Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

«Ամուլ­սա­րի հար­ցում հետ­քայլ լի­նել չի կա­րող». ջեր­մուկ­ցի­նե­րը կա­ռա­վա­րու­թյա­նը տասն օր ժա­մա­նակ տվե­ցին

Ամուլսարի շուրջ թնջուկը չի հանգուցալուծվում, հակառակն՝ ավելի է բորբոքվում: Սրա պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը և ջերմուկցիներին ուղղված հորդոր-խնդրանքն էր՝ բացելու դեպի Ամուլսար տանող ճանապարհները, որպեսզի «Լիդիան» ընկերության աշխատակիցները կարողանան մուտք գործել նախկինում շահագործվող հանքի տարածք և նախ ուսումնասիրեն այն, իսկ հետո արդեն որոշակի շինարարական աշխատանքներ իրականացնեն այնտեղ:

Մինչ վարչապետը խոսում է այն մասին, որ «Լիդիան» ընկերությունն իրեն հավաստիացրել է, թե հանքի շահագործման դեպքում ամեն ինչ անելու է իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար, ջերմուկցիներն արձագանքում են վարչապետի խնդրանք-առաջարկին՝ իրենք չեն բացելու ճանապարհները, հակառակը՝ էլ ավելի են ամրացնելու «պոստերը»:

Վարչապետի ուղիղ եթերից հետո ջերմուկցիները բաց հանրային քննարկում կազմակերպեցին՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումը: Նրանք նշեցին՝ վարչապետի առաջարկից բացի որևէ այլ քայլ ճանապարհները բացելու ուղղությամբ առայժմ չի կատարվել, ուստի իրենք որոշում են տասն օր ժամանակ տալ կառավարությանը՝ սպասելով, թե նա որ ճանապարհը կընտրի՝ ժողովրդաարակա՞նը, թե՞ վատագույն սցենարը: 

Բացի դա, որոշում կայացվեց՝ տասն օր հետո, եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկի, ջերմուկցիները կանցնեն պայքարի խաղաղ և օրինական մեթոդներին՝ գործադուլներ, դասադուլներ և այլն, որպեսզի խնդրին վերջնական լուծում տան, և այն կրկին չհայտնվի անվերջ տեղապտույտի մեջ:

Ամուլսարում հանքի շահագործման դեմ պայքար մղող, Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը վերահաստատում է՝ իրենք այս պահին սպասելու են կառավարության լավ կամ վատ քայլին:

«Քանի դեռ իրենց կողմից որևէ քայլ չի արվել, մենք էլ ոչինչ չենք անելու: Ամուլսարի «պոստերը» փակ են, ամեն ինչ նորմալ է: Ճիշտ է՝ մեզ համար այդ պրոցեսը տանջալի է դարձել, բայց հայրենիքը պաշտպանելու ճանապարհին մենք չպետք է տրտնջանք: Վիճակն այսօր այսպիսին է»,-ասում է Բունիաթյանը:

Նա նշում է՝ ուղիղ եթերում վարչապետի հնչեցրած մտքերն իր համար անսպասելի են եղել: «Ես երբեք չեմ ասում երբեք, բայց փաստում եմ՝ ինձ համար Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի ճանապարհները ապաշրջափակելու առաջարկն անսպասելի էր և կարող եմ բացատրել, թե ինչու: «Էլարդի» հետ տեսակապից հետո հանրության լայն շրջանակների համար պարզ դարձավ, թե ինչքան վտանգավոր է Ամուլսարում իրականացվող այդ ծրագիրը:

Մարդիկ հակված էին մտածելու, որ հանքը վերաշահագործելու հարց երբեք չի բարձրանա:

Տպավորություն է, թե կառավարությունն ասում է՝ լավ, ոչինչ, որ վնաս է, եկեք բացենք հանքը: Մենք բյուջեից չորս հարյուր հազար դոլար ենք տալիս մասնագետներին, հայտարարում ենք, որ նրանք աշխարհում լավագույններից են, ու իրենց տված եզրակացությունը մեզ համար լինելու է հիմք որոշում կայացնելու համար: 

Հետո ուղիղ տեսակապի միջոցով մասնագետներն ասում են, որ այս ծրագիրը թերի է, վտանգավոր, նոր ՇՄԱԳ-ի կարիք կա: Անցնում է կարճ ժամանակ, նոր ՇՄԱԳ չի իրականացվում, իսկ կառավարությունն ասում է, որ հանքը պետք է շահագործել: Սա աբսուրդային որոշում է:

Մենք չենք ուզում մտնել ներքաղաքական հարցերի մեջ, չենք էլ ուզում պատկերացնել, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը: Եթե նման որոշում մեկ տարի առաջ կայացվեր, մեր հետ քննարկեին, որ առաջարկվող տարբերակով ավելի ճիշտ է հանքի փակումը, հնարավոր է՝ խոսեինք: 

Բայց հիմա անցել է մեկ ու կես տարի, մարդիկ իրենց կյանքն ու առողջությունն են դրել այս հարցում, ու այստեղ չի կարող որևէ հետքայլ լինել»,-նշում է մեր զրուցակիցը:

Բունիաթյանից հետաքրքրվում ենք՝ արդյոք Ամուլսարի հետ կապված որոշումը պատճառ կդառնա՞, որ մարդկանց հավատը հեղափոխության գաղափարների և որդեգրած արժեքների նկատմամբ պակասի:

Նա նշում է՝ հակված է մտածելու, որ այս պրոցեսներն ուղղակի քաղաքական մանևրներ են մեր կառավարության համար: «Ինքս հավատում եմ հեղափոխության գաղափարախոսությանը, ինձ համարում եմ դրա կրողներից մեկը:

Չեմ էլ ուզում պատկերացնել, որ այսօր առաջին իսկ հանդիպած լուրջ հարցի դեպքում պետք է կտրուկ շրջադարձ լինի իշխանությունների պատկերացումների և որդեգրած քաղաքականության մեջ:

Չեմ ուզում մտածել, որ այս որոշումը կտրուկ շրջադարձ էր իրենց քաղաքական ուղուց: Այո, կոնկրետ Ամուլսարի հետ կապված հաճախ նկատում եմ, որ շատ մարդիկ սկսում են չհավատալ հեղափոխությանը:

Կառավարությունն այժմ պետք է քայլ անի և ապացուցի, որ չի շեղվել հեղափոխության գաղափարից»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ