«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Պենսնե. ի՞նչ է այն նշանակում ու ի՞նչ պատմություն ունի

Պենսնեն տեսողության բարելավման օպտիկական սարք է: 

«Պենսնե» բառը գալիս է ֆրանսերեն «pince nez» արտահայտությունից, որը նշանակում է «քիթը սեղմող»: 

Այս անունը լիովին հիմնավորված է, քանի որ պենսնեն քթի վրա մնում է շնորհիվ զսպանակի, որը նստում է քթարմատին: 

16-րդ դարում են առաջին անգամ սկսել պենսնե օգտագործել լավ տեսնելու համար: 

Դրանց առաջին մոդելները բացառապես կլոր շրջանակների տեսքով էին, որոնք ամրանում էին պղնձից կամ երկաթից պատրաստված զսպանակի վրա: Սակայն նման զսպանակը վնասում էր մաշկը, ուստի ժամանակի ընթացքում սկսեցին զսպանակը հատուկ կաշվե բարձիկներով պատել:

Պենսնեն ամենամեծ տարածվածությունն է ստացել սկսած 17-րդ դարից: 18-րդ դարի կեսերից հայտնվեցին ոչ թե կլոր, այլ օվալաձև պենսնեներ: 

Միևնույն ժամանակ դրան սկսեցին մի կողմից փոքրիկ օղակ ամրացնել, որն օգտագործվում էր որպես բռնակ: Դա թույլ տվեց պենսնեն ձեռքը վերցնել առանց ապակիներին հպվելու և այն կեղտոտելու:

Որոշ ժամանակ անց օղակին սկսեցին լար կամ շղթա կպցնել, որի մյուս ծայրը ամրացվում էր հագուստին: Արդյունքում քթից ընկած պենսնեն պարզապես կախված էր մնում և չէր ընկնում գետնին:

Կարծես թե պենսնեն դարձավ հագուստի աքսեսուար, իսկ նրա շղթան՝ ձևավորում: Հատկանշական է, որ պենսնեի օգնությամբ մարդը կարող է արտահայտել իր վերաբերմունքը տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: 

Օրինակ՝ քթից մտածված կերպով պենսնեն գցելը նշանակում էր այն կրողի ծայրահեղ դժգոհություն: Հետաքրքիր է, որ մինչև 20-րդ դարի կեսերը պենսնեն ավելի շատ էր մասսայական, քան սովորական՝ ականջներին ամրացվող ակնոցը: 

Իհարկե,այն ժամանակվա պենսնեների ձևավորումը որոշակի փոփոխությունների էր ենթարկվել: 

Ի տարբերություն այն ժամանակվա ակնոցների, բացի քիթը սեղմող զսպանակը, պենսնեները ունեին նաև հատուկ քթային հենքեր, որոնք իրենցից ներկայացնում էին ենթազսպանակային աղեղներ: 

Շնորհիվ նման կառուցվածքի՝ պենսնեն բավականին հիմնավոր էր նստում կրողի քթին և որևէ անհարմարավետություն չէր առաջացնում: 

Ի վերջո, պենսնեի ամբողջ հարմարավետությունը ուղղակիորեն կախված է շրջանակները իրար միացնող կենտրոնական զսպանակի էլաստիկությունից: 

Ժամանակի ընթացքում, անգամ եթե պենսնեն քիչ է օգտագործվում, զսպանակը կորցնում է իր հատկությունը, և պենսնեն սովորաբար անհարմարավետ է դառնում, քանի որ լավ չի նստում քթարմատին: 

Հաշվի առնելով դա՝ սկսեցին պատրաստել ծալովի պենսնեներ, որոնք ֆիքսվում էին հատուկ փականով:

Դա հնարավորություն տվեց բեռնաթափել զսպանակի լարվածությունը, երբ այն չի օգտագործվում, և հետևաբար ավելի երկար պահպանել զսպանակի աշխատանքային վիճակը: 

Այս նորարարությունը պենսնեին երկրորդ կյանք տվեց: 

Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պենսնեն աստիճանաբար կորցրեց իր ժողովրդականությունը, իսկ տեսողության բարելավման համար մարդիկ սկսեցին ավելի ու ավելի հաճախ սովորական ակնոցներ օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը