Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Իրավաբանի համար հասկանալի չէ, թե ինչու է վարչապետը նախարարի դեր ստանձնել

Past.am

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը շարունակում է պնդել, որ վարչապետին սխալ տեղեկություններ են տալիս և օրենքներն այնպես են ներկայացնում, որ տպավորություն է առաջանում, որ տարբեր երևույների մասին են խոսում: 

Orer.am-ի հետ զրույցում իրավաբանը նշեց, որ օրենսդրության մի քանի հոդվածներով արդեն իսկ ագելվում է Ամուլսարի շահագործումը, իսկ վարչապետի՝ Ամուլսարի ճանապարհը բացելու մասին խնդրանքը բոլոր օրենքներից դուրս էր: Ինչ վերաբերում է Ամուլսարը շահագործելու թույլտվությանն, ապա այն ոտքից գլուխ խախտումներով է իրականացվել:

Այդ մասին Ն.Վարդանյանը դեռ անցյալ տարի 33 էջանոց տեղեկանք է ներկայացրել իշխանություններին, հստակ նշելով կոռուպցիոն բոլոր սխեմաները: Սակայն, մինչ օրս ներկայացրած փաստերի հիմքով որևէ քրեական գործ այդպես էլ չի հարուցվել: «Սա մեր երկրի լինել-չլինելու հարցն է: Սա սովորական հանք չէ, և ես զարմանում եմ, որ վարչապետն այդ ամենն իմանալով չի կանխում շահագործումը: Ստացվում է, որ միտումնավոր ամեն ինչ անում են, որ թույլ տան, որպեսզի Ամուսարը շահագործվի: Եթե այդպես է, ապա յուրաքանչյուրն իր հերթին պետք է պատասխան տա, թե ինչ շահագրգռվածություն ունի, որ երկիրը շարունակում է նույն ուղղությամբ տանել: Օրենքն արգելում է հանք շահագործել այնտեղ, որտեղ Կարմիր գրքում գրանցված բույսեր, պատմամշակութային հուշարձաններ կան: Այդ տարածքում 80-ից ավելի բրոնզե դարի դամբարաններ կան, որն ուզում են ոչնչացնել: Այսինքն, օրենքով ամեն ինչ սահմանված է և այսօր, երբ վարչապետն ինքը պետք է այդ ամենը կանխեր, ոչինչ չի անում: Շարունակում են փաստերն ու օրենքներն անտեսել, այսինքն, ստացվում է, որ ոչինչ էլ չի փոխվել»,- ասաց Ն. Վարդանյանը: Սեպտեմբերի 6-ին կայացած վարչապետի հետ հանդիպման ժամանակ իրավաբանը վարչապետին հատուկ խնդրել է, որ օրենքների հետ կապված հայտարարություններ չանի, քանի որ Սոլթ Լեյք Սիթիից ավելի վատ հայտարարություն կարող է ստացվել: Ն. Վարդանյանի դիտարկմամբ օրենքը լաբորատոր անալիզ չէ, որ տարբեր մասնագետներ, տարբեր ժամանակներում, տարբեր քիմիական նյութեր օգտագործելով տարբեր արդյուքներ ստանան: Եվ, եթե որևէ մեկը որոշել է ջերմուկցիների ցանկությանը դեմ դուրս գալ, ապա դա նշանակում է, որ խոչընդոտում են նրանց սահմանադրական իրավունքի կատարմանը: «Դա նույնն է, որ ինչ-որ մեկն արգելի զորակոչը, ինչը կրկին սահմանադրական պարտավորություն է: Սահմանադրության մեջ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել շրջակա միջավայրը, ինչը և անում են ջերմուկցիները: Նրանք պահպանում են իրենց ջուրը, օդը, հողը և բնակավայրը»,- ասաց Ն. Վարդանյանը: Նա նշեց նաև, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նաև, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ո՛չ գումար ունի, ո՛չ հանք շահագործելու փորձ և ո՛չ էլ կարողանալու է իր պարտավորություններն իրականացնել: Դա, ըստ նրա, հստակ երևում է ընկերության ներկայւմացրած փաստաթղթերից, որին, չգիտես ինչու, կառավարությունն ուշադրություն չի դարձնում: «Եթե ջերմուկցիների հետ հանդիպելը, «Էլարդին» նոր փորձաքննություն պատվիրելը շոու է, մենք բազմաթիվ նմանատիպ շոուներ տեսել ենք և այլևս չենք ցանկանում շոուներ տեսնել: Չեմ հասկանում, թե ինչու է վարչապետն իր վրա վերցրել Շրջակա միջավայրի նախարարի դերը: Նախարար Էրիկ Գիրգորյանն ասում է, որ չի կարող մեկնաբանել նոր ՇՄԱԳ փորձաքննություն պետք է իրականացնել, թե՝ ոչ, իսկ վարչապետն ասում է նոր պատասխան են ստացել նախարարությունից: Էլի խաբո՞ւմ են ժողովրդին, ինչո՞ւ են բոլոր ֆունկցիաները խառնել իրար: Եթե երկիրը մի մարդ է ղեկավարում, պետք է միայն նրան աշխատավարձ տալ և հարկատուների հաշվին այսքան մեծ ապարատ չպահել: Քննիչը Շրջակա միջավայրի նախարարի դեր է խաղում, փորձագետի դեր է խաղում: Ամբողջ աշխարհը Ամուլսարի թեմայով խոսում է, նախարարը մինչև հիմա ձայն չի հանում: Սա ընդունելի մոտեցում չէ, պետք է վերջ տալ այն ամենին և հստակ գիտակցել, որ հարցը երկրի գոյությանն է վերաբերում, և չի կարելի դրան մատերի արաքով նայել»,- ասաց Ն. Վարդանյանը:

Արմինե Գրիգորյան