Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան

Սպասվում է գարդասիլի նոր խմբաքանակ

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ գարդասիլ պատվաստանյութի շուրջ ընթացող զարգացումները, որոնք հանրության մեջ ստեղծել են հակասական տրամադրություններ, առաջիկայում նոր շարունակություն կունենան:

Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ, մեր տեղեկություններով, հոկտեմբերին լրանում է ՀՀ-ում առկա պատվաստանյութի պիտանելիության ժամկետը, այնինչ մոտ 2000 չափաքանակ դեռևս չի սպառվել, քանի որ ծնողները հիմնականում հրաժարվում են իրենց երեխաներին տանել պատվաստման:

Ավելին, այս հարցի կապակցությամբ ժամանակին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հասկանալու, թե իրականում ինչ քանակի մասին է խոսքը և ինչ գումարների: 40 օր անց ստացել էինք «զարմանահրաշ» պատասխան, որը ոչ մի հարցի չէր պատասխանում.

«Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է և տարեկան ամփոփ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ»:

Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ վերոնշյալ հարցը հաջողությամբ «ջրելով»՝ առողջապահության նախարարությունում ներկայումս առաջնային է դրված այն հարցը, թե ինչպես կարգավորեն և էլ ավելի մասսայականացնեն պատվաստման գործընթացը, քանի որ գարդասիլի վերաբերյալ հանրության մեջ շարունակում են մնալ կասկածներ, որովհետև տարաբնույթ մասնագիտական կարծիքներ կան ու մինչ օրս հստակեցված չէ՝ ի վերջո, դրանով պատվաստվելը պարտադի՞ր է, ցանկալի՞, թե՞ լրիվ հակառակը:

Նշենք, որ առաջիկա ամսվա ընթացքում սպասվում է ևս 12000 չափաբաժին՝ հաջորդ տարի պատվաստում իրականացնելու համար: