«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Կաթսաներ. որտե՞ղ են հայտնվել դրանց առաջին նմուշները

Կաթսան կերակուր եփելու կամ ջուր տաքացնելու համար նախատեսված մետաղյա տարողություն է՝ աման, կերակրաման, պղինձ: «Կաթսա» բառը գալիս է ֆրանսիական «casse» բառից, որը թարգմանվում է որպես «փորվածք», «փոս»: 

Գերմաներենում «կաթսա» բառը երկար ժամանակ նշանակել է շոգեխաշման համար նախատեսված թավա: Հնում առաջին անգամ կաթսաները հայտնվել են հենց 17-րդ դարում ֆրանսիական խոհանոցներում: Այն ժամանակ դրանք պատրաստված էին բացառապես պղնձից և օգտագործվում էին կրակի վրա տաք կերակրատեսակներ պատրաստելու համար:

Մինչ այդ մարդիկ օգտագործում էին չուգունե կամ կավե տարողություններ, որոնք սննդի ջերմային մշակում իրականացնելու համար օգտագործում էին միայն ջեռոցում: 

Կաթսայի և այդ ժամանակ լայնորեն օգտագործվող խոհարարական այլ տարողությունների միջև հիմնական տարբերությունը կաթսայի մոտ բռնակների և կափարիչի առկայությունն էր: Այն ժամանակ որպես կանոն կաթսաները պատրաստվել են երկար բռնակով: 

Հիմա այդպիսի կաթսաները կոչվում են շոգեխաշիչներ (ռուսերեն ՝ сотейник, որը իր երկար պոչով նման է թավայի, իսկ բարձր պատերով՝ կաթսայի):

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ առաջին անգամ կաթսաներ հայտնվել են 18-րդ դարի սկզբներին: 

1720 թվականին Պետրոս Մեծը սահմանել է Ծովային կանոնագիրքը, որտեղ ամրագրված է եղել նավերում քանակով 12 հատ կաթսաների պարտադիր առկայությունը, որոնք իրենցից պետք է ներկայացնեն 12-ից 25 սմ տրամագծով իրար մեջ մտնող տարողություններ (այսինքն՝ ամեն չափի էլ լինեն, մեծից փոքր): 

Ռուսաստանում առաջին կաթսաները պատրաստված էին չուգունից, իսկ որոշ ժամանակ անց հայտնվել են նաև երկաթե կաթսաններ: 

Այն, որ Հայաստանում կաթսային նաև պղինձ են կոչում, ցույց է տալիս, որ կաթսան Հայաստան է մտել ավելի շուտ ֆրանսիացիների կողմից, քան ռուսների: 

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մինչև ռուսների գալը Հայաստանի տարածքում ֆրանսիացիներն են պղինձ արտահանել, և ապա մարդիկ կաթսաներ են պատրաստել պղնձից: 

Էմալային ծածկույթով առաջին կաթսաները հայտնվել են 19-րդ դարի սկզբին միանգամից եվրոպական մի շարք երկրներում և ձեռք են բերել մեծ տարածում: Ներկայումս կաթսաներ պատրաստելու համար ամենից հաճախ օգտագործում են ալ յումին, չժանգոտվող պողպատ, կերամիկա և հրակայուն ապակի:

Այնուամենայնիվ, ժամանակակից կաթսաների մեծամասնությունը պատրաստվում է չժանգոտվող մետաղից: 

Այդ նյութը ֆրանսիացիներն են հայտնաբերել 1921 թվականին: Ժամանակակից տնային տնտեսուհիները ներկայումս կաթսաների չափերի և պատրաստման նյութի իրենց նախապատվություններն ունեն:

 

Պղնձե կաթսաներ հիմա շատ քիչ են օգտագործվում, քանի որ դրանք թանկ են, իսկ օգտագործումը բարդ է: Նման կաթսաներ, որպես կանոն, օգտագործում են պրոֆեսիոնալ խոհարարները: 

Ամենաէժան կաթսաները ալ յումինե կաթսաներն են, սակայն նման կաթսաներում չի կարելի, օրինակ՝ թթվային-քաղցր ուտեստներ պատրաստել, քանի որ այդ նյութերը ռեակցիայի մեջ են մտնում ալ յումինի հետ: Այսօր համարվում է, որ հաստ կամ կրկնակի հատակով կաթսաները շատ ավելի լավն են, քանի որ դրանց մեջ սնունդը երբեք չի այրվում: Հանրաճանաչ են նաև էմալապատ և տեֆլոնապատ կաթսաները:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը