«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Պտտախաղ կամ սատանայի անիվ. ի՞նչ կապ ունի Բլեզ Պասկալը գրպաններ դատարկող այս խաղի հետ

Պտտախաղը մոլախաղ է, որը փաստացի սեկտորների բաժանված պտտվող շրջան է: Ֆրանսերենով «ռուլետկա» բառը նշանակում է «փոքր անիվ»: Խաղավարը (նրան կոչում են կրուպյե) պտտում է պտտանիվը և հակառակ ուղղությամբ նրա վրա գցում գնդիկը:

Գնդիկը պետք է բաց թողնել նախորդ անգամ ընկած համարից: Գնդիկը պետք է առնվազն երեք անգամ պտտվի պտտանիվով և ընկնի համարակալած բջիջներից մեկի մեջ: 

Ընդհանուր առմամբ կա այդպիսի 37 բջիջ, որ համարակալված են 1-ից 36 թվանշաններով, բայց ոչ թե հերթականությամբ, այլ պատահականության սկզբունքով: Հերթականություն նկատելի է գույների մեջ՝ կարմիրը և սևը հաջորդում են միմյանց: Միայն մեկ բջիջ է դուրս մնում այս ընդհանուր պատկերից, դա «զրո»-ն է և ունի կանաչ գույն և «0» նշագրում:

 

Ամերիկյան խաղատնային պտտանիվների վրա առկա է ևս մեկ կանաչ բջիջ՝ «00»-ն: Եվրոպական խաղատների պտտանիվների դաշտը բաժանված է երեք գոտիների: Սա թույլ է տալիս արագ կերպով պարզ խաղադրույքներ կատարել: Ամերիկյան խաղատները նույնպես ունեն իրենց հատուկ կանոնները:

Օրինակ՝ հնարավոր է խաղադրույք կատարել հատուկ համադրությամբ հինգ համարների վրա, այդ թվում, օրինակ՝ հետևյալ բջիջների՝ 0, 00, 1, 2, 3: Ժողովրդի շրջանում պտտանիվը ձեռք է բերել բացասական մականուն՝ «սատանայի անիվ»: Այս անունը պայմանավորված է երկու գործոնով:

Առաջինն այն է, որ պտտանիվի բջիջների թվերը գումարելիս ստացվում է սատանայի (հրեշի) թիվը՝ 666: Երկրորդն այն է, որ պտտախաղը դիվային ուժով խաղացողների գրպաններից գումարներ է կորզում: Համարվում է, որ պատմության մեջ առաջին պտտանիվը հորինել է Բլեզ Պասկալը: 

Դա տեղի է ունեցել 17-րդ դարում: Մեզ համար սովորական դարձած պտտախաղի պատմությունը սկսվել է 1796 թվականին Փարիզում: Դրա մասին հիշատակվում է 1801 թվականին ֆրանսիացի գրող Ժակ Լաբլեի գրված «La Roulette, ou le Jour» վեպում:

Այս վեպում հեղինակը պատմում է մի խաղային անիվի մասին, որը տեղադրված է եղել ՊալեՌոյալ պալատում: Հետաքրքիրն այն է, որ Պասկալը չէր զբաղվում ազարտ խաղերի ստեղծմամբ:

Նա հետազոտություններ էր անցկացնում հավերժական շարժիչ ստեղծելու ուղղությամբ, իսկ պտտանիվը այդ հետազոտությունների կողմնակի արդյունքն էր: Հայտնի է, որ պտտախաղի նախատիպերն են եղել «Պոլի-Պոլին», «Հոկան», «Բիրիբին». սրանք խաղեր են, որոնք խաղում էին Մեծ Բրիտանիայում և Իտալիայում: 

Կա նաև տարբերակ, որ այս խաղի առաջացումը կապ ունի սեղանի մի խաղի հետ, որը ֆրանսիացիներն էին խաղում: 19-րդ դարի կեսերին ֆրանսիացիներ Լուիս ու Ֆրանսուա Բլանները առաջին անգամ Գերմանիայում տեղադրել են միայն մեկ «զրոյական» դաշտով պտտանիվ:

Այս խաղի զարգացման մեջ նշանակալի ներդրում են կատարել հենց Բլան եղբայրները: Քանի որ 1860 թվականին Գերմանիայում մոլախաղերը արգելվեցին, եղբայրները տեղափոխվեցին Մոնակո և հաստատվեցին Մոնտե Կառլոյի շրջանում, որտեղ էլ ի վերջո բացեցին Եվրոպայի ամենամեծ խաղային կենտրոնը:

Այս հաստատությունն ամենաբարձր մակարդակի էր և նախատեսված էր եվրոպական երկրների էլիտայի ներկայացուցիչների համար: Ինչպես և ամենուր, այս հաստատության հիմքը ևս դարձավ պտտախաղը:

Այստեղ օգտագործվում էր, այսպես կոչված, «եվրոպական անիվը»՝ մեկ «զրո» բջջով: Այստեղ էր, որ պտտախաղը պատմության մեջ մտավ որպես մոլախաղերի «թագուհի»: Արդեն 19-րդ դարի վերջին պտտախաղը վերջնականապես գրավել էր եվրոպական խաղատները և այլ ժամանցային վայրերն ու դարձել նման հաստատությունների պարտադիր ատրիբուտը: 

Պտտախաղը նվաճում էր աշխարհը, սակայն Ամերիկայում այս խաղը մի փոքր այլ էր: Սկզբից Միացյալ Նահանգներում գոյություն ունեին 28 համարակալված բջիջներ ունեցող պտտանիվներ, 2 «զրո» (0 և 00) բջիջներ, ինչպես նաև «Ամերիկյան արծիվ» բջիջը:

Վերջին բջիջը ուղղակի սիմվոլիկ էր, քանի որ արծիվը ամերիկյան ազատության խորհրդանիշն է: Այնուամենայնիվ, այդ տիպի պտտախաղը դուր չեկավ խաղացողներին, և շուտով արծիվը «թռավ» պտտանիվից: Բանն այն է, որ գնդիկը շատ հազվադեպ էր ընկնում այդ դաշտը, և արդյունքում խաղացողները չէին շտապում ռիսկի դիմել և խաղադրույքներ կատարել այդ դաշտի վրա:

Փաստացի, այդ դաշտը պարզապես հանվեց, քանի որ այն գրեթե չէր օգտագործվում: Այդ իսկ պատճառով նույն ճակատագրին արժանացավ նաև «00»-ն:

Ամերիկյան պտտախաղը սկզբից տարածում է գտել Նոր Օռլեանում, ապա անցել մայրցամաքի արևմտյան հատված: Այստեղ է առաջին անգամ արձանագրվել խաղավարի խարդախությունը, որը հետո սկսել է լայնորեն կիրառվել: Այդ ամենից խուսափելու համար ամերիկացիներն սկսեցին խաղանիվը սեղանների վրա տեղադրել:

Սա նվազեցրել է խարդախության չափը, ինչպես նաև հեշտացրել է խաղադրույք կատարելը: Այդպես էլ հենց տեղի է ունեցել ամերիկյան պտտախաղի առաջացումը, որը հետագայում աշխարհում դարձել է առավել տարածված:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը