Ես 20 օր սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ. Հրայր Թովմասյան ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգը, նամակը չեն մուտքագրել և կոմիտեի նախագահին զեկուցել են, որ աուդիտի մասով խնդիրներ չկան. ՀՀ գլխավոր դատախազություն Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Անցած շաբաթ հակառակորդ արձակել է ավելի քան 700 կրակոց Գեղակերտ գյուղում այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «ՎԱԶ-2114»-ը բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածի ծառին, դուրս եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է, 3 ուղևորները՝ հոսպիտալացվել «Շիրակը» ստուգողական խաղում հաղթեց «Լոկոմոտիվին» Մեծ հայրենականի հերոսների հիշատակը պահպանելով՝ մենք կանխում ենք ապագայում նացիզմի եւ ֆաշիզմի հայտնվելը. նախարար Երեւանի 29-ամյա բնակիչը որոնվում է որպես անհետ կորած (ֆոտո) Սուպերմարկետից բջջային հեռախոս հափշտակած տղամարդը հայտնաբերվել է Երեւանում 29-ամյա կնոջ պտուղը մահացած է ծնվել. ամուսինը մեղադրում է բժիշկներին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կնվազի 2-3, իսկ 27-29-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով Սուսաննա Ղազարյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Լեռնապատ գյուղում տնակ է այրվել

«Մենք ունենք իշխանություն, որը սեփական անկանխատեսելիությունից ուրախանում է». Միքայել Մինասյան

Past.am

Մենք այսօր չունենք քաղաքական համակարգ և չունենք քաղաքական դիսկուրս: Եվ ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: 168.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Պահանջվում էր հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: Անբովանդակ փոփոխության հետևանքով մենք չունենք իշխանություն: Հայաստանի Հանրապետությունն անտեր է: Հայաստանի իշխանությունն ունակ չէ և չի ուզում ստանձնել իշխանության պատասխանատվությունը, քանի որ այդ պատասխանատվությունը ենթադրում է իշխանության ծանրություն և պատասխանատվություն որոշումների համար, որոնք իշխանությունը պարտավոր է կայացնել»,- ասաց Մինասյանը:

Ըստ դեսպան Մինասյանի, Հայաստանի Հանրապետությունում չկա ընդդիմություն, որովհետև ընդդիմության հիմքում ռևանշիզմն է:

«Կա իշխանություն, որը պայքարում էր իշխանություն դառնալու համար, բայց չի ուզում դառնալ իշխանություն, մնում է ընդդիմություն և ընդդիմություն-իշխանություն ճանապարհի կեսին է: Անցել է ավելի քան 1.5 տարի, ճանապարհի կեսն անցել են և մնացել են այնտեղ, որովհետև այնտեղ ամենահարմար տեղն է: Գիտե՞ք՝ ինչու. օգտվում են իշխանության իրավունքներից, բայց չեն ստանձնում իշխանության պարտականությունները. ինքնաթիռից օգտվում են, որոշում չեն կայացնում:

Նախկին իշխանությունը գնացել է ընդդիմություն, բայց նույնպես մնացել է ճանապարհի կեսին, որովհետև անընդհատ ուզում է ապացուցել, որ իր ժամանակ այդքան էլ վատ չէր, կամ լավ էր, կարևոր չէ: Այս խաչմերուկում, որտեղ հանդիպել են նախկին իշխանությունը և նախկին ընդդիմությունը, տեղերով փոխվել են, բայց չեն հասել տեղ: Հայաստանի Հանրապետությունը մնացել է անտեր՝ իր խնդիրներով»:

Լուծում պահանջող խնդիրների շարքում Մինասյանն անդրադարձավ փոքր, բայց կարևոր մի խնդրի՝ աղբահանությանը. «Նախկիններն ասում են՝ մեր ժամանակ ինչի այսպես կեղտո՞տ էր Երևանը: Նորերն ասում են՝ որովհետև «ՍանիՏեքը» չի հավաքում, քանի որ նախկինները, կոռուպցիոն համակարգը, և այլն: Բոլորը խոսում են աղբի մասին, իսկ աղբը կա: Երևանն անտեր է»:

Միքայել Մինասյանի գնահատմամբ՝ այս իշխանությունը հնի շարունակությունն է և անցած 1.5 տարվա ընթացքում ոչինչ չի փոխել:

«Օդում կար հեղափոխություն սպասում, դա տրանսֆորմացվեց հրաշքի սպասման, որն այսօր տրանսֆորմացվում է աղետի սպասման: Մենք բոլորս հասկանում ենք, որ գալիս է աղետը: Ամեն ինչ տանում է դեպի դրան: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ հպարտներին և ոչ այդքան, լավ ապրողներին և ոչ այդքան, շատ վատ ապրողներին և ոչ այդքան, սահմանի զինվորներին և բանակից փախածներին, բոլորին միավորում է աղետի սպասման այդ տագնապը: Մենք բոլորս հասկանում ենք, որ այս ամենն ավարտվելու է շատ վատ՝ ինչպես, ես չգիտեմ: Բայց մի բան փաստ է. ոչ ոք չի ստանձնում պատասխանատվություն՝ կանգնեցնելու այս ամենը:

Արագություններն ավելանում են, բացասական էներգիան ավելանում է, ամեն ինչ ավելանում է, բայց ոչինչ չի կատարվում: Այս իշխանությունը հին է, այս իշխանությունը հնի շարունակությունն է: Այս իշխանությունը ոչնչով չի տարբերվում այն հնից, որի դեմ պայքարել է, որովհետև այս իշխանությունը ոչինչ չփոխեց, այս իշխանությունը փոխեց հնի երեսը: Սա՞ էր հեղափոխությունը, հնի վերադարձ չկա»:

Միքայել Մինասյանի կարծիքով՝ այս իշխանությունն ուներ, բայց արդեն չունի բոլոր հնարավորությունները խրամատից դուրս գալու: Մինչդեռ, ըստ նրա, իշխանությունն ընտրեց խրամատները խորացնելու ռազմավարություն՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Հայաստանից դուրս:

«Մենք ունենք իշխանություն, որը կուրորեն հավատում է, որ չպայմանավորվելը հիմնական կրեդոն է: Մենք ունենք իշխանություն, որը սեփական անկանխատեսելիությունից ուրախանում է: Մենք ունենք իշխանություն, որը ոչ միայն անկանխատեսելի է սեփական քաղաքացիների կամ գործընկերների համար, իրենք իրենց համար էլ են անկանխատեսելի: Իրենք չգիտեն՝ որից հետո ինչ անեն: Իշխանությունը չունի աշխատելու նպատակ. իշխանությունն ունի նպատակ կռվելու: Եվ դա անում է:

Չես կարող խրամատում աշխատել, դժվար է մտածել տնտեսական հեղափոխության մասին: Խրամատում կրակում են, կամ թաքնվում են: Խրամատում չես կարող «երազանքի թիմ» հրավիրել: Կարող ես «երազանքի գունդ» սարքել: Նույնիսկ փորձ չի արվում դուրս գալ խրամատից, ավելին՝ խրամատում լինելը ներկայացվում է՝ որպես քաղաքական և պատմական առաքելություն: Ո՞ւմ դեմ եք կռվում, հնի՞, դուք եք հինը: Այնքան հին եք, որ նույնիսկ չեք պատկերացնում: Գոռալով, բոռալով չէ, 1.5 տարի է անցել, և կատարվել է ոչինչ:

Հայաստանի Հանրապետությունում կա մի խրամատ, և այն Հայաստանի ու Ադրբեջանի միջև է: Ուրիշ խրամատ մենք չունենք: Ես ամեն ինչ անելու եմ, որ այդ խրամատը լինի պինդ: Մենք բոլորս ենք անելու ամեն ինչ, որ այդ խրամատը լինի պինդ: Մենք բոլորս պատրաստ ենք նաև այդ խրամատից դուրս գալու, մենք ուրիշ խրամատ չունենք: Իսկ այսօր մենք ունենք խրամատապատ երկիր: Հայ-ռուսական հարաբերություններում՝ խրամատ, հայ-իրանական հարաբերություններում՝ խրամատ: Ամեն վայրկյան կա այդ խրամատի հայտնվելու վտանգը: Հայաստան-Սփյուռք, խնդրեմ, իշխանություն-Դաշնակցություն՝ ինչքան ուզեք, իշխանություն-ՀՀԿ՝ չասեմ, այդտեղ խրամատ չէ, այդտեղ փոս է: Խրամատներ, հներ, նորեր, սևեր, սպիտակներ: Ե՞վ, ինչ-որ մեկը դրանից ավելի լա՞վ է ապրել»,- ասաց Մինասյանը: