«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հովհար. ինը հազար տարվա պատմություն

Տարբեր ժամանակներում մարդիկ այս կամ այն չափով օգտագործել են հովհարներ: 

Այս հարմարանքը հայտնվել է հնում, և դրա մասին վկայում են ինչպես արվեստի ստեղծագործությունները, այնպես էլ մինչ մեր օրերը պահպանված գրավոր տեքստերը: Բոլոր հովհարները կարելի է բաժանել երկու տեսակի՝ չծալվող և ծալովի: 

Անկասկած, ամենահին հովհարները եղել են չծալվող: 

Դրանք իրենցից ներկայացրել են բույսի մեծ տերև, կամ էլ բռնակին ամրացված ինչոր նյութից պատրաստված հարթ շրջանակ: 

Պատմաբանները ենթադրում են, որ առաջին հովհարները հայտնվել են մոտ 9 հազար տարի առաջ, բայց դրանց ամենահին գտածոները թվագրվում են մ.թ.ա. 770 - 256 թվականներով: 

Այդ ժամանակներին վերաբերող գտածո բրոնզե իրերի նախշազարդումներում և պատկերներում առկա են երկար բռնակներով հովհարանման առարկաների պատկերներ: 

Բացի դա, Ցզյանլինի (Չինաստանի Հուբեյի նահանգ) պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագույն հովհարների պահպանված որոշ մասեր, ըստ որոնց, պարզվում է, որ հովհարները եղել են փայտյա բռնակին ամրացված փետուրներ: 

Հնում հովհարի առկայությունը ցույց էր տալիս դրա տիրոջ հարստությունը և բարձր կարգավիճակը: Ժամանակի ընթացքում հովհարների ձևը բարելավվել է: Կռվող թագավորությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 5 - 3-րդ դարեր) սկսել են օգտագործվել կիսաշրջանաձև տիպի հովհարներ, որոնք պատրաստվում էին բամբուկի բարակ շերտերից: 

Հատկանշական է, որ այդ ժամանակ բնակչության բոլոր խավերը՝ և՛ կայսրերը, և՛ ստրուկները, օգտագործում էին հովհար: 

Բանն այն է, որ հովհարները օգնում էին աշխատանքի ժամանակ ավելի տանելի դարձնել շոգը, իսկ թագավորները սիրում էին հանգստանալ նրանց առաջացրած օդի շարժման տակ: Հետագայում հովհարների արտադրության համար բամբուկից բացի սկսել են օգտագործել նաև այլ նյութեր:

Օրինակ՝ փղոսկրը, կենդանիների եղջյուրները և սանդալ ծառի փայտը օգտագործվել են հովհարի բռնակ պատրաստելու համար, որը նաև զարդարել են ոսկով և նեֆրիտով: 

Հին Հռոմում և Հունաստանում հովհարները պատրաստում էին փայտե կամ ոսկրային բռնակին ամրացված բույսի լայն տերևներից կամ փետուրներից (սովորաբար ՝ սիրամարգի): 

Նման հարմարանքի անունները տարբեր ժամանակներում և տարբեր տարածքներում տարբեր էին: Օրինակ՝ հին հռոմեացիները այն կոչում էին ֆլաբելիում, իսկ բյուզանդացիները՝ ռիպիդա: 

Վերջիններին հովհարը բաժին էր հասել հեթանոսներից: 

Բյուզանդացիները հովհարներն օգտագործում էին եկեղեցական ծեսերի ժամանակ: 

Ի սկզբանե դրանք իրենցից ներկայացնում էին ձգված գործվածքով պատված ուղղանկյուն շրջանակներ: 

Եվրոպայում հովհարների մասին առաջին հիշատակումները 14-րդ դարի գույքամատյաններից են հայտնի, իսկ մի քիչ ավելի ուշ դրանք հայտնվել են նաև դիմանկարներում: Վեցերորդ դարի վերջին Եվրոպայում հայտնվել են առաջին օստհնդկական ընկերությունները (առաջինը՝ Մեծ Բրիտանիայում, այնուհետև այլ երկրներում), որոնք ստացել են արևելյան Հնդկաստանի հետ առևտրի իրավունք: 

Հենց այդ ժամանակ էլ նավերը սկսել են Արևելքից Եվրոպա բերել տարօրինակ իրեր: Նման իրերի հետ մեկտեղ էլ Եվրոպա է մտել ծալովի հովհարը, որն անմիջապես մասսայական է դարձել հատկապես Վենետիկում, որտեղ տոնահանդեսների ժամանակ կանանց մեծամասնությունն ուներ այս իրը: 

Ռուսաստանում հովհարներ հայտնվել են դեռևս 16-րդ դարից. դրանք փետուրից էին, իսկ ծալովի հովհարները հայտնվել են 17-րդ դարից, բայց սկզբում դրանք օգտագործում էին բացառապես թագավորական ընտանիքի անդամները և նրանց շրջապատը: 

Ռուսաստանում հովհարների ամենամեծ տարածումը եղել է Եկատերինա 2-րդի օրոք: Այդ ժամանակ այն դարձել էր կանանց հարդարանքի գրեթե պարտադիր իր, և կանայք հազվադեպ էին դուրս գալիս հասարակության մեջ առանց հովհարի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը