Ես 20 օր սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ. Հրայր Թովմասյան ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգը, նամակը չեն մուտքագրել և կոմիտեի նախագահին զեկուցել են, որ աուդիտի մասով խնդիրներ չկան. ՀՀ գլխավոր դատախազություն Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Անցած շաբաթ հակառակորդ արձակել է ավելի քան 700 կրակոց Գեղակերտ գյուղում այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «ՎԱԶ-2114»-ը բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածի ծառին, դուրս եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է, 3 ուղևորները՝ հոսպիտալացվել «Շիրակը» ստուգողական խաղում հաղթեց «Լոկոմոտիվին» Մեծ հայրենականի հերոսների հիշատակը պահպանելով՝ մենք կանխում ենք ապագայում նացիզմի եւ ֆաշիզմի հայտնվելը. նախարար Երեւանի 29-ամյա բնակիչը որոնվում է որպես անհետ կորած (ֆոտո) Սուպերմարկետից բջջային հեռախոս հափշտակած տղամարդը հայտնաբերվել է Երեւանում 29-ամյա կնոջ պտուղը մահացած է ծնվել. ամուսինը մեղադրում է բժիշկներին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կնվազի 2-3, իսկ 27-29-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով Սուսաննա Ղազարյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Լեռնապատ գյուղում տնակ է այրվել

Էստոնիայում տեղի է ունեցել Կոմիտասի 150-ամյակին և ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 5-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը «Արվո Պյարտ» կենտրոնում Էստոնիայի մշակույթի նախարարության, «Արվո Պյարտ» կենտրոնի և Էստոնիայի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր համերգ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 150-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության տոնին: Այս մասին հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: 

Միջոցառմանը ներկա են եղել աշխարհահռչակ էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտը, Տալլինի եպիսպոպոս, Էստոնիայի ավետարանական եկեղեցու առաջնորդ Ուրմաս Վիիլման, Էստոնայի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ, Ռիիգիկոգուի պատգամավորներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնացի մտավորականներ, լրագրողներ, էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիսությանն Էստոնիայի մշակույթի նախարար Տյոնիս Լուկասի անունից ողջույնի խոսք է ասել նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Կադրի Յաուրամը, ով նշել է, որ վերջին տարիների ընթացքում հայ-էստոնական հարաբերությունները մեծ առաջընթաց են ապրել, ինչին նպաստում է նաև ՀՀ դեսպանության ծավալած ակտիվ մշակութային գործունեությունը:

Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (ողջույնի իր խոսքում ներկայացնելով օրվա խորհուրդը և Կոմիտասի կերպարի ու թողած համամարդկային մշակութային ժառանգության կարևորությունը՝ նշել է, որ միջոցառման անցկացումը շատ առումներով եզակի է:

Դեսպանն իր խոսքում նշել է, որ Կոմիտասի կերպարն իր մեջ ամփոփում է հայ ազգի հավաքական գիտակցությունը, մեր ձգտումներն ու ցավը՝ հավելելով, որ Կոմիտասը ստեղծագործել է մինչև 1915 թ. ապրիլ ամիսը, քանզի Հայոց ցեղասպանության օրերին նրա վերապրած սարսափն սպանեց իր մեջ երաժշտին, իսկ կյանքը հայերի պատմական հայրենիքի մեծ մասում կանգ առավ:

Տիգրան Մկրտչյանն իր ելույթում շեշտել է, որ չնայած մի ամբողջ ազգ ոչնչացնելու փորձին, հայ ժողովուրդը գոյատևեց և ներկայումս կառուցում է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ժամանակակից պետություն՝ վառ պահելով Կոմիտասի և ցեղասպանության զոհերի հիշատակը: Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի հայ համայնքին և մյուս բոլոր աջակիցներին` միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Համերգի ընթացքում «Գրեմմի» մրցանակի արժանացած Էստոնիայի պետական արական երգչախումբը կատարել է Կոմիտասի, Վաչե Շարաֆյանի, Վլադիմիր Հակոպովի և այլոց ստեղծագործությունները: Միջոցառման ավարտին հաջորդել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության տոնին: