Անսու Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը (ուղիղ)

Past.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: