Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան

Խնդիր­նե­րի կու­տա­կումն ու իշ­խա­նու­թյուն­նե­րի կորս­ված ժա­մա­նա­կը

Ներքաղաքական զարգացումներն ակտիվ փուլ են թևակոխում: Անցած տարիներին նույնպես շատ է խոսվել աշնանը սպասվող ակտիվ իրադարձությունների կամ, այսպես ասած, «թեժ աշնան» մասին, սակայն ուշագրավ է, որ այս աշնան նորամուտին արդեն նկատվում են իրադարձությունների գլխապտույտ զարգացումներ:

Կարծես թե ամեն օր նոր պրոցեսներ են տեղի ունենում՝ կապված քաղաքական ուժերի վերադասավորումների, իրավական համակարգում տեղի ունեցող գործընթացների, տնտեսության մեջ նկատվող միտումների և արտաքին գործընկերների հետ հարաբերություններում նկատվող դրսևորումների հետ:

Հարց է առաջանում, թե ի՞նչով են պայմանավորված այս ակտիվ պրոցեսները և ինչո՞ւ են ներքաղաքական օրակարգում մեծաթիվ հարցեր կուտակվել: Այս հարցին պատասխանելու համար պետք է դիտարկել իրադարձությունների զարգացման տրամաբանությունը:

Անցած տարվա գարնանը սկսվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը, որն էլ մայիսին իշխանության բերեց Փաշինյանին:

Իշխանության գալուց հետո վերջինս ֆանտաստիկ զարգացում էր խոստանում մեր երկրի համար, սակայն պարզվեց, որ այդ փոփոխություններն իրականացնելու համար Փաշինյանին խանգարում է այն ժամանակվա խորհրդարանական մեծամասնությունը: 

Ուստի Փաշինյանը լծվեց շուտափույթ արտահերթ ընտրություններ կազմակերպելու գործին, որն էլ տեղի ունեցավ դեկտեմբերին, իսկ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը կարողացավ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն հավաքել:

Այլևս նախկին իշխանության ներկայացուցիչները չկային խորհրդարանում, որ սաբոտաժ անեին, և 2019 թվականին Փաշինյանն արդեն կարող էր հանգիստ անցում կատարել Հայաստանի «կտրուկ զարգացման» գործին, սակայն կառավարության ներկայացրած ծրագրից պարզ դարձավ, որ խոստացված բարեփոխումներն այն չեն, ինչ ակնկալում է ժողովուրդը: 

Եվ որպեսզի այդ պայմաններում հնարավոր լինի պահպանել հասարակական տրամադրություններում առկա էյֆորիան, իշխանությունները գարնանն ամբողջ ուժով ձեռնամուխ եղան քաղաքացիներին տեսարաններով կերակրելու գործին, որն իրականացվեց աղմկահարույց ձերբակալությունների շարքի և պետական բյուջեն միֆական գումարներով համալրելու մասին տեղեկությունների տարածման տեսքով, ինչպես նաև նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին ատելության տարածման միջոցով:

Գարնան ակտիվ իրադարձություններին փոխարինելու եկավ քաղաքական առումով պասիվ ամառը, որից հետո տարուց ավելի քողարկված խնդիրները, կարծես թե, գլուխ են բարձրացրել, քանի որ ժամանակի ընթացքում եղած խնդիրները լուծելու փոխարեն իշխանություններին հաջողվել է միայն ժամանակ առ ժամանակ շեղել հասարակության ուշադրությունը:

Եվ պատահական չէ, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման և Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցերը այդպիսի բուռն արձագանք գտան, և իշխանությունները ստիպված եղան ժամանակավորապես նահանջել, ավելի ստույգ՝ առկախել հարցերը:

Վերոնշյալները, սակայն, առկա խնդիրների միայն չնչին մասն են: 

Իշխանությունները դեռևս պետք է առերեսվեն այնպիսի լուրջ թնջուկների, ինչպիսիք են գազի գնի, խոշոր ներդրումներ ներգրավելու, աշխատատեղերի զանգվածային կրճատման, սոցիալական խնդիրների օրավուր ծանրացման, խոստացված միլիարդների վերադարձի և բազմաթիվ այլ հարցեր:

Իշխանություններն իրոք բարդ իրավիճակում են հայտնվել և ժամանակի ընթացքում իրենց անգործությունն արդարացնելու համար կրկին փորձում են սլաքներն ուղղել նախորդ իշխանությունների դաշտ՝ շեշտելով, թե այդ խնդիրների արմատները գալիս են նախկիններից, բայց մի քանի ամիս հաջողությամբ կիրառված տակտիկան այլևս չի աշխատում, ձերբակալությունների նկատմամբ հասարակական հետաքրքրությունը հասել է մինիմալի, եկել է հաշվետվություն ներկայացնելու ժամանակը, և մարդիկ ակնկալում են տեսնել կառավարության գործունեության էական ձեռքբերումները, նրանց այլևս չեն հետաքրքրում իշխանությունների կողմից ի ցույց դրված մանր ու միջին արդյունքները, առավել ևս՝ թվերը:

Ու ամենաբարդն այն է, որ արդեն գլուխ բարձրացրած մարտահրավերները պետք է հանգուցալուծում ստանան ժամանակի ընթացքում, իսկ իշխանությունների կողմից յուրաքանչյուր կտրուկ քայլ իր հետ բերելու է բողոքի զանգվածային դրսևորումներ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ