«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ծղոտներ, քարե հարթակ, հարմարավետ կահույք. մահճակալի «անցած ուղին»

Այսօր մահճակալը ցանկացած տան պարտադիր կահավորանք է, և այն ընկալվում է որպես մի իր, առանց որի անհնար է ապրել: 

Այնուամենայնիվ, միշտ չէ, որ այդպես է եղել: Հնագույն մարդիկ մի քանի մարդուց կազմված խմբերով քնում էին քարանձավի՝ ծղոտ, մորթի կամ ճյուղեր փռած հատակին: Դա օգնում էր ջերմությունը պահպանել: 

Բայց այս ամենը այնքան ժամանակ, քանի դեռ տներ չկային: Հին շումերներն առաջինն էին, որ իրենց տներում սկսել են ննջասենյակներ ստեղծել՝ քնելու համար նախատեսված հատուկ բարձր քարե հարթակներով:

Դա մոտավորապես հինգ հազարամյակից էլ առաջ է եղել: 

Իհարկե, այս հարթակը չի կարելի անվանել լիարժեք մահճակալ, քանի որ այն բավականին ծանր ու նեղ էր, սակայն դրանք ժամանակակից մահճակալների առաջին նախատիպերն էին: 

Հին եգիպտացիները մի փոքր ավելի հեռուն են գնացել և սկսած բրոնզե դարաշրջանից որպես մահճակալներ սկսել են օգտագործել փայտե ուղղանկյուն շրջանակներ, որոնք ունեին գոտիներից և պարաններից հյուսված ցանց, իսկ շրջանակը դրվում էր գետնից բարձր՝ չորս հենարանների վրա:

Այսպիսով, հին եգիպտացիները առաջինն են մահճակալը բարձրացրել հատակից: 

Սակայն, իհարկե, սա ազնվականների համար էր, իսկ հասարակ եգիպտացիները քնելու համար կա՛մ ծղոտով լցված պարկեր էին օգտագործում (ներքնակների նախատիպեր), կա՛մ էլ օգտագործում էին փայտից կամ քարից պատրաստված թախտեր: 

 

Հին հռոմեացիները առաջինն են սկսել գլխատեղերով փայտե մահճակալներ պատրաստել: Դրանք կոչվում էին լեկտուսներ: 

Հարմարավետության համար լեկտուսներին ներքնակներ և փափուկ բարձեր էին դրվում:

 

Իսկ Հին Հունաստանում մահճակալը «կրաբբատիոնե» էր կոչվում: 

Բացի դրանցից, այնտեղ նաև տարածված էր մահճակալի այլ տեսակ՝ «կլինե», որը նախատեսված էր ոչ թե քնելու, այլ ուտելու համար (տղամարդիկ ուտում էին «կլինեին» պառկած, իսկ կանայք՝ աթոռներին նստած): 

Հնում համարվում էր, որ որքան բարձր է մահճակալը հատակից, այնքան այն լավն է, և դա պարզ բացատրություն ուներ. որքան ցածր էր մահճակալը, այնքան ավելի ցուրտ էր դրա վրա քնելիս: 

 

Արդյունքում մահճակալները երբեմն այնքան բարձր էին լինում, որ պահանջվում էին աստիճաններ: Շքեղ և բարդ մահճակալները նորաձևության մեջ են մտել միջնադարում:

Ժամանակի ընթացքում մահճակալները դարձել են ավելի ու ավելի բարդ ձևավորմամբ և թանկարժեք քարերով ու փղոսկրով զարդարված: 

Այս ամենը մահճակալը անհավատալի թանկ էր դարձնում, և միայն հարուստ մարդիկ կարող էին դա իրենց թույլ տալ: 

Սովորական մարդկանց տներում մահճակալը հայտնվել է շատ ավելի ուշ` 14-16 դարերում, և որպես կանոն տանը լինում էր մեկ մեծ մահճակալ, որի վրա քնում էին ընտանիքի բոլոր անդամները (նույն կերպ է եղել նաև Հայաստանում): 

 18-րդ դարում տարբերակում էին երկու տեսակ մահճակալ՝ ֆրանսիական և լեհական: Առաջինը մեկ թիկնակով էր և դրվում էր ննջասենյակի կենտրոնում, իսկ երկրորդը ուներ երկու թիկնակ և տեղադրվում էր հատուկ խորշում` նիշայում: 18-րդ դարի վերջին սկսել են հայտնվել ավելի պարզ դիզայնով և էժան մահճակալներ: 

19-րդ դարի կեսերին ֆրանսիացի Դելագլը հայտնագործել է զսպանակային ցանցը, և այդ ժամանակվանից սկսած՝ մեկ դար մահճակալների արտադրության համար օգտագործվում էին մետաղական կարկասներով զսպանակային ցանցով մահճակալներ: 20-րդ դարի կեսերից մետաղական մահճակալներին փոխարինելու են եկել ծալովի բազմոցները: 

1960-ականների վերջին Հոլլը ստեղծում է ջրային մահճակալ, որը մեծ ճանաչում գտավ հաջորդ տասը տարիների ընթացքում:

 Նշանակալից գյուտ էր Ուիլ յամ Մերֆիի ծալվող մահճակալը, որը թույլ էր տալիս զգալի խնայել տան մակերեսը և համատեղել զգեստապահարանի ու մահճակալի գործառույթները: 

Այսօր կարելի է գնել գրեթե ցանկացած չափի, ձևի և գնի մահճակալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը