«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Կանայք տաբատ հագել են շատ ավելի վաղուց, քան կարծում ենք

Գիտնականները կարծում են, որ տաբատների պատմությունը սկսվել է նախամարդու ժամանակներից և կապված է ավելի ցուրտ կլիմայական պայմաններով տարածքներում մարդկանց աստիճանական վերաբնակեցման հետ: 

Այս հագուստի ամենահին գտածոն հայտնաբերվել է Թուրֆանի օազիսում (Չինաստան) գտնվող Յանհայի դամբարանների պեղումների ժամանակ: Երկու գերեզմաններում մոտ 3 000 տարվա վաղեմության բրդյա տաբատներ են հայտնաբերվել: Ըստ տաբատի տեսքի, ենթադրվում է, որ այն նախատեսված է եղել ձիավարման համար (մերկ ոտքով ձիավարելը անհարմար է):

Պյոտր Կոմեստորը (1173), որի «Պատմության սխոլաստիկան» գիրքը դարեր շարունակ որպես դասագիրք է ծառայել եվրոպական համալսարաններում, տաբատի գյուտը վերագրում է բաբելոնյան թագուհի Շամիրամին: Եվրասիական տարածքում տաբատներ առաջինը սկսել են կրել քոչվորները: 

Նրանք միանգամից բարձր են գնահատել այս հագուստի հարմարությունը հեծյալի համար:

 

Նույն պատճառով տաբատները լայնորեն տարածված են եղել սկյութացիների ու պարսիկների շրջանում, իսկ որոշ ժամանակ անց գերմանացիներն ու հոներն են հասկացել տաբատի առավելությունները: 

Այն ժամանակներում տաբատի յուրաքանչյուր փողքը հանդիսանում էր հագուստի առանձին առարկա (փողքերը միացված չէին միմյանց), ուստի ժողովուրդների մեծ մասի լեզուներում «տաբատ» բառը հոգնակի է (օրինակ ռուսերեն «брюки», «штаны»): 

Ի դեպ, շատերը սխալվում են՝ կարծելով, թե կանանց տաբատների պատմությունը սկսվել է 20-րդ դարում, իրականում դա շատ ավելի վաղ է եղել:

Հին ժամանակներից ի վեր Արևելքում ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք տաբատ էին հագնում: Թույլ սեռի ներկայացուցիչների համար տաբատը փոխարինում էր ներքնազգեստին, իսկ վերևից նրանք պարտադիր հագնում էին շրջազգեստ կամ զգեստ: 

Հին հռոմեացիները տաբատը համարում էին բարբարոսների հագուստ և անվայելուչ էին համարում այն:

Սակայն Հռոմեական Կայսրության լեգեոներները, մասնակցելով երկարատև պատերազմների ու նաև պատերազմելով ցուրտ վայրերում, ժամանակի ընթացքում փորձելով գոնե ինչ-որ միջոց գտնել տաքանալու համար, այնուամենայնիվ, սկսեցին տաբատներ օգտագործել:

Բանն այն է, որ կարճ տաբատները կարելի էր թաքցնել հռոմեական ավանդական հագուստի տակ և դարձնել ոչ այնքան նկատելի: Կայսրության բնակչության մնացած մասը ևս, ի վերջո, ընդունեց այդ սովորույթը: Հին Չինաստանի բնակիչներին նույնպես տաբատները անմիջապես դուր չեն եկել, և միայն հեծելազոր ստեղծելուց հետո են նրանք հասկացել, որ տաբատը զինվորական համազգեստի հարմար բաղադրիչ է: 

Ի դեպ, ի տարբերություն Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների, Չինաստանում կանանց թույլատրվել է տաբատ կրել առանց վերևից շրջազգեստ հագնելու:

Միջնադարյան Ճապոնիայում տաբատներ (հաքամա) կարող էին կրել միայն ազնվականության ներկայացուցիչները, սամուրայները և պալատականները, իսկ հասարակ մարդիկ ստիպված էին յոլա գնալ միայն գոտիներով հագուստով: Բացառություն էր արվում միայն հանդիսավոր առիթների համար, օրինակ՝ հարսանեկան արարողություն:

Քանի որ ոչ բոլորին էին թույլատրում տաբատ հագնել, հետևաբար, միշտ էլ հնարավոր էր ըստ դրա առկայության հասկանալ, թե որ սոցիալական շերտին է պատկանում անձը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը