Դասթին Պուարյեն մարտահրավեր է նետել Մաքգրեգորին

Past.am

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում հանդես եկող ամերիկացի մարզիկ Դասթին Պուարյեն ցանկություն է հայտնել ռևանշ մենամարտ անցկացնել UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:

«Կարծում եմ, որ հիմա պետք է մտածել Քոնորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու մասին»,- գրել է Պուարյեն Թվիթերյան իր պաշտոնական էջում:

Պուարյեի և Մաքգրեգորի մենամարտը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 27-ին: Մաքգրեգորը հաղթանակ է տարել տեխնիկական նոկաուտով:

Սեպտեմբերի 7-ին Դասթին Պուարյեն պարտություն կրեց թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովից: