«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Փոշեկուլ. ստեղծման պատմությունը՝ փոշեցրումից մինչև ռոբոտ

Առաջին փոշի մաքրելու մեքենան ստեղծվել է 19-րդ դարի վերջում: Այն կառավարելու համար ամենաքիչը անհրաժեշտ էր երկու չափահաս տղամարդու աշխատանք, քանի որ պետք էր փչել փոշին, որը կատարում էր նրանցից մեկը, իսկ մյուսը ստիպված էր քարշ տալ թևը (խողովակը):

Միևնույն ժամանակ, այդ մեքենան փոշին ոչ միայն չէր հավաքվում, այլ ընդհակառակը՝ փչելով ցրում էր տարբեր կողմերի վրա: Այս գաղափարը որոշեց զարգացնել ու կատարելագործել ինժեներ Հյուբերտ Սեսիլ Բուտը 1901 թվականին: 

Նրա ստեղծած փոշեկուլը այլևս փոշին չէր փչում շրջապատ, այլ հավաքում էր հատուկ փոշեհավաքի մեջ: Այս վակուումային պոմպով աշխատող փոշեկուլի հզորությունը հինգ ձիաուժ էր, և այն աշխատում էր բենզինով:

 

Առաջին նմուշը բավականին ծանր էր և շատ աղմկոտ, ուստի փոշեկուլը, որպես կանոն, տեղադրվում էր դրսում և պատուհանով ներս էին տարվում միայն փոշեծծիչ խողովակները: 1902 թվականին Բուտի փոշեկուլը ձեռք է բերում Վեստմիստերյան աբբայությունը՝ մասնավորապես Էդուարդ 7-րդի թագադրության ժամանակ գորգերը մաքրելու համար:

Պարզ է, որ նման գովազդից հետո տեխնիկայի զարգացման այս նոր ուղղության հաջողությունը երաշխավորված էր: Եվ դրանից անմիջապես օգտվեցին մրցակիցները: Շուտով նրանք առաջարկեցին էլեկտրական եռաֆազ շարժիչով աշխատող փոշեկուլի ավելի կոմպակտ մոդել:

Էլեկտրական շարժիչի ներդրումը փոշեկուլի ստեղծման մեջ դարձավ փոշեկուլների զարգացման պատմության շատ կարևոր շրջադարձային իրադարձություն, և լուծեց դրա՝ տան մեջ օգտագործելու խնդիրը, քանի որ այն արդեն ավելի անձայն էր և չուներ բենզինի այրման հետևանքով առաջացած արտանետված գազեր:

1908 թվականին ամերիկյան W. H. Hoover Company ընկերությունը արտադրեց փոշեկուլի tin model կոչված կոմպակտ մոդելը, որը կշռում էր 20 կիլոգրամ (համեմատելու համար նշենք, որ մրցակից փոշեկուլները ամենաքիչը 50 կգ էին կշռում): Փոշեկուլը նման էր շրջած ցինկապատ դույլի, որի վրա հարմարեցված է փայտե բռնակ: 

Բռնակի տակ հարմարեցված էր թանզիֆե տոպրակ, որը կատարում էր փոշեհավաքի դեր, արտաքինից փոշեկուլը պատված էր սատինե պատյանով:

Արտադրողի կարծիքով, այս փոշեկուլը ոչ միայն կարող էր կատարելապես հստակորեն հավաքել փոշին ճեղքերից ու հատակից, այլ նաև կարող էր օգտագործել թաց մազերը չորացնելու համար:

Շվեդական Electrolux ընկերության հիմնադիր Ակսել Վեններ-Գրենը 1912 թվականին առաջարկեց փոշեկուլի վրա տեղադրել ոչ թե օդա յին պոմպ, այլ օդա փ ո խար կ ի չ (вентилятор), որի արդյունքում կենցաղային փոշեկուլի կշիռը պակասեց ևս 14 կգ-ով:

Բայց պատմության մեջ է մտել 1921 թվականին թողարկված փոշեկուլի Model V մոդելը, որն էլ հենց համաշխարհային համբավ է բերել ընկերությանը: Գործնականում, մինչև 20-րդ դարի վերջը կենցաղային տեխնիկա արտադրող բոլոր ընկերությունները պատճենահանել են ճկուն խողովակին միացած և փոխարինվող ծայրակալներ ունեցող անվակների վրա տեղաշարժվող այդ մետաղական մխոցը:

Միայն 20-րդ դարի երկրորդ կեսի տեխնոլոգիաները հնարավոր դարձրին փոշեկուլների նոր տեսակների առաջացումը, այն է՝ լվացող, սրբող, ֆիլտրացիայի բազմաստիճան ֆունկցիայով, վակուումային և այլն: 

Հատկանշական է նաև, որ 2002 թվականին փոշեկուլի պատմության մեջ նոր էջ գրվեց. հայտնվեց Electrolux- ի կողմից ստեղծված առաջին ռոբոտ- փոշեկուլը, որը օգտագործում էր արհեստական բանականության ալգորիթմ՝ Trilobite-ն:

 

Ռոբոտ- փոշեկուլը բավականաչափ կոմպակտ էր և ուներ սկավառակի տեսք, այն շրջում էր սենյակներով որոշակի հաճախականությամբ, հեշտությամբ ճանաչում տան անկյունները, պատերը, աստիճանները և անհրաժեշտության դեպքում կատարում իր աշխատանքը, որից հետո վերադառնում իր լիցքավորման վայր:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը