կիրառման շրջանակը բավականին լայն էր:

Ժապավենները օգտագործվել են կենցաղային նպատակներով, առօրյա կյանքում, ինչպես նաև զարդարանքներում: Հին Հունաստանի և Հին Հռոմի բնակիչները հաճախ իրենց սանրվածքին ամրացնում էին թանկարժեք քարերով և մետաղներով զարդարված գործվածքի շերտեր:

Նման շերտազարդարանքներ օգտագործվում էին նաև հագուստի հարդարման համար, ընդ որում, ըստ դրանց գույնի, հնարավոր էր որոշել, թե որ սոցիալական որ դասին է պատկանում այն կրողը: Միջնադարյան Իտալիայում դեկորատիվ ժապավենները սկսեցին օգտագործվել նաև բնակարանի ներքին հարդարման համար: 

Դրանցով զարդարում էին կահույքը, վարագույրները, փայտե և այլ իրերը: Այնուամենայնիվ, միայն 14-րդ դարից սկսած՝ դեկորատիվ ժապավենները սկսեցին առավել տարածում գտնել:

Սա համընկնում էր մետաքսե թելի արտադրության զարգացման ժամանակահատվածի հետ, քանի որ լավագույն դեկորատիվ ժապավեններ կարելի է ստանալ հենց մետաքսից:

15րդ դարի կեսերին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 11-րդը հրամայեց գործվածքագործներ հրավիրել Իտալիայից, որոնք ֆրանսիացիներին պետք է ուսուցանեին մետաքսագործության և մետաքսե ժապավեններ պատրաստելու արվեստը: Այդ նպատակով Լիոն են բերվում մեծ թվով մանվածքային հաստոցներ:

Այսպիսով, Լիոնը դարձավ Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերական կենտրոն: Հագուստները ժանյակներով և դեկորատիվ ժապավեններով սկսեցին զարդարել համարյա բոլոր ֆրանսիացիները: Ազնվացեղ տիկնայք և պարոնները սկսեցին ավելի շատ ներկայանալ հասարակությանը ժանյակներով և թանկարժեք ժապավեններով զարդարված շքեղ զգեստներով:

Բնականաբար, ժապավենների պահանջարկը աճեց: Դրանից ընդամենը 100 տարի անց Լիոնում արդեն մոտ հիսուն հազար գործվածքագործներ էին աշխատում, որոնք զբաղվում էին տարբեր տեսակի մետաքսյա ժապավենների արտադրությամբ: Միևնույն ժամանակ, գործարկվել էին Սենթ-Էթյենի ու Վեզլիի ժանյակագործական գործարանները:

17-րդ դարի կեսերին այս բոլոր քաղաքներում արդեն աշխատում էր ոսկեզօծ և արծաթազօծ ժանյակների արտադրության մոտ 375 հաստոց, ինչպես նաև մոտավորապես 80 000 գործվածքագործական հաստոց, որոնք պատրաստում էին մետաքսե ժապավեններ:

Մետաքսե ժապավենի օգտագործման գագաթնակետը եղել է 18-րդ դարի սկզբին: Ֆրանսիայի Լյուդովիկոս 14-րդ թագավորը շատ էր սիրում իր հանդերձանքը զարդարել բազմաթիվ թանկարժեք ժապավեններով: Նույնիսկ թագավորի կոշիկներն էին ձևավորված ժապավեններով:

Լյուդովիկոս 14-րդը անտարբեր չէր յուրօրինակ հանդերձանքի նկատմամբ և անգամ խրախուսում էր իր ենթակաների հագնվելու անսովոր ձևերը: Այս ժամանակ էլ հայտնվեց հագուստի հարդարանքի նոր ձևը՝ ասեղնագործություն մետաքսյա ժապավեններով:

Ֆրանսիայից հետո նորաձևության այդպիսի միտումները կրկնվեցին Անգլիայում, ապա ամբողջ Եվրոպայում: Եվ այսօր դեկորատիվ մետաքսե ժապավեններն ու ժանյակները լայնորեն օգտագործվում են հագուստի և տարբեր իրերի զարդարման համար:

Նույնիսկ այսօր դրանք հանդիսանում են հանդիսավոր միջոցառումների և տոների կարևոր բաղադրիչ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը