«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Այսօր ուրբաթ-13-ին, սպասվում է Բերրի լուսին. սա երևույթ է, որն այլևս չի կրկնվի մինչև 2049 թվականը

Past.am

Ուրբաթ 13՝ անեծքների, միֆերի, սարսափելի պատմությունների, լիալուսնի օր։ Հենց սեպտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, մենք ականատես կլինենք երկնային երևույթի, որը համապատասխանում է օրվա խորհրդին։

Այսօր երկնքում կհայտնվի Բերրի լուսինը, և կարևոր չէ՝ այն միֆային է, թե իրական։ Դարեր շարունակ համարվել է, որ այդ օրվա լուսինը հովանավորում է բերքի շրջանը, գյուղացիներին և գյուղատնտեսներին։

2019թ. սեպտեմբերյան լիալուսինը երկնակամարում կհայտնվի սեպտեմբերի 14-ին՝ վաղ առավոտյան, իսկ ամբողջացող լիալուսինը հնարավոր կլինի վայելել 13-ի գիշեր լույս 14-ին։

Իսկ ինչո՞ւ են Լուսինը բերրի համարում։ Անվանումը բացատրվում է նրանով, որ լիալուսինն այդ օրը օգնում է, որ բերքահավաքի պիկին գյուղատնտեսները մինչև ուշ գիշեր կարողանան աշխատել։ Լուսինը բարձրանում է հենց այն ժամանակ, երբ մայր է մտնում Արեգակը, սակայն հետաքրքիրն այն է, որ տարվա այս հատվածում տպավորություն է ստեղծվում, որ Լուսինն ամեն գիշեր հենց նույն պահին է վեր բարձրանում։

Պատճառը Լուսնի ուղեծիրն է երկնքում տարվա այս ժամանակահատվածում։ Թվում է, թե Լուսինը հորիզոնական ուղղությամբ շարժվում է դեպի հորիզոն։

Աստղագետները նշում են, որ լիալուսինը հարկավոր է վայելել ոչ թե տարվա պիկային շրջանում, այլ այն ժամանակ, երբ արբանյակը գտնվում է հորիզոնի արևելյան հատվածում՝ բավականին ցածր։ Այդ ժամանակ Լուսինն առավել խոշոր և տպավորիչ տեսք է ստանում։