Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոխել ժամերը Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում Դավիթ Տոնոյանի հրամանով Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի անհաջողությունների գլխավոր պատճառի մասին Հարցն այն է, թե ինչ հաշիվ ենք տալու մեր սերունդներին. Փաշինյանը՝ Հռոմում Բրյուսելում Արայիկ Հարությունյանին դիմավորել են «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով Կալիֆոռնիայի դատարանն աջակցել է Թրամփին հարկային հայտարարագրի հետ կապված իրավիճակում Հայաստանում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ. ուսանողները՝ վիճահարույց օրենքի մասին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս Փաշինյանը ժամանել է Հռոմի Կիջի պալատ՝ հանդիպելու Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի հետ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին 2004 թվականի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց իմ ավտոմեքենան. Նիկոլ Փաշինյան (ֆոտո) Նոյեմբերի 24-ին նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Ցու­ցա­րար­նե­րը կրկին փա­կել են Բաղ­րա­մյան պո­ղո­տան

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Ռուսաստան` Ռազմական փառքի օր, Պակիստան` Ազգային օր, Կատալոնիա` Ազգային օր, ԱՄՆ՝ Հայրենասերի օր, Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակ, Արգենտինա՝ Ուսուցչի ազգային օր, Չիլի՝ Սալվադոր Ալ յենդեյի հիշատակի օր, Եթովպիա՝ Նայրուզ (Ղպտի ուղղափառ եկեղեցու նոր տարի):

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1875– ծնվել է արևմտահայ բանաստեղծ, գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ Ինտրան (Տիրան Չրաքյան):

1916 – վախճանվել է լրագրող և հասարակական գործիչ Սուրեն Սպանդարյանը:

1918 – ծնվել է խորհրդային մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը:

1922– Երևանում վավերացվել է Կարսի պայմանագիրը:

1923 – ծնվել է խորհրդային նյարդաֆիզիոլոգ Լևոն Մատինյանը:

1926 – ծնվել է խորհրդահայ բանաստեղծ Քաջիկ (Խաչատուր) Գրիգորյանը:

1930 – ծնվել է ճարտարագետ-ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանը:

1954 – ծնվել է ջազային երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանը:

2008- մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խոհրդարանական հանձնաժողովի անդամ Արտաշես Շահբազյանը (ՀՅԴ) հայտնել է, որ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ է ստեղծվել:

2009- Երևանում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Առաջնությանը մասնակցել է 38 երկրների տղամարդկանց և կանանց հավաքականների 295 ձյուդոիստ։

2015- էլէներգիայի թանկացման չեղարկումը պահանջող «Ո՛չ թալանին» նախաձեռնության ցուցարարները կրկին փակել են Բաղրամյան պողոտան:

2018-Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգել է օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:

ԱՇԽԱՐՀ

9– ավարտվել է Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը, որտեղ Հռոմեական Կայսրությունը գերմանական ցեղերից կրել է ջախջախիչ պարտություն և կորցրել 3 լեգեոն:

1661- վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Յան Ֆեյտը:

1733- վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար Ֆրանսուա Կուպերեն:

1854 –Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ նավահանգիստը անգլո-ֆրանսիական նավատորմի համար անհասանելի դարձնելու նպատակով ռուսները խորտակել են 8 հնացած առագաստանավ:

1865 –ծնվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:

1888 —Տորոնտոյում բացված արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ աշխարհում առաջին անգամ ձայնագրվել է մարդկային ձայնը:

1935- ծնվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:

1937 – ծնվել է ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան զորքը կոալիցիայի մնացած զորքերից առաջինը մտել է բուն Գերմանիայի տարածք:

1945– ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ, մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը: 1971– վախճանվել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Նիկիտա Խրուշչովը:

1965– ծնվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

1973 –ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից ֆինանսավորվող հեղաշրջում է իրականացվել Չիլիում, նախագահ Ալ յենդեն ինքնասպանություն է գործել, իսկ իշխանության է եկել գեներալ Պինոչետը:

1990 —Քուվեյթյան ճգնաժամի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-ավագը իր հեռուստատեսային ելույթում սառը պատերազմից հետո առաջին անգամ օգտագործել է «նոր համաշխարհային կարգ» արտահայտությունը:

2001– ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել են ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը, որի արդյունքում զոհվել է 2977 մարդ:

2005 - Իսրայելը ամբողջովին ու վերջնականապես հետ է քաշվել Գազայից:

2007 - Ռուսաստանը փորձարկել է «բոլոր ռումբերի հայր» պայմանական անունն ստացած ամենահզոր զենքը՝ ավիացիոն վակուումային ծավալային պայթյունի ռումբը (АВБПМ):

2015 – աշտարակային կռունկը ընկել է Մեքքայի Ալ-Հարամ մզկիթի վրա, զոհվել է 107 մարդ:

Կամո Խաչիկյան