«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Մի սնդուկի պատմություն. ինչպիսի՞ ճանապարհ է այն անցել

Բոլոր ժամանակներում մարդիկ ստիպված են եղել իրերը, զարդերը, գումարը ինչոր տեղ պահել, և այդ հարցը հատկապես արդիական է դառնում, երբ մարդը ճանապարհորդում է: Սնդուկը հանդիսանում է իրերի պահեստարան:

Այժմ նման պահեստարաններ են հանդիսանում պահարանները, սեյֆերը, ճամպրուկները և այլն, բայց դրանք բոլորն էլ հայտնվել են ընդամենը վերջին 200-ից 500 տարվա ժամանակահատվածում: Դրանից առաջ տարիներ շարունակ բոլոր տնային իրերի պահեստարաններ էին հանդիսանում սնդուկները:

Սնդուկի ստեղծման պատմությունը շատ հին է: Ենթադրվում է, որ անգամ նեոլիթական դարաշրջանում են դրանք եղել: 

Այնուամենայնիվ, պատմականորեն հայտնի է, որ առաջին անգամ սնդուկ օգտագործել են Հին Եգիպտոսում, որտեղից էլ դրանք տեղափոխվել են Հին Հունաստան և Հռոմ, իսկ վաղ միջնադարում տարածում են գտել նաև ամբողջ Եվրոպայում, Ասիայում:

 

Դա տեղի է ունեցել քոչվոր ցեղերի և նվաճողների բանակների շնորհիվ: Սնդուկը, հայտնվելով որոշակի երկրում, փոփոխվել է, ձեռք է բերել այդ երկրի ազգային առանձնահատկություններին բնորոշ ձևեր ու նախշազարդումներ, ինչպես նաև կատարվել է նրա գործառույթների ընդլայնում:

Օրինակ՝ արտաքին տեսքը զարդարում էին տարբեր վահանակներով, երկաթե նախշերով, բարդ նկարներով, ծածկում կաշվով ու գործվածքներով և այլն: Սնդուկները փակվում էին ինչպես պարզապես փականներով, այնպես էլ կողպեքներով, ընդ որում, կողպեքները լինում էին ինչպես կախովի, այնպես էլ ներդրված: 

Սնդուկների օգտագործման ձևերի մասին կարելի է երկար խոսել, քանի որ բացի կենցաղային իրերի, հագուստի և գործիքների պահեստավորման և փոխադրման տարա լինելուց կային նաև զենքի և փողի (սնդուկներ-սեյֆեր) սնդուկներ, ինչպես նաև սնդուկ-սարկոֆագներ, ու նաև սունդուկ-գահեր։ 

Այս ամենից բացի, սնդուկը կարող էր կատարել նաև մահճակալի, սեղանի, նստարանի կամ աթոռի դեր, իսկ կողքի դրած սնդուկը կարող էր փոխարինել պահարանին կամ կոմոդին։ 

 

Սնդուկների չափերը ևս մեծապես տարբերվում էին՝ սկսած փոքրիկ զարդատուփերից մինչև հսկա սնդուկներ, որոնց ներսում հնարավոր էր ոչ միայն իրեր պահել, այլ նաև քնել: Քոչվոր ցեղերը, սնդուկի (սանդիկ) պատրաստման մեջ փայտը փոխարինելով գործվածքով, վուշով կամ կաշվով, սկզբից այն վերածել են բաուլի, ապա նաև շաբադանի (чемодан՝ ճամպրուկ)։

 Ռուսաստանում սնդուկը տարածվել է թաթար-մոնղոլական լծի հետ միասին և հաստատվել է կրպակատերերի, վաճառականների շրջանում։ 

Ռուսական Կայսրության ցանկացած նահանգում սնդուկներ էին արտադրվում։ Սնդուկի պատրաստումը բարդ գործընթաց է, որը պահանջում է այդ գործընթացին տարբեր մասնագիտության արհեստավորների մասնակցություն (ատաղձագործ, դարբին, նկարիչ, փականագործ և այլն): Ռուսաստանի յուրաքանչյուր նահանգում արտադրված արտադրանքը ունեցել է իր առանձնահատկությունները և մինչև անցյալ դարի սկիզբը այն հիմնական և անգամ միակ գյուղական կահույքն է եղել:

Իր երկար պատմության ընթացքում սնդուկը փոխել է իր արտաքին ձևը և ձեռք բերել նոր տարրեր: Օրինակ՝ 17-րդ դարում այս կահույքի տեսակը ենթարկվել է խոշոր փոփոխությունների: Սնդուկին ոտքեր են ամրացրել և դարակներ են տեղադրել, որի արդյունքում հայտնվել է ժամանակակից կոմոդի նախատիպը:

Ներկայումս սնդուկների նկատմամբ հետաքրքրությունը կրկին աճել է: Հնաոճ կամ ժամանակակից սնդուկները օգտագործվում են որպես սուրճի սեղան հյուրասենյակում, լուսամփոփի կանգնակ ննջարանում կամ էլ այլ տեսքով, բայց վերջնական իմաստով այնպես, որ դառնա կահավորման դիզայնի անբաժանելի և ամենակարևոր էլեմենտը։

Անգամ ժամանակակից և թանկարժեք պայուսակների որոշ տեսակներ ներկայումս ունեն դասական սնդուկի տեսք։

Հայաստանում ևս սնդուկներ սկսել են օգտագործել հազարամյակներ առաջ: Մասնավորաբար, մի քանի տարի առաջ Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքաների՝ Արտաշեսյանների և Արշակունիների դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է երեք սնդուկ՝ մասունքներով:

Հնէագետները գտնում են, որ դրանք մոտ 1700 տարեկան են:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը