Ես 20 օր սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ. Հրայր Թովմասյան ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգը, նամակը չեն մուտքագրել և կոմիտեի նախագահին զեկուցել են, որ աուդիտի մասով խնդիրներ չկան. ՀՀ գլխավոր դատախազություն Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Անցած շաբաթ հակառակորդ արձակել է ավելի քան 700 կրակոց Գեղակերտ գյուղում այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «ՎԱԶ-2114»-ը բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածի ծառին, դուրս եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է, 3 ուղևորները՝ հոսպիտալացվել «Շիրակը» ստուգողական խաղում հաղթեց «Լոկոմոտիվին» Մեծ հայրենականի հերոսների հիշատակը պահպանելով՝ մենք կանխում ենք ապագայում նացիզմի եւ ֆաշիզմի հայտնվելը. նախարար Երեւանի 29-ամյա բնակիչը որոնվում է որպես անհետ կորած (ֆոտո) Սուպերմարկետից բջջային հեռախոս հափշտակած տղամարդը հայտնաբերվել է Երեւանում 29-ամյա կնոջ պտուղը մահացած է ծնվել. ամուսինը մեղադրում է բժիշկներին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կնվազի 2-3, իսկ 27-29-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով Սուսաննա Ղազարյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Լեռնապատ գյուղում տնակ է այրվել

Ալ­բա­նի­ա­յի հիմ­նի փո­խա­րեն մի­աց­րել են Ան­դոր­րա­յի հիմ­նը, բայց նե­րո­ղու­թյուն խնդրել Հա­յաս­տա­նից

life.ru-ն «Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական խաղի ժամանակ Ալբանիայի հիմնի փոխարեն միացրել են Անդորրայի հիմնը և հետո էլ ներողություն խնդրել Հայաստանից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ֆուտբոլի Եվրո-2020-ի Ֆրանսիա-Ալբանիա ընտրական խաղից առաջ հյուրերի համար միացրել են Անդորրայի հիմնը:

Համացանց է ընկել այն պահը, երբ ալբանացի ֆուտբոլիստները հասկացել են, որ իրենց հիմնը չի հնչում: Նրանք հրաժարվել են խաղալ, քանի դեռ չեն հնչեցնի իրենց հիմնը:

Արդյունքում Ալբանիայի հիմնը գտնվել է և միացվել է, բայց հարաբերությունները պարզելու արդյունքում խաղը 7 րոպե ուշացումով է սկսվել:

Իսկ հետո տեղի է ունեցել երկրորդ արտակարգ դեպքը՝ «Սթաթ դե ֆրանս» մարզադաշտի հաղորդավարը իր ներողություններն է հայցել «հայ ֆուտբոլասերներից» և կոչ է արել «հարգել հայկական հիմնը»:

Ավելի ուշ հասկանալով , որ կրկնակի սխալ է կատարել, արդեն ճշգրտորեն հիշատակել է Ալբանիան և ալբանացիներին:

Կամո Խաչիկյան