Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Իշ­խա­նու­թյու­նը դժվա­րին իրա­վի­ճա­կում է հայտն­վել. դիրքերի թուլացման ու վարկանիշի անկման «ուրվականը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում «Զրույց քաղաքացու հետ» ձևաչափով անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին, ընդգծել էր, որ կառավարությունը կողմնակից է հանքավայրի շահագործմանը: Ըստ վարչապետի, չկա հանքի շահագործումն արգելելու որևէ հիմնավորում, և խնդրի շուրջ ստեղծված իրավիճակում իրենք որոշակի ազդակներ ունեն, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարեն, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի նվազեցման, ինչը կազդի վարկերի տոկոսների վրա:

Ուշագրավ է, որ վարչապետն այսպիսի հայտարարություններով է հանդես գալիս օրերս «Լիդիան» ընկերության ղեկավարության հետ հանդիպումից հետո: Սա հուշում է այն մասին, որ եթե կառավարությունը մտադիր էր հանքի շահագործման հարցի վերջնական լուծումը ինչքան հնարավոր է հետաձգել, ապա «Լիդիան» ընկերությունը պահանջել է կառավարությունից առանց ժամանակ կորցնելու վերջնականապես հստակեցնել դիրքորոշումը հանքի շահագործման հարցում և զգուշացրել, որ շահագործման արգելքի դեպքում իրենք դատական գործընթաց են սկսելու, որը հանգեցնելու է Հայաստանի միջազգային իմիջի նվազմանը՝ իր բացասական հետևանքներով հանդերձ:

Փաստորեն Ամուլսարի հարցում Փաշինյանը հայտնվել է դժվարին իրավիճակում, քանի որ նժարի մի կողմում դրված է Հայաստանի միջազգային տնտեսական վարկանիշը, որի անկումը ոչ միայն բացասական հետևանքներ է ունենալու մեր տնտեսության համար, այլև ուղիղ հարվածելու է նաև Փաշինյանի վարկանիշին, իսկ մյուս կողմում ջերմուկցիների և բնապահպանների դիմադրությունն է, որը դժվար է լինելու կոտրել առանց իշխանության նկատմամբ դժգոհություններ հարուցելու:

Եվ կառավարությունն ընտրել է հանքը շահագործելու դիրքորոշումը, որին հասնելու համար ջերմուկցիները պետք է տային իրենց համաձայնությունը՝ բացելով դեպի հանք տանող ճանապարհը:

Դրա համար էլ վարչապետը հանդես է եկել Ամուլսարի հանք տանող ճանապարհներն ապաշրջափակելու հորդորով: Սակայն, ինչպես երևում է ջերմուկցիների և բնապահպանների արձագանքից, նրանք մտադիր չեն զիջել իրենց դիրքերը:

Սա թերևս իշխանափոխությունից հետո առաջին կարևոր իրադարձությունն է, երբ հասարակության որոշակի մասը բացահայտ հակադրվում է վարչապետի հրապարակային կոչին: Եվ այստեղ հարց է ծագում՝ եթե ջերմուկցիները չեն բացում հանքի ճանապարհը, ապա այդ դեպքում ի՞նչ գործողությունների է գնալու կառավարությունը:

Կա մի քանի տարբերակ: Տարբերակներից մեկն այն է, որ կառավարությունը կփորձի գործի դնել ոստիկանական ուժերը և բացել հանք տանող ճանապարհը, որը, ամենայն հավանականությամբ, հանգեցնելու է բողոքի ալիքի ավելի ստվարացման:

Առավել ևս, որ այսօր բողոքի ակցիաներ են սկսվելու:

Մյուս տարբերակն այն է, որ կառավարությունը փորձի մի փոքր ևս ժամանակ շահել՝ մանավանդ, որ վարչապետը բնապահպանական տեսչական մարմնին հանձնարարական է տվել Ամուլսարում սկսել ստուգումներ՝ պարզելու մի շարք հարցերի պատասխաններ, և այդ ընթացքում նոսրացնել բողոքավորների շարքերը:

Կառավարության գործողությունների հաջորդ տարբերակն էլ այն է, որ հանդիպելով լուրջ դիմադրության՝ հետքայլ կատարի՝ փորձելով «Լիդիան» ընկերության ներկայացուցիչներին համոզել, որ չգնան դատարան՝ հանքի շահագործումը որոշակի ժամանակով հետաձգելու պայմանով:

Այս տարբերակներից յուրաքանչ յուրի դեպքում էլ կառավարությունը վարկանիշի կորուստ է ունենալու, սակայն դժվար է ասել, թե արդյոք վարչապետին կհաջողվի դուրս գալ նվազագույն կորուստներով: Ավելին՝ արդեն խոսակցություններ կան այն մասին, որ հանքը շահագործելու կառավարության որոշումը ճաքեր է առաջացնելու իշխանության ներսում, քանի որ իշխանական պատգամավորներից շատերը շարունակում են դեմ լինել հանքի շահագործմանը:

Եվ շատ հավանական է, որ տեղի ունեցող պրոցեսների արդյունքում Փաշինյանն աջակցություն ստանա միայն իրեն հավատարիմ փոքրաթիվ յուրայինների կողմից, ինչն անպատճառ հանգեցնելու է կառավարության դիրքերի թուլացման:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ