Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Մենք վտան­գի առաջ ենք. թվե­րով կե­րակ­րե­լը կա­րող է մի­այն մեկ կամ եր­կու օր­վա էֆեկտ ունե­նա

Վիճակագրական տվյալների պակաս հասարակությունը դարձյալ չունի: Վերջին օրինակը գնաճի վերաբերյալ ցուցանիշներն են, որոնք, սովորության համաձայն, հրապարակել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ-ում, ըստ վիճակագրական կոմիտեի, սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. հուլիսը 2018թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 1.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.9% գնանկում:
 
Մինչ անդրադառնալը բուն ցուցանիշներին, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նկատում է. «Երկրում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով տխուր վիճակ ունենք:
 
Ես դադարել եմ զարմանալ առանձին ցուցանիշներ ներկայացնելու դրսևորումներից, գնաճի հետ կապված նկարագրության մասով ևս չեմ զարմանում: Պատճառը պարզ է. նախ՝ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին ես չեմ վստահում:
 
Երկրորդ՝ եթե անգամ այդ թվերն արտացոլեն իրականությունը, ապա դրանք առանձին բնույթ են կրում: Այսինքն, գրեթե առնչություն չունեն ընդհանուր տնտեսական զարգացման հետ: Ես բոլոր ցուցանիշներն իրար հետ վերցրած եմ ասում, որ իսկապես տխուր իրավիճակ է:
 
Մասնավորապես, նույն կոմիտեի կողմից հրապարակված ցուցանիշներով՝ ներդրումները հինգ անգամ պակասել են: Մենք առանց այն էլ ներդրումներ չունեինք, իսկ հինգ անգամ պակասելը նշանակում է, որ երկրում ընդհանրապես որևէ տնտեսական զարգացում չկա»:
 
Ինչ վերաբերում է կոնկրետ գնաճին, տնտեսագետը նշում է. «Փոքր գնաճի մասին, լինի 1,9, թե՝ 1,7 տոկոս, կարող են բարձրաձայնել ու այդ ցուցանիշով ուրախանալ մարդիկ, որոնք մասնագետներ չեն, ինչպես նաև առնչություն չունեն իրականության հետ:
 
Մասնագիտական առումով, փոքր գնաճը, ըստ էության, ավելի պարզ լեզվով ասած, նշանակում է տնտեսության կանգառ:
 
Ցանկացած տնտեսության զարգացում առաջին հերթին պայմանավորված է նաև գնաճով: Իսկ գնաճը մի ինստիտուտ է, որը մեր պարագայում սահմանում է Կենտրոնական բանկը:
 
 ԿԲ-ն յուրաքանչյուր տարվա բյուջեին կից փաստաթղթում սահմանում է 4 տոկոս գնաճ, գումարած՝ 1,5 տոկոս տատանում:
 
յսինքն, այդ թվից ավելի ներքև արձանագրված ցուցանիշը նշանակում է, որ տնտեսությունը չի աշխատում»:
 
Վ. Բոստանջյանը ընդգծեց, որ տնտեսության մեջ նման տխուր վիճակի առկայության պարագայում ինչ-որ թվերի մեջ մխրճվելը անօգուտ գործ է: «Տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին են հորջորջում, բայց այն, ըստ էության, կեղծ ցուցանիշ է, որը չի արտացոլում տնտեսության իրական վիճակը:
 
Բոլոր պարագաներում երևույթը, ինչի մասին մենք խոսում ենք, որոշակի վերապահումներով, ինչ-որ տեղ նման է հունական առասպելաբանության մեջ գոյություն ունեցող «սիզիփոսյան աշխատանքին»:
 
Այսինքն, աշխատանք, որը անօգուտ է ու անհեռանկար: Տնտեսության ամբողջ զարգացումը չափագրվում է նրանով, թե մենք համախառն ներքին արդյունքի աճ ունե՞նք, թե՞ ոչ:
 
Ու խոսքը մեխանիկական աճի մասին չէ: ՀՀ-ի պարագայում փոքր շրջանառության դեպքում հնարավոր է նաև որոշակի աճ ցույց տալ, բայց մեր երկրին տնտեսական որակական աճ է պետք, ինչը, ցավոք, չունենք»,-նշեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ այս պահին չի տեսնում նաև կառավարության հստակ որոշումներ:
 
«Չեմ տեսնում ոչ թե նրա համար, որ կարճատես եմ, այլ պարզապես տեսնում եմ, որ ամենապարզ հարցերի դեպքում անգամ գոյություն ունի ոչ պրոֆեսիոնալիզմ:
 
Ցցուն օրինակը Ամուլսարի շահագործման խնդիրն է, երբ սուղ հնարավորություններ ունեցող պետությունից ինչ-որ մեկին 400 հազար դոլար են տալիս, որ գնահատական տա, բայց պարզվում է, որ այդ գնահատականը, համենայն դեպս, մինչ այս պահը, որևէ մեկին չէր բավարարում: 
 
Եթե նման ձևով որոշումներ են ընդունվում, ուրեմն, պետք է ցավալ նման երկրի համար: Կարելի է զանազան՝ իրավական, քաղաքական, տնտեսական հիմքեր գտնել, բայց հիմքերը պետք է զուգորդել մեր երկրի քաղաքացիների ու պետության շահերի հետ:
 
Խոշոր առումով, քաղաքացին կոչված է ապրելու, աշխատելու, եկամուտ ունենալու և բարելավելու իր բարեկեցությունը՝ թեկուզ փոքր արդյունքներով:
 
Սա ցանկացած երկրի զարգացման հիմքում ընկած ամենահասարակ նպատակն է: Ու եթե նման բոլոր նպատակները վտանգված են, ապա այդ նպատակների հիմքում որևէ այլ հիմք չի կարելի դնել»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ կա վտանգավոր մի խնդիր:
 
«Իրականությունը չպատկերացնելը դեռ մի կերպ կարելի է տանել: Բայց գիտե՞ք անտանելին որն է. երբ զգացվում է, որ իրենք երբեք էլ չեն պատկերացնի այն: Տեսանելի չէ, որ գոնե վաղը կարող են պատկերացնել, որովհետև մեկուկես տարին պետություն կառավարելու համար քիչ ժամանակահատված չէ:
 
Եթե մինչև հիմա երկրի կառավարման, զարգացման շարունակության մասով գոնե փոքր միտումներ չեն արձանագրվել, նշանակում է՝ մենք վտանգի առաջ ենք:
 
Մեծ հաշվով, մարդկանց թվերով ու սուտ օդով կերակրելը կարող է մեկ, երկու օրվա էֆեկտ ունենալ, բայց երկար՝ երբեք»,-եզրափակեց տնտեսագետը:
 
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ