«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Կոշիկի քուղ. երբվանի՞ց են այն սկսել օգտագործել և ի՞նչ նպատակով

Վաղուց արդեն ընդունված է, որ կոճակները, ճարմանդները և կայծակաճարմանդները (սողան) հագուստը կոճկելու շատ հարմար և գեղեցիկ միջոցներ են: Այնուամենայնիվ, ժամանակակից նորաձև այս «կցորդիչներից» ոչ մեկը չի կարող այնքան ամուր ձգել հագուստը, վերնաշապիկը կամ էլ կոշիկը, ինչպես հին ու բարի պարանը կամ քուղը: Կոշիկի կապիչը կամ քուղը (հայերեն անվանում են նաև ոլորած առասան) որոշակի երկարության թել է, որի երկու ծայրերին առկա են ծայրապանակներ:

Պարզ է, որ մարդը պարանը որպես կապիչ կարող է օգտագործած լինել շատ վաղուց: Սակայն հայտնի ամենահինը ամերիկացի հնագետների հայտնաբերած կոշիկի քուղերի ծայրապանակներն են (աքսելբանտներ), որոնք թվագրվում են 13-րդ դարով: Ամերիկացիները պեղումների ժամանակ կոշիկի և հագուստի մնացորդների կողքին գտել են մանր մետաղական կոնուսներ՝ ծայրապանակներ: Ի սկզբանե կապիչներն ավելի շատ օգտագործվել են ոչ թե կոշիկը, այլ հագուստը կոճկելու համար, իսկ կոշիկների համար օգտագործվել են ճարմանդներ կամ կոճակներ: Քանի դեռ այդ կապիչները հիմնավորապես չէին մտել նորաձևության մեջ, մի անգամ Քրիստափոր Կոլումբոսի գլխում փող աշխատելու հրաշալի գաղափար է ծագում: 15-րդ դարում այդ ճանապարհորդը, հասնելով Կուբա, իր հետ ունեցել է քուղերի պղնձյա չօգտագործված ծայրապանակների խմբաքանակ, որոնք էլ սկսել է առաջարկել բնիկներին: Կուբացի կանայք ուրախությունից ուշաթափվում էին՝ ձեռք բերելով այդպիսի զարմանալի և օգտակար ապրանք, և դրա դիմաց վճարում ոսկու ամբողջական կտորներ: 

Ինչո՞ւ էին օվկիանոսից այն կողմ գտնվող գեղեցկուհիները այդքան բուռն արձագանքում: Ըստ երևույթին, հրճվանքի պատճառը սերն էր գեղեցկության նկատմամբ, քանի որ այդ ծայրապանակներով նրանք ոչ թե քուղեր էին պատրաստում, այլ վզնոցներ: 

Կիսամերկ մարմնի վրա ծայրապանակներից պատրաստված վզնոցները գեղեցկացնում էին նրանց և դրանով իսկ գայթակղում իրենց դուր եկած տղամարդկանց: 

Չնայած այն հանգամանքին, որ հագուստի կամ կոշիկի քուղերը հայտնվել են ավելի վաղ, դրանք զանգվածային օգտագործման մեջ են մտել միայն 18-րդ դարում: 

 

Այդ ժամանակ է, որ բոլորն սկսել են մտածել, որ առանց քուղերի կոշիկները և հագուստը ծիծաղելի ու տգեղ տեսք ունեն: 

Արդյունքում հագուկապի այս ատրիբուտը դարձել է մարդկանց զգեստապահարանի բավականին կարևոր մաս, ինչպես նաև հիանալի աքսեսուար, որը կատարելապես կարող էր լրացնել ցանկացած հագուստ կամ կոշիկ: Հնում քուղերի ծայրապանակների արտադրության համար օգտագործում էին ոչ միայն մետաղ, այլ նաև կաշի, ոսկոր և նույնիսկ փայտ:

 

Քուղերը պատրաստվում էին բամբակից, վուշից և բոլոր այնպիսի նյութերից, որոնցից պարաններ էին պատրաստում: 

Ներկայումս, քանի որ գերակշռում են արհեստական նյութերը, օգտագործում են սինթետիկ թելեր: Քուղերի տեսականին հիմա բազմազան է: Քուղը կապելը կոշիկի համապատասխան անցքերով քուղի անցկացման հաջորդականությունն է:

 

Տեսականորեն 12 զույգ անցք ունեցող կոշիկի դեպքում քուղի կապման 2 տրիլիոն հնարավոր տարբերակ գոյություն ունի: 

Այնուամենայնիվ, ամենաէֆեկտիվը և տարածվածը «տոնածառ» տարբերակն է, չնայած օգտագործվում են նաև դեկորատիվ այլ տարբերակներ՝ «ցանց», «երկաթգիծ», «կրկնակի խաչում», «կայծակ», «շախմատ» և այլն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը