Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի Բելառուսի նախագահական ընտրություններում Հարսները բռիլիանտ են ուզո՞ւմ . Փաշինյանը` զորականցի ծերունուն Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Իտալիայի Կատանիա քաղաք Կրթությունը վահան է․ Արայիկ Հարությունյան Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով (տեսանյութ) Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ Դոնալդ Թրամփը չծրագրված բուժզննում է անցել Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան. Փաշինյանը Նոր Հաճնում է (տեսանյութ) Մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. Նիկոլ Փաշինյան Հրշեջ-փրկարարները մարել են 60.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ՍԴ-ն նախկինում պետությունը զավթածների վերջին բաստիոնն է․ ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք կա Եվրո-2020․ Բելգիան շանս չտվեց ռուսներին՝ 4։1, օրվա արդյունքները Կառուցողական ընդդիմություն ենք լինելու. Գրիգորի Սահակյանն Արցախում նոր կուսակցություն է հիմնել Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին Ու՞ր ենք հասել՝ Մատենադարանի կադրային հարցերով զբաղվում է շիշ բռնող տղան. Լիա Ավետիսյան (տեսանյութ)

Իսկ դուք գիտե՞ք՝ ով է մկրատի ստեղծողը

Մկրատը մեր կյանք է մտել դեռ հին ժամանակներից: Առաջին մկրատը ստեղծվել է ավելի քան երեքուկես հազար տարի առաջ, և այն ոչ թե օգտագործվել է վարսահարդարման, թղթի կտոր կամ շոր կտրելու համար, այլ դրա հիմնական նպատակը եղել է ոչխարներին խուզելը:

Պատմության մեջ առաջին մկրատները նման էին բռնիչների, այսինքն՝ բաղկացած էին դանակի երկու շեղբերից: Այդպիսի մկրատի հնագույն օրինակը հայտնաբերվել է հնէագետների կողմից Եգիպտոսում և թվագրված է մ.թ.ա. 16-րդ դարով:

Եվրոպայում և Ռուսաստանում մկրատների պատմությունը սկսվում է 10-րդ դարից, և դրա վկայություններն են համապատասխան հնէագիտական հայտնագործությունները: Մասնավորապես, ամենահին ռուսական մկրատը հայտնաբերվել է Սմոլենսկի մոտակայքում գտնվող Գնեզդովո գյուղի մոտ գտնվող գերեզմանների հնէագիտական պեղումների ժամանակ:

Մ.թ.ա. 8-րդ դարի կեսերին Մերձավոր Արևելքի արհեստավորներից մեկի գլխում միտք է ծագել մեխով ամրացնել երկու դանակների շեղբերը և հարմարության համար ամրացված դանակների կոթերը ճկել օղակների տեսքով:

Այս կառուցվածքը հարմար էր գործիքը բռնելու համար և շուտով տարածում գտավ: Հետագայում մկրատի բռնակի ձևավորման համար սկսեցին օգտագործել գեղարվեստական կոփումը:

Անձի անունը, որը առաջին անգամ որոշել է երկու շեղբերը միացնել մեխով և կլորացրել է բռնակը, պատմությունը չի պահպանել: Այնուամենայնիվ, ներկայիս ժամանակակից մկրատը, որը կտրում է թուղթը, կատարում է մատնահարդարում, կտրում է մազերը և այլն, իրականում չի տարբերվում այդ նախամկրատից: Ժամանակին Լեոնարդո դա Վինչին է այս գործիքին տվել իր ամբողջական ձևը: 

Նրա ձեռագրերում հայտնաբերվել է ժամանակակից մկրատ հիշեցնող գործիք: Մկրատների պատմությունը ժամանակի ընթացքում կանգ չի առել, և դրանք սկսել են հարմարեցվել տարբեր գործողությունների համար (բժշկություն, վարսավիրություն, մատնահարդարում, մետաղագործություն և այլն):

Սկսել են մկրատներ ստեղծել երկաթի և պողպատի՝ տարբեր աշխատանքային տարբերակներով և, իհարկե, դրանք սկսել են դառնալ նաև շքեղության իրեր, քանի որ սկսել են օգտագործել ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր: 

Մկրատ ստեղծող վարպետների երևակայությունը սահմաններ չի ճանաչել. օրինակ՝ կա հին մկրատ տարօրինակ թռչնի տեսքով, որը կտուցով է կտոր կտրում, մեկ այլ մկրատ նման է խաղողի որթի, որի վրայի ողկույզը հարմար է մատների համար, կամ էլ՝ հեքիաթային վիշապի տեսքով, որը յուրօրինակ նախշերով է և այլն։

Արդյունքում այդ իմաստավորված պատկերների պատճառով հաճախ մկրատը դժվար էր լինում օգտագործել իր բուն նպատակի համար։ Քանի որ միջնադարում մկրատը սկսել էին զարդարել, ստացվել էր, որ դրանք թանկարժեք և գործնական նվերներ էին դարձել կանանց համար: 

Անգամ սկսել էին մկրատների համար հատուկ կաշվե պատյաններ պատրաստել և այդ վիճակում նվիրել կանանց։ Ահա թե ինչու, ժամանակի ընթացքում մկրատը դարձավ բացառապես կանանց պարագա, չհաշված, իհարկե, հազվագյուտ բացառությունները, որոնք, ի դեպ, մնում են նաև մեր ժամանակներում:

Քանի որ պատմությունը չի դոփում նույն տեղում, մկրատի օգտագործման ոլորտները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են շատացել, և արդյունքում, օրինակ՝ անգլիացիների կողմից ստեղծվել են սիզամարգերի հնձման, ֆրանսիացիների կողմից՝ թռչնամիսը կտրելու մկրատներ, իսկ գերմանացիները ստեղծել են մետաղակտրիչ մկրատներ, որոնք անփոխարինելի են ավտովթարների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ: Կերամիկական դանակների ստեղծումից հետո այս տեխնոլոգիան փոխանցվեց նաև մկրատներին: 

Պարզվեց, որ կերամիկական մկրատները մի քանի անգամ ավելի ամուր և սուր են, քան պողպատյա մկրատները: Իհարկե, մկրատների օգտագործման ժամանակակից ոլորտները կարելի է անընդհատ շարունակել, քանի որ գոյություն ունեն ինչպես մետաղը, այնպես էլ սիգարները կտրելու մկրատներ, կան մազերը միլիմետրով կտրելու համար նախատեսված մկրատներ և այլ բազմաթիվ նպատակների համար նախատեսված նմանատիպ գործիքներ։

Գլխավորն այն է, որ մկրատը հիմա էլ պետք է մարդկությանը այնպես, ինչպես պետք է եղել հազարավոր տարիներ առաջ, անկախ նրանից, որ ներկայումս ժամանակակից և բարձրտեխնոլոգիական աշխարհ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը