«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Թուրքական իշխանությունները փակել են Դավութօղլուի նոր բացվող կուսակցության գլխավոր գրասենյակը Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայից Իրաք են տեղափոխվել, չեն կարող այնտեղ երկար մնալ Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Մախորկա. այն ամենևին էլ ռուսական ծագում չունի

Մեզանից շատերը լսել են «մախորկա» բառը հատկապես Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմների մասին պատմող հին կինոնկարներից, ավել ի ավագները նաև տեսել են այն: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ մախորկան ոչ թե սովորական ծխախոտ է, այլ բույսի ուրիշ տեսակ: 

Ծխախոտը (Nicotiana) մորմազգիների ընտանիքի խոտանման բույսերի ցեղ է։ Կա ծխախոտի 60-ից ավելի տեսակ, բայց մշակովի է 2 տեսակը՝ գլանակայինը (Nicotiana Tabacum) և մախորկան (Nicotiana Rustica)։ Հարավային Ամերիկայում մախորկան կոչվում է «մապաչո», և այդ բառով անվանում են նաև մախորկա պարունակող առանց ֆիլտրի ծխախոտը: 

Շատերը մախորկան համարում են ռուսական: Իրականում մախորկայի հայրենիքը Հարավային Ամերիկայի հյուսիսային մասն է։ 16-րդ դարում մախորկան ծխախոտի հետ մեկտեղ մտել է եվրոպական մայրցամաք: 

Նոր աշխարհ տեղափոխված ներգաղթյալները, որոնք զբաղվում էին ծխախոտային արտադրանքների արտադրությամբ, չէին բաժանում ծխախոտը և մախորկան, և դրանք ընկալում էին որպես նույն բույսի տարբեր տեսակներ:

 

Երկար ժամանակ մախորկան քիչ եկամուտ ունեցող մարդկանց համար փոխարինում էր ծխախոտին, քանի որ դրա գինը զգալիորեն ցածր էր ծխախոտի գնից: 

Հենց դա էլ որոշիչ էր եղել բնակչության մեծամասնության շրջանում դրա տարածվածության համար: 18-րդ դարի սկզբին, Պետրոս Մեծի թեթև ձեռքով, մախորկան տարածվել է ամբողջ Ռուսաստանում: 

Պետրոս Մեծին իրավամբ կարելի է համարել Ռուսաստանի բոլոր «ծխողների հայր»: 

Նրա ժամանակաշրջանում մախորկան հենց այն արտադրանքն էր, որն անխտիր ծխում էին բոլորը՝ սովորական գյուղացուց և բանվորից մինչև ազնվազարմ իշխաններ: 

Այն ժամանակ վաճառքում կար մախորկայի մոտ 15 տեսակ՝ և՛ քթախոտ, և՛ ծխելու մախորկա, և՛ այլ տեսակներ: 

Նման բազմազանությունը հնարավորություն էր տալիս բավարարել սպառողներին ըստ դրամապանակների պարունակության: 20-րդ դարի սկզբի Ռուսաստանում մախորկան գործնականում դուրս էր մղել ծխախոտը շուկայից, և դա հիմնականում պայմանավորված էր նրա ցածր գնով: 

Մախորկայի տարածմամբ հայտնվել էր ծխելու նոր ձևը՝ փաթաթովի գլանակը: Դա մի ամբողջ ծես էր՝ պետք էր բարակ թղթից կտորներ պատրաստել, լցնել մախորկան և փաթաթել այնպես, որ ծխելիս չքանդվի: 

Այնուամենայնիվ, մախորկայի մեծ մասսայականությունը և տարածվածությունը դաժան կատակ են խաղացել նրա հետ, ինչի արդյունքում այն իր տեղը զիջել է ծխախոտին: 

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մախորկա արտադրողները, օգտագործելով պետության կողմից արտադրանքի որակի հսկման համակարգի գրեթե լիակատար բացակայությունը, սկսել են վաճառվող արտադրանքին ավելացնել ոչ միայն բույսի տերևները, այլ նաև ցողունը, որը կոչվում էր «բադիլե»: 

Դա արվում էր արտադրանքի ինքնարժեքը իջեցնելու նպատակով: 

Սկզբից արտադրանքին ցողունների մի փոքրիկ տոկոս էին ավելացնում, բայց անընդհատ այդ տոկոսը ավելացնելով՝ ժամանակի ընթացքում ստացվում էր, որ բադիլան գրեթե ամբողջությամբ փոխարինում էր բույսի տերևներին: 

Այս տեսակի արտադրանքի դրական կողմերից կարելի է համարել միայն այն, որ բադիլան շատ ավելի քիչ նիկոտին է պարունակում: 

Այնուամենայնիվ, սպառողների համար դա նշանակում էր որակի կորուստ: 

Արդյունքում, ծխախոտը կարողացավ նախ՝ շուկայում նեղել, այնուհետև ամբողջովին դուրս մղել մախորկային: 

Չնայած այդ ամենին՝ հետագայում մախորկան ևս երկու անգամ ժամանակավորապես ասպարեզ է վերադարձել: 

Այդ ժամանակահատվածները համընկնում են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների հետ, երբ պահանջվում էր էժան «ծխախոտ»: Վերջում նշենք, որ Հայաստանում մախորկա սկսել են մշակել 17րդ դարի վերջերից, սակայն այն մշակությունից հանվել է 1920 թվականից։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը