Բարսելոնայի կենտրոնում բողոքի ակցիայի նոր ալիք է բարձրացել Կլոպ․ «Մանչեսթեր Յունայթեդի» խփած գոլը ցույց տվեց VAR-ի հետ կապված խնդիրները Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին (տեսանյութ) Չիլիի մայրաքաղաքում ավելի քան 20 000 ընտանիք մնացել է առանց հոսանքի Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Որ երկրներ գործուղումների համար է ԱԺ-ն սեպտեմբերին պետբյուջեից ավելի քան 48 մլն դրամ ծախսել «Ուրարտուն» 10 ֆուտբոլիստներով հաղթեց «Փյունիկին»

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում՝ շնորհակալություն հայտնելով հայրենակիցներին աջակցության համար: Ղազախստանի մայրքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում մեր մարզիկը կողոսկրի կոտրվածքի պատճառով սեպտեմբերի 16-ին չկարողացավ մասնակցել չեմպիոնի կոչման համար եզրափակիչ գոտեմարտին:

«Հարգելի հայրենակիցներ, անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց՝ հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու: Աստված բոլորիս պահապան», - գրել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր որակավորման փուլից. եզրափակչի ճանապարհին Ալեքսանյանը պայքարից դուրս էր թողել Բելառուսը ներկայացնող Հրաբովիկին (1/32, 5-0), Ֆինլանդիան ներկայացնող Մատի Էլիաս Կուսմանենին (1/16, 10-0), թուրք Ջենկ Իլդեմին (1/8, 4-2), իրանցի Մոհամադհադի Սարավիին (1/4, 4-3), վրացի Գեորգի Մելիային (1/2, 3-1): Եզրափակչում նրա մրցակիցը ռուս Մուսա Եվլոևն էր, որն էլ առանց գոտեմարտելու պարգևատրվեց ոսկե մեդալով: Ալեքսանյանը ստացավ արծաթե մեդալը: