Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան

Լոխումի ծագման պատմությունն ու պատրաստման եղանակը

Ռահաթ-լուխումը, կամ, ինչպես նաև կոչում են, լոխումը արևել յան քաղցրավենիք է, որը տարածված է եղել դարեր շարունակ: Այս նրբագեղ ուտեստը հայտնաբերվել է շուրջ 500 տարի առաջ և բաղկացած է շաքարավազից, օսլայից, ընկույզից և վարդի թերթերի փոքր քանակությամբ մզվածքից:

Թուրքերեն բացատրությունն է ռահա(թ)՝ հաճույք, հարմարավետություն, երջանկություն, և լոխում՝ կտորներ։ Բառն առաջացել է արաբերեն rahat al-hulqum արտահայտությունից, որը կարելի է թարգմանել որպես «քիմքի համար հաճելի»։

Արաբերենում ռահաթ-լոխումը սովորաբար անվանում են ռահա՝ առանց լոխում բառը ավելացնելու։ Գոյություն ունի լոխումի երկու տեսակ՝ շակեր-լոխում, որի հիմքը շաքարավազն է, և ռահաթ-լոխում, որի հիմքը կրախմալը կամ ալ յուրն է:

Ներկայումս ամենատարածվածը ռահաթ-լոխումն է կամ պարզապես «լոխումը»: Իսկ պատմությունն այսպիսին է: 18-րդ դարի վերջում հրուշակագործ Ալի Մուխխիդին հաջի Բեքիրը իր պատրաստած նոր քաղցրավենիքը մատուցել է թուրքական սուլթանին, որին այն շատ է դուր եկել: Հետագայում հաջի Բեքիրը ստեղծել է մի քանի նոր տեսակների լոխումներ ընկույզների օգտագործմամբ:

19-րդ դարի վերջում նրա թոռը՝ Մեհմեդ Մուխխիդինը, Բրյուսելում կայացած ցուցահանդեսում ներկայացրել է լոխումը և պարգևատրվել ցուցահանդեսի ոսկե մեդալով: Հետագայում նա սկսել է «արևել յան քաղցրավենիք» Եվրոպա մատակարարել և այն հասանելի դարձրել ամբողջ աշխարհին: 

2018 թվականի տվյալներով, լոխումը արտադրվում է աշխարհի ավելի քան 60 երկրներում, այդ թվում՝ Ասիայի, Եվրոպայի (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և այլն), Լատինական Ամերիկայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում, նաև Հայաստանում։ Ներկայումս լոխումի բազմաթիվ տեսակներ կան, որոնք, որպես կանոն, առանձնանում են իրենց լցոնումներով և արտադրության ձևով: Այս առումով լոխումները բաժանվում են խմբերի. ըստ ձևի՝ խորանարդ (խորանարդի ձևով), արաբական (պարալելեպիպիպեդների ձևով), մանկական (կենդանիների ձևերով), գլանային, ամբողջական, սեղմված, երկշերտ և այլն, ըստ տեսքի՝ սպիտակ (առանց հավելումների), մրգային (մրգային հյութերի հավելումով), ընկույզային (ընկույզով, պնդուկով, պիստակով կամ այլ ընդեղենով), ծաղկային (որպես կանոն, ավելացվում են վարդի տերևներ), մեղրային, թզային, «Վիզիր» և այլն:

Լոխումի բաղադրատոմսը այնքան պարզ է, որ այն հեշտությամբ կարելի է պատրաստել նույնիսկ տանը: Դրա համար անհրաժեշտ է 300 միլիլիտր ջրից և 1 կգ շաքարից պատրաստված օշարակ, ինչպես նաև 200 մլ ջրից և 100 գրամ օսլայից (եգիպտացորեն, բրինձ, ցորեն) պատրաստված օսլայակաթ, նաև հետագայում ցանելու համար 100 գրամ շաքարի փոշի` վանիլինի հավելումով և, իհարկե, ըստ ցանկության, այլ հավելումներ ընկույզների և մրգերի տեսքով:

Պատրաստման գործընթացը ներառում է մի քանի քայլ: Առաջին հերթին շաքարի օշարակը դրվում է կրակին և աստիճանաբար ավելացվում օսլայակաթը և խառնելով տաքացվում մինչև մասսայի որոշակի պնդանալը: 

Դրանից հետո, արդյունքում առաջացած միջանկյալ արտադրանքի մեջ լցվում է մրգային խյուս, համեմունքներ, նուշ, ընկույզ, վարդի յուղ և այլն:

Հետագայում այն խառնելով շարունակում են եփել, մին չև դրա համեմատաբար ավելի պնդանալը:

Վերջնական արտադրանքը կտրտվում է մի քանի սանտիմետր հաստությամբ, սառեցվում և թողնվում 4 ժամ, որից հետո մնում է միայն նրա վրա շաքարի փոշի ցանել:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը