Նիկոլ Փաշինյանի աչքին բոլորը «Աշոտյան» են թվում. Էդմոն Մարուքյանի արձագանքը Ես 20 օր սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ. Հրայր Թովմասյան ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցները, խախտելով ներքին գործավարության կարգը, նամակը չեն մուտքագրել և կոմիտեի նախագահին զեկուցել են, որ աուդիտի մասով խնդիրներ չկան. ՀՀ գլխավոր դատախազություն Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Անցած շաբաթ հակառակորդ արձակել է ավելի քան 700 կրակոց Գեղակերտ գյուղում այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «ՎԱԶ-2114»-ը բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածի ծառին, դուրս եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է, 3 ուղևորները՝ հոսպիտալացվել «Շիրակը» ստուգողական խաղում հաղթեց «Լոկոմոտիվին» Մեծ հայրենականի հերոսների հիշատակը պահպանելով՝ մենք կանխում ենք ապագայում նացիզմի եւ ֆաշիզմի հայտնվելը. նախարար Երեւանի 29-ամյա բնակիչը որոնվում է որպես անհետ կորած (ֆոտո) Սուպերմարկետից բջջային հեռախոս հափշտակած տղամարդը հայտնաբերվել է Երեւանում 29-ամյա կնոջ պտուղը մահացած է ծնվել. ամուսինը մեղադրում է բժիշկներին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կնվազի 2-3, իսկ 27-29-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Ջրհոսների օրը բավական բարդ է․ սեպտեմբերի 11-ի աստղագուշակը

Past.am

Խոյ։ Հակասական հոգեվիճակի օր է: Դուք մեկ ընկնում եք մտորումների գիրկը, երբ անցյալի հետ կապված հուշերն ու իրադարձությունները ձեզ հանգիստ չեն տալիս, մեկ էլ լիցքերի ներհոսք եք զգում, կարծես պատրաստ եք սարեր շուռ տալ: Այսօր ամենակարևորը կլինի չշտապելը, հատկապես որոշումներ ընդունելիս, քանի որ դրանք դժվար կլինի սթափ գլխով ընդունել, առանց էմոցիաների գիրկն ընկնելու: Աշխատեք նաև չտալ այնպիսի խոստումներ և չընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ: Օրվա ընթացքում հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր, հաճելի նվերներ:

 

Ցուլ։ Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումների այցելելիս դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում: Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, դրա հետ մեկտեղ էլ դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

 

Երկվորյակներ։ Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ անսահման համբերատար եք, սակավածանոթ մարդկանց հետ՝ նույնքան անսահման բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել: Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ: Դուք ի վիճակի եք լիովին կորցնելու գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար հետաքրքիր մարդուն: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների սպասում են անձնական կյանքում շրջադարձային փոփոխություններ:

 

 

 

Խեցգետին։ Այսօր պետք է վճռական լինել․ սա երևի թե միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Հնարավորություն կստեղծվի շրջադարձորեն փոխելու կյանքը, դեպի դրականը լուրջ քայլեր անելու: Ընկերներն օգնում են ընդունել ճիշտ որոշումներ և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ: Մի վախեցեք չպլանավորած ծախսերից․ դրանք էական հարված չեն հասցնի ձեր ընտանեկան բյուջեին: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, այդ թվում և՝ արտերկրյա: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հրավերներ կստանաք, որոնք կարող են հիշարժան պահեր պարգևել ձեզ:

 

Առյուծ։ Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար․ նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, դուք ստանում եք այն աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էիք: Աշխատավայրում ամեն ինչ չէ, որ հարթ է, սակայն թե’ աշխատակիցների և թե՛ ղեկավարության հետ ի վերջո կկարողանաք լեզու գտնել: Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:

 

Կույս։ Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պաճառներով դուք շատ եք ընկնում տրտմությունների գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եք ձեր տեսադաշտից բաց թողնում, ինչն էլ կարող է վաղեմի պլանների խզման պատճառ դառնալ: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում: Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել։ Բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ:

 

Շարունակությունը՝ այստեղ