Նիկոլ Փաշինյանի աչքին բոլորը «Աշոտյան» են թվում. Էդմոն Մարուքյանի արձագանքը Ես 20 օր սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ. Հրայր Թովմասյան ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգը, նամակը չեն մուտքագրել և կոմիտեի նախագահին զեկուցել են, որ աուդիտի մասով խնդիրներ չկան. ՀՀ գլխավոր դատախազություն Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Անցած շաբաթ հակառակորդ արձակել է ավելի քան 700 կրակոց Գեղակերտ գյուղում այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «ՎԱԶ-2114»-ը բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածի ծառին, դուրս եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է, 3 ուղևորները՝ հոսպիտալացվել «Շիրակը» ստուգողական խաղում հաղթեց «Լոկոմոտիվին» Մեծ հայրենականի հերոսների հիշատակը պահպանելով՝ մենք կանխում ենք ապագայում նացիզմի եւ ֆաշիզմի հայտնվելը. նախարար Երեւանի 29-ամյա բնակիչը որոնվում է որպես անհետ կորած (ֆոտո) Սուպերմարկետից բջջային հեռախոս հափշտակած տղամարդը հայտնաբերվել է Երեւանում 29-ամյա կնոջ պտուղը մահացած է ծնվել. ամուսինը մեղադրում է բժիշկներին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կնվազի 2-3, իսկ 27-29-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

«Մեր ժողովրդի արածն արժանի է աշխարհին ներկայացվելու»․ Աննա Հակոբյանը՝ «Մենակ չեմ/I Am Not Alone» ֆիլմի պրեմիերային

Past.am

Սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի (TIFF) շրջանակներում լեփ-լեցուն դահլիճում կայացել է  Հայկական թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ/ I Am Not Alone» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ TIFF-ի վավերագրական ֆիլմերի ընտրության համակարգող Թոմ Փաուերսը նշել է, որ ֆիլմը պարտադիր դիտելու է բոլոր նրանց համար, ովքեր «ցանկանում են ըմբռնել պատմական թարմ իրադարձությունները»։

Տորոնտոյի «Scotiabank» թատրոնում ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ֆիլմի հեղինակները՝ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը,  գործադիր պրոդյուսեր, ֆիլմի երաժշտության հեղինակ Սերժ Թանկյանը, Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը, Կանադայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, կինոսիրողներ, կինոաշխարհի, Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

«Ձեզ համար այս ֆիլմը գուցե ներկայանա որպես քաղաքական թրիլլեր կամ կրթական մեծ արժեք ունեցող դրամա, սակայն ինձ համար սա իրապատում հեքիաթ է»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը։ Դիմելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ նա նշել է. «Մենք շնորհակալ ենք Ձեզ եւ Ձեր ընտանիքին այն հեքիաթի համար, որ պարգեւեցիք մեզ։ Ես ուզում եմ Դուք գնաք եւ լուրը տանեք Հայաստան, որ հեղափոխությունը լավ ձեռքերում է, որ մենք այն շարունակելու ենք, որ մենք այն ներկայացնելու ենք աշխարհին»։

Հոտընկայս ծափահարություններով ընդունված ֆիլմի ցուցադրության ավարտին բեմ են հրավիրվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կարին Հովհաննիսյանը, Սերժ Թանկյանը, ինչպես նաեւ ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, խմբագիր Բարրի Պոլտերմանը, գործադիր պրոդյուսեր Դեն Բրաունը՝ պատասխանելու լսարանի հարցերին։

«Մեծ ոգեւորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը։ Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու։ Այս ֆիլմը, վստահ եմ, դա հրաշալի կանի»,- ասել է Աննա Հակոբյանը։ Նա նշել է, որ Թավշյա հեղափոխության հրաշքը հնարավոր է դարձել նաեւ Հայաստանի կանանց մեծ ու վճռական մասնակցության շնորհիվ։

Սերժ Թանկյանն ընդգծել է ֆիլմի կարեւորությունը. «Այս ֆիլմը եզակի է, քանի որ պարունակում է աշխարհի ցանկացած կետում ապակենտրոնացված քաղաքացիական անհնազանդության միջոցով առաջադեմ փոփոխություն բերելու գաղտնի բանալին»,- ասել է նա։

Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում «Մենակ չեմ» ֆիլմի երկրորդ ցուցադրությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին, եւս մեկը՝ սեպտեմբերի 15-ին միեւնույն՝ «Scotiabank» թատրոնում։