«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Քարսիթ. «երեխաների կատապուլտից» մինչև անվտանգության հարմարանք

Մանկական ավտոբազմոցի (քարսիթ) մասին վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսվում: Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ պատմություն ունի: Քարսիթը շարժական նստատեղ է, որը նախատեսված է երեխաներին մեքենայով տեղափոխելու համար: 

Պաշտոնապես այն կոչվում է «երեխաներին պահող հարմարանք»: 

Ավտոմեքենաներն ունեն մեծահասակների համար նախատեսված անվտանգության ամրագոտիներ, իսկ 12 տարեկանից փոքր (կամ մինչև 36 կգ քաշ ունեցող) երեխաներին խորհուրդ է տրվում (կամ պահանջվում է, նայած երկրի օրենքին) տեղափոխել բացառապես մանկական ավտոբազմոցներով: 

Ի սկզբանե քարսիթը ստեղծվել է տանը օգտագործելու համար, և միայն դրանից հետո է միտք ծագել այն դարձնել մեքենայի նստատեղ երեխայի համար: 

Առաջին մանկական ավտոբազմոցը ստեղծվել է Միացյալ Նահանգներում: Դրա մասին առաջին հիշատակությունը եղել է 1935 թվականի գարնանը Modern Mechanix («Ժամանակակից մեխանիկա») ամսագրի մի հոդվածում: 

Իհարկե, առաջին մանկական ավտոբազմոցը դժվար թե կարողանար վթարի ժամանակ երեխային պաշտպանել վնասվածքներից, քանի որ այն իրենից ներկայացնում էր հատակին ամրացված պողպատե ձողի վրա տեղադրված նստատեղ: 

Ավելի շուտ վթարի դեպքում այդ նստատեղը կաշխատեր որպես կատապուլտ և առաջ կնետեր երեխային: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ ավտոմեքենաների արագությունը 1930-ականներին մեծ չէր, և այդ սարքը նախատեսված էր ոչ թե երեխայի անվտանգությունը ապահովելու, այլ նրան մեկ տեղում ֆիքսելու համար, որպեսզի երեխան ուղղակի չտեղաշարժվի մեքենայի սրահում: 

Ներկայումս ամերիկացիները այդ գյուտը կես կատակ-կես լուրջ անվանում են «երեխաների կատապուլտ», չնայած ի սկզբանե այն ներկայացվել է որպես երեխայի՝ ավտոմեքենայում տեղադրված հարմարավետ նստատեղ: 

Հարկ է նշել որ այն նման չէր նստատեղի, և հենց այդտեղից էլ գալիս է այդ սարսափելի մականունը: Երեխային տեղում պահող անվտանգության գոտին հայտնվել է միայն 1939 թվականին: Իր փոքր որդու համար նման ավտոբազմոց է հորինել Կոնեկտիկուտ նահանգի Տորրինգտոն քաղաքի բնակիչ Լեսթեր Բրեսսոնը: 

Նա ձեքի տակ եղած նյութերից ինքնաշեն աթոռ էր պատրաստել՝ օգտագործելով տարբեր չափերի տախտակի և երկաթի կտորներ և գործվածքներ՝ պաստառապատելու համար: Անվտանգության ամրագոտիով պատրաստի մանկական բազկաթոռը Լեսթերը տեղադրել էր ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև՝ հատակին ամրացված մետաղյա ձողի վրա: 

Մանկական ավտոբազմոցի նոր մոդելը, որը դարձել է ժամանակակից քարսիթի նախատիպը, նախագծվել է 1963 թվականին պրոֆեսոր Բերտիլ Ալդմանի կողմից: Այս ավտոբազմոցը տեղադրվում էր առջևի նստատեղին՝ թիկնակով դեպի առաջ, այսինքն՝ մեքենայի շարժմանը հակառակ: 

 

Հետագայում Ալդմանին Volvo ընկերությունը ներգրավել է նոր մանկական ավտոբազմոցների նախագծման աշխատանքներում, և նրանց ստեղծած նորույթը առաջին անգամ ներկայացվել է 1967 թվականին կայացած միջազգային ավտոցուցահանդեսում: Այն բանից հետո, երբ այնպիսի հանրահայտ ընկերություններ, ինչպիսիք են Romer-ը և Recaro-ն, սկսել են մանկական ավտոբազմոցների արտադրություն, դրանք ձեռք են բերել լայն տարածում: 

Ամրացման միջազգային Isofix համակարգով մանկական ավտոբազմոցների արտադրություն առաջինը սկսել է իրականացնել Romer ընկերությունը: Մանկական ավտոբազմոցների զանգվածային արտադրություն սկսելով՝ արտադրողները սկսել են առաջնային ուշադրություն դարձնել երեխայի պաշտպանության աստիճանի և ավտոբազմոցի հուսալիության մակարդակի վրա: 

Ներկայումս այս արտադրանքին բավականին շատ պահանջներ են ներկայացվում, այնուամենայնիվ, ամենակարևորը համարվում է երեխայի անվտանգությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը